Լրահոս

2019-11-04
  • Հասարակական
    Ներդրումները քիչ են, խոշոր հարկատուն էլ փոխվել է

    Խորհրդարանում շարունակվում են Բյուջե-2020-ի քննարկումները: Տնետսական հեղափոխություն խոստացած կառավարությանը՝ ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրել է, թե երբ է Հայաստանում տնտեսական բում եղել ու որ այդ ցուցանիշից, դեռ շատ հեռու ենք: Լրագորղները ՊԵԿ նախագահից հետաքրքրվել են խոշոր հարկատուների ցուցակից: 6 ամսվա տվյալներով Առաջին խոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Իսկ Գազպրոմ Արմենիան զիջել է դիրքերը:

    22:18
    04.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Բանակում դժգոհություն չկա, դավադիր ուժն էլ Ադրբեջանն է

    Հաջորդ տարի Հայաստանը Ռուսաստանից 4 նոր կործանիչ կգնի: Խորհրդարանում Բյուջե-2020-ի քննարկումների ընթացքում փակ նիստից հետո հայտարարել է պաշտպանության նախարարը: Դավիթ Տոնոյանը վստահեցրել է մեր զինված ուժերը համալրվում են նոր զինատեսակներով:

    22:13
    04.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոյեմբերի 5-ին տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը

    Նոյեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

    17:24
    04.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Բարձր քաղաքականություն

    -Որովհետեւ մի կյանք ես ապրում, որ գառի պես դեսը քշվես, դենը քշվես, բառաչեն՝ բառաչես, ուր նայեն՝ նայես, ամեն ինչ նույն կերպ՝ սաղի պես՝ անմեղ: Բա մեղք է էլի: Վերջում էլ, թե էս ոչխարներն իրենց պահողի ձեռով են գնում, դու չես էլ իմանա՝ ում ձեռով կգնաս: Մեղք է էլի անմեղ ապրելը:

    14:54
    04.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ը

    ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը անթույլատրելի է համարում սեփական հայրենիքի պատմության և սեփական ժողովրդի էության հիմք հանդիսացող արժեքների նկատմամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նման վերաբերմունքը և պահանջում է վերջինիս հրաժարականը:

    13:22
    04.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը 2,7 մլն դրամ դրամաշնորհ է ստացել. ԿԳՄՍՆ

    Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր, որը ներկայացնելու էր պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն), ինչի մասին նշված է ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ կնքված պայմանագրում։ 

    12:12
    04.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ է մահացել

    ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Խդր Բրոյանի (ծնված 1972թ., դատապատվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով) ինքնազգացողության վատթարացման պատճառով նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։

    11:12
    04.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաստորեն՝ վիճակը ծայրագույն է. Մարգարիտ Եսայան

    Նիկոլը երեկ նորից խոսեց իր վախերից, եւ երբ իրար հետեւից, մոտ յոթ-ութ անգամ անընդմեջ շեշտելով արտասանում էր նախադասություն այն մասին, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների վերաբերմունքը Արցախի հարցին «նույնական» է, ես ցավով արձանագրում էի՝ ՀՀ վարչապետը դարձյալ վախերի մեջ է, նա իրոք, հասկանում է, որ եթե իր թանկարժեք ինքնաթիռը, իր թանկարժեք վերանորոգումը, իր պինցետային մտածողությունը եւ ասֆալտին փռելու , Արցախի հերոսներին վարկաբեկելու, Արցախը մի հաստագլխի շուրթերով ՀՀ մարզ հռչակելը, ԼԳՏԲ-ները, դդումները եւ այլ բանջարաբոստանային արարածներ, նրանց արարքները առայժմ հասարակության որոշ հատվածի մեջ չեն առաջացնում լրջորեն եւ հուժկու ընդդիմանալու տրամադրություններ, ապա Արցախի հարցում բոլորը, հասարակության բոլոր շերտերի վերաբերմունքը լինելու է «նույնական» եւ եթե Նիկոլը համարձակվի ռեալ իրականություն դարձնել իր տնային աշխատանքի այդ հատվածը, ապա բոլորը, շեշտում եմ, բոլորը նույնական վերաբերմունքով ոտքի կելնեն եւ կմերժեն Նիկոլին, եւ այս անգամ մերժումը կլինի շատ կոշտ, այնքան կոշտ ու արդյունավետ, որ այլեւս անգամ պինցետի կարիք չի լինի։

    11:05
    04.11.19
    Ավելին
2019-11-03
  • Թունդ սեր եւ օղի

    Հաշտ ու համերաշխ Դավոնց ցեղն ու Ստեփանյանները: Ինչպես պատահեց, որ հոնի կարմրելու ժամանակ ծնված աղջիկը կամովի դարձավ թեւը կորցրած տղամարդու կեսը:

    22:14
    03.11.19
    Ավելին
  • Աշխարհ
    Մարդասիրական զենք

    Հայաստանը շատ վաղուց ծովից ծով չէ, բայց բարեկամներ ունի օվկիանոսից օվկիանոս, Անդրօվկիանոսյան մի լուր այս շաբաթ շատ ոգեւորեց հայերին:

    22:13
    03.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Շաբաթվա հեշթեգեր

    Մեծ թռիչքների սպասող Նոր Հայաստանի քաղաքացին այս շաբաթ իմացավ, որ հաջորդ տարվա համար պահպանողական բյուջե սահմանած կառավարությունը մտադիր է նոր կառավարական ինքնաթիռ գնել: Թերթերը գրեցին, թե այն բյուջեի վրա 55 մլն. դոլար է արժենալու: Սա մի կողմ, կառավարությունում բորտ համար 1-ի մասին կարծիքները չեն համընկնում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, որը օդանավերի մասնագետ չէ ասում է ինքնաթիռը տեխնիկապես մաշվել է, իսկ վարչապետի օդաչու-խորհրդականը նշում է՝ ինքնաթիռը լավ վիճակում է, պարզապես տրանս-ատլանտյան թռիչք չի կարող անել:

    22:12
    03.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Բաբաջանյանի «սեվացնող» թղթապանակը

    Շաբաթվա ամենաինտրիգային նյուզմեյքերը նորից Արման Բաբաջանյանն է: Սահմանադրական դատարանի նախագահի դեմ իշխանության արշավին միանալուց եւ Հրայր Թովմասյանի մտերիմներից մեկի՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հաղորդում ներկայացնելուց հետո՝ անկախ պատգամավորը հայացքն ուղղեց հոկտեմբերի 27-ի գործին: Արման Բաբաջանյանը թիկրախավորեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: Ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանին այցելելուց հետո նա հայտարարեց, թե Վազգեն Մանուկյանը Հունանյանի մտերիմներից է ու առաջարկեց վարչապետին՝՝ Հանրային խորհրդի նախագահ Մանուկյանին պաշտոնանկ անել: Ի դեպ, մամուլում կասկածներ են շրջում, թե Բաբաջանյանն ընդհանրապես այցելել է Նաիրի Հունանյանին: Համենայն դեպս, որեւէ լուսանկար, տեսագրություն կամ ձայնագրություն չկա, որը կհաստատեր երկու ժամ ձգված զրույցի փաստը:

    22:10
    03.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Թուրք աղջկա ճիչը, ստամբուլյան կոնվենցիան եվ հայկական ընտանիքը

    Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ երեւանյան կրքերը այս շաբաթ նորից թեժացան: Ազգային ժողովի կարմիր դահլիճում Եվրախորհրդի մի քանի ներկայացուցիչ փակվեց մեր պատգամավորների հետ, որ համոզի վավերացնել վիճահարույց փաստաթուղթը:

    22:08
    03.11.19
    Ավելին
2019-11-02