Լրահոս
2025-12-23
-
ՀասարակականԵրևանում 41-ամյա տղամարդը դանակահարել է հարազատ եղբորը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԴեկտեմբերի 20-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կրծքավանդակի բազմակի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը 36-ամյա Աշոտ Կ․-ն է։ Արդեն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորին Հակոբ Պարոնյան փողոցի 7 հասցեում գործող հյուրանոցի նախասրահում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել եղբայրը՝ 41-ամյա Վլադիմիր Հ․-ն։ Կասկածյալը պարեկների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, որտեղ վերջինիս մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Վլադիմիր Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին16:1723.12.25 -
ՔաղաքականՀերիք է նվաստացնել սեփական ազգին. Ալեքսան Ալեքսանյան«Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովին ասաց շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։Ավելին16:0623.12.25 -
ՄիջազգայինՈւկրաինայում անջատել են լույսը՝ ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար. զանգվածային հարվածներՎաղ առավոտյան Ռուսաստանը ավիահարվածներ Է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին: Կիևի իշխանությունը բնակիչներին կոչ է արել մնալ ապաստարաններում: Ռուսական մամուլն էլ գրել է ուկրաինական բանակի գնդակոծությունների մասին: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ ուկրակինական զորքը գիշերը գրոհել է Ռուսաստանի սահմանամերձ շրջանները։Ավելին16:0023.12.25 -
ՀայաստանՈւղիղ I «Մեր ձևով» շարժման ամփոփիչ հաշվետու ժողովըՈւղիղ I «Մեր ձևով» շարժման ամփոփիչ հաշվետու ժողովըԱվելին15:5723.12.25 -
ՔաղաքականՀանրագրին միացել է ՀՀ 50 հազար բնակիչ. Արթուր Միքայելյան«Հանրագրին միացել է ՀՀ 50 հազար բնակիչ»։ Այս մասին հայտնեց «Գիտակից հասարակություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Միքայելյանը։Ավելին15:5323.12.25 -
Արտաքին քաղաքականությունՌուսական հացահատիկի տրանզիտը դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքովԸստ տեղեկությունների՝ առաջին խմբաքանակը բաղկացած է 8 վագոնից, որոնք ուղևորվում են դեպի «Երևան» կայարան։Ավելին15:5023.12.25 -
ՔաղաքականԱնցնելու ենք այդ խնդիրների վրայով ու լուծումները տալու ենք «մեր ձևով». Գոհար Ղումաշյան«Անցնելու ենք այդ խնդիրների վրայով ու լուծումները տալու ենք «մեր ձևով»»։ Այս մասին ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։Ավելին15:4623.12.25 -
ՔաղաքականՄեր տեսլականն այն է, որ Հայաստանը լինի հզոր ու ուժեղ գործընկեր. «Մեր ձևով» շարժման անդամ«Մեր տեսլականն այն է, որ Հայաստանը լինի հզոր ու ուժեղ գործընկեր»։ Այս մասին հայտարարեց «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Դանիելյանը։Ավելին15:3623.12.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Միքայել Սրբազանի վիրահատության հետաձգման պատճառը հայտնի է դարձելՀայլուր 15։30 Միքայել Սրբազանի վիրահատության հետաձգման պատճառը հայտնի է դարձելԱվելին15:3023.12.25 -
ՔաղաքականՄենք թիրախավորումներից չենք վախենում. Արեգա ՀովսեփյանԱյս մասին ասաց «Մեր ձեւով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանը։Ավելին15:2723.12.25 -
ՄիջազգայինԻսրայել-Հունաստան-Կիպրոս. ռազմական առանցք Արևելյան ՄիջերկրականումԹուրքական մամուլը լուսաբանում է Երուսաղեմում կայացած Նեթանյահու-Միցոտակիս-Քրիստոդուլիդիս եռակողմ հանդիպումը որպես Անկարայի դեմ ուղղված քայլ։ Ըստ առկա տեղեկությունների՝ կողմերը պաշտոնապես պայմանավորվել են խորացնել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Թուրքական աղբյուրները, վկայակոչելով հունական մամուլը, նշում են Միջերկրական ծովում համատեղ զինված ստորաբաժանումների ստեղծման հավանականությունը, ինչը որակվում է որպես «սպառնալիք Թուրքիայի շահերին»։ Անկարան այս հանդիպումը դիտարկում է որպես փորձ՝ շրջանցելու Թուրքիային տարածաշրջանային գազային նախագծերում։ Հատկանշական է, որ այս զարգացումները տեղի են ունենում Թուրքիայի և Հունաստանի միջև ծովային սահմանների ու Կիպրոսի հարցի շուրջ շարունակվող լարվածության ֆոնին։Ավելին15:2423.12.25 -
ՏարածաշրջանԱդրբեջանը «Արևմտյան Ադրբեջան» թեզը ներդնում է կրթական համակարգում. КАВКАЗАРЬԱդրբեջանի խորհրդարանի պատգամավոր և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ գաղափարի ներդրումը բուհերում նպատակ ունի պատրաստել սերունդների՝ դեպի «հայրենի հողեր վերադառնալու» համար։Ավելին15:1623.12.25 -
ՔաղաքականԲոյկոտե´նք և թույլ չտա´նք, որ ադրբեջանական բենզինը վերածվի մեր դեմ ուղղված հրանոթների. «ՀայաՔվե»Կոչ ենք անում բոլոր վարորդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և ավտոմեքենաները չլիցքավորել RAN Oil բենզալցակայաններում, քանի որ դրանցում վաճառվում է ադրբեջանական բենզին, որը Բաքվի բռնապետ Ալիևը վաճառում է մեզ՝ փորձելով պատրանք ստեղծել, թե իբր խաղաղություն է ցանկանում։ Իրականում բռնապետ Ալիևը մեծ քանակի սպառազինություն է կուտակում, բանտերում խոշտանգում է մեր հայրենակիցներին և պատրաստվում նոր ագրեսիայի Հայաստանի դեմ։Ավելին15:0823.12.25 -
ԻրավականԴատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարվեցԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարվեց։ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ դեկտեմբերի 23-ին է հրապարակել որոշումը։ «Խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց այն բավարարել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Երանուհի Թումանյանցը, Կարեն Թումանյանը, Անահիտ Աբրահամյանը և Էդգար Հովհաննիսյանը կիրառվող կարգապահական տույժի մասով դեմ են եղել որոշմանը, սակայն կողմ են քվեարկելով «նկատողություն» տույժի տեսակին։ Որոշումը և հատուկ կարծիքները օրենքով սահմանված կարգով կուղարկվեն կողմերին»,- նշեց խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։Ավելին15:0023.12.25 -
ՄիջազգայինԼեհաստանի նախագահն աղետ է անվանել MERCOSUR-ի երկրների հետ ԵՄ-ի հնարավոր պայմանագիրը2024 թվականի դեկտեմբերի 6-ին ԵՄ-ն և MERCOSUR-ն արդեն կնքել են առևտրային համաձայնագիր՝ չնայած եվրոպացի ֆերմերների բողոքներին։ Որպեսզի փաստաթուղթն ուժի մեջ մտնի, դրան պետք է հավանություն տան միավորման բոլոր պետությունները: Համաձայնագրի արգելափակման համար անհրաժեշտ է չորս երկրների մերժումը, որոնք կներկայացնեն ԵՄ բնակչության առնվազն 35%-ը: Համաձայնագրի դեմ են հանդես գալիս Եվրամիության գյուղատնտեսական լոբբին, Ֆրանսիայի, Լեհաստանի և մի շարք այլ երկրների կառավարությունները։Ավելին14:4523.12.25 -
Հասարակական«Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար»․ ՊՆ-ն արձագանքել է պարգևավճարների մասին տեղեկությանըՆա նշել է, որ պարգևավճար է ստացել նաև զինված ուժերի ամբողջ անձնակազմը՝ «մեկ պաշտոնային դրույքաչափով, և դրա շահառուն տասնյակ հազարավոր մարդիկ են»:Ավելին14:3023.12.25 -
ՔաղաքականԴերասան Վահագն Սիմոնյանը հայտնվել է դրսում, կացարանի խնդիր ունի. Մանուկ ՍուքիասյանՆիստի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը: Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին14:2123.12.25 -
ԻրավականՄեծ ափսոսանք եմ հայտնում, որ բարձրաստիճան հոգևորականը հրապարակային ստախոսությամբ է զբաղվում․ Արսեն ԲաբայանԻմ կողմից, որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի իրավունքների պաշտպան պաշտոնապես հարցում է կատարվել նախաքննությունն իրականացնողին, որին ի պատասխան ստացվել է պատասխան այն մասին, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին որոշում չի կայացվել։ Ասվածը նշանակում է, որ որևէ երկրորդ փորձաքննություն չի կատարվել, հետևաբար այն չէր կարող ներկայացվել որևէ մեկին, այդ թվում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։Ավելին14:1523.12.25 -
ՔաղաքականԲրավո Սանկտ Պետերբուրգի հայ համայնքին. Վահե ՍարգսյանՄի ուշագրավ փաստ էլ․ Ս․ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը նստած է ոչ թե դիմացի պատվավոր շարքում՝ քիթը քորող Մհեր Գրիգորյանի և այլոց կողքին, այլ ամենահետևի նստարանին։ Ուղղակի չի՛ կարող նման բան լինել, որ համայնքի ղեկավարը նստի ամենավերջին նստարանին։Ավելին14:0023.12.25 -
ՔաղաքականՀԷՑ-ում մարդկանց աշխատանքի են ընդունում բացառապես այն պայմանով, որ ՔՊ-ի համար ձայն բերեն. Մարիաննա Ղահրամանյան«Հայկական Ժամանակ» թերթը ճիշտ կաներ, բանսարկության փոխարեն այս հարցով զբաղվել և ոչ թե կեղծ լուրեր տարածել իր տիրոջ բոլոր ընդիմախոսների հասցեին»:Ավելին13:5023.12.25