Լրահոս
2025-12-23
-
ՔաղաքականԱկնհայտ է, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության բացահայտումը անհնար է գործող իշխանությունների օրոք․ Թանդիլյան«Երեք ամիս է անցել դաժան սպանությունից, և երեք ամիս է իշխանությունները չեն արել ոչինչ՝ այս ոճրագործությունը բացահայտելու համար։ Անգործությունը, անպատասխանատվությունը և լռությունը դարձել են պետական վարքագիծ։Ավելին21:2323.12.25 -
ՔաղաքականՓաշինյանը անմեղսունակ է քաղաքական իմաստով, բայց մեղսունակ` իրավական․ Լևոն ԶուրաբյանԱյս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:Ավելին21:1523.12.25 -
ՀասարակականՍրբազանին զրկել են պատարագի մասնակցելու իրավունքից. հայտնի է՝ ինչու է հետաձգվում նրա վիրահատությունըՇիրակի թեմի բանտարկված առաջնորդ Միքայել Սրբազանի վիրահատությունը հետաձգվում է՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով: Մեկ շաբաթ առաջ է նա վիրահատության համար Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից «Իզմիրլյան» բժշկական կենտրոն տեղափոխվել, բայց մինչև հիմա չի վիրահատվել: Նրա փաստաբանը «Հայլուր»-ին հայտնել է նաև, որ խախտված է Միքայել Սրբազանի՝ պատարագների մասնակցելու իրավունքը:Ավելին21:1023.12.25 -
ՔաղաքականՄիացի՛ր մեզ` հաղթանակի համար․ Նարեկ ԿարապետյանԱյս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին21:0023.12.25 -
ՔաղաքականՇիրակի մարզպետի տակը փորո՞ւմ են. Դավիթ Առուշանյանը խոստովանություններ է անում«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունում քննարկել են Շիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հարցը: Տեղեկությունն ինքը՝ Դավիթ Առուշանյանն է հաստատել՝ կտրականպես հերքելով մամուլի բերանն ընկած տեղեկությունը, թե Փաշինյանն իրեն չի ներել Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում կազմակերպված պատարագի ֆեյլը:Ավելին20:4523.12.25 -
ՔաղաքականՍանկտ Պետերբուրգում հայ համայնքի անդամները քննադատել են Փաշինյանին և բոյկոտել հանդիպումը՝ լքելով դահլիճը․ News.amԵս կարող էի խոսել քաղաքականության և տնտեսության մասին, բայց չեմ անի։ Ես ուզում եմ մարդկային, բարոյական, քրիստոնեական վկայություն տալ։ Ես ուզում եմ խոսել այն ամենի մասին, ինչ տեսել եմ իմ սեփական աչքերով, լսել եմ իմ սեփական ականջներով, շոշափել եմ իմ սեփական ձեռքերով։Ավելին20:3523.12.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ադրբեջանական բենզինի անսպասելի էժան գինը. բոյկոտի բոցավառ կոչեր են արվումՀայլուր 20։30 Ադրբեջանական բենզինի անսպասելի էժան գինը. բոյկոտի բոցավառ կոչեր են արվումԱվելին20:3023.12.25 -
ՀասարակականԵրևանում շենքի բակից գողացել են «Chevrolet Volt»-ի լուսարձակը և վնասել թափարգելըԴեկտեմբերի 15-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 30-ամյա Գարիկ Գ․-ն և հայտնել, որ դեկտեմբեր 14-ի ժամը 22։30-ից մինչև դեկտեմբերի 15-ը ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մառի նրբանցքի շենքերից մեկի բակում կայանված իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի դիմացի ձախակողմյան լուսարձակը և վնասել թափարգելը, հայտնում է Shamshyan.com-ը։ Մեկնել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ տուժողը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նշված արարքը կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին20:1623.12.25 -
ՔաղաքականԱդրբեջանական բենզինի հոտը գալիս է, բայց գինը չկա. Երևան-Բաքու առևտրի թաքնված կողմերըԹԱՐՄԱՑՈՒՄ. Այս ռեպորտաժը պատրաստ էր, երբ օրվա ավարտին հայտնի դարձավ՝ «Run Oil»-ը սկսել է ադրբեջանական բենզինի վաճառքը՝ 430 դրամով, այսինքն՝ նախապես հայտարարված 440 դրամից էլ էժան:Ավելին20:0523.12.25 -
ԻրավականԹմրամիջոց իրացնող երիտասարդը հայտնաբերվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի բնակիչ 25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքի միջոցով իրացնելու նպատակով թմրամիջոց է ձեռք բերում, իսկ դեկտեմբերի 19-ին թմրամիջոց է տեղադրելու Նոր Նորքի 1-ին զանգվածում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Գայի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դանակ և մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 3 փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով։ Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքից ձեռք է բերել 110 փաթեթ թմրամիջոց. 22-ը արդեն իսկ տեղադրել է Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում, իսկ մնացածը ավտոմեքենայում են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Գայի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 22 փաթեթ՝ ընդհանուր մոտ 49 գրամ քաշով, իսկ ավտոմեքենայում՝ ընդհանուր 194 գրամ զանգվածով 83 փաթեթ։ Կատարվում է նախաքննություն:Ավելին20:0023.12.25 -
ՍփյուռքՀալեպում բախումների հետևանքով հայ կնոջ տուն է վնասվել․ «Սպուտնիկ Արմենիա»«Կեսգիշերից հետո իրադրությունն ամբողջովին խաղաղ էր։ Հիմա վիճակը հանդարտ է, խանութները բաց են և մարդիկ սովորական կյանքով շարունակում են ապրել։ Հալեպի նահանգապետը արձակուրդ է հայտարարել, ինչի արդյունքում այսօր փակ կլինեն դպրոցներն ու պետական կառույցները։ Հայ համայնքում տուժածներ չկան՝ չնայած, որ քրդական շրջանները շատ մոտ են մեր շրջաններին։ Միայն մի հայ կնոջ տուն է վնասվել»,-նշեց Գաբրիելյանը։Ավելին19:4723.12.25 -
ՀասարակականՍիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապվածԴեկտեմբերի 20-ին, հերթական դաժան դեպքն է տեղի ունեցել Երևանում կենդանիների նկատմամբ։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Գոհար Տ․-ն և հայտնել, որ Սիլիկյան թաղամասի 12 հասցեում 2 շուն սատկած ընկած են, մետաղական լարով խեղդված են, իսկ ոտքերը և ձեռքերը կապված, հաղորդում է Shamshyan.com-ը։ Ահազանգով նշված վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերվել են մետաղական լարով խեղդած և կապված շները։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Կայքի տեղեկություններով՝ Գոհար Տ․-ն ոստիկաներին հայտնել է, որ ինքը «Դոգմա» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպության հիմնադիրն է։Ավելին19:4323.12.25 -
ՔաղաքականՀԱԿ-ը կոչ է անում բոլոր աջակիցներին միանալ Սուրբ Էջմիածնում մատուցվող տարվա վերջին պատարագինԷջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Զաքարիան այս կիրակի տարվա վերջին պատարագն է մատուցելու Միածնաէջ Մայր Տաճարում։Ավելին19:3723.12.25 -
ՔաղաքականՓաշինյան-Պուտին ինտրիգային հանդիպումը. «Երկուսն էլ գիտեն՝ ինչ խաղ է գնում»Սանկտ Պետերբուրգում փակ դռների հետևում Պուտինը Փաշինյանին, ըստ վերլուծաբանների, հարցրել է՝ ճի՞շտ է, որ հակառուսական քայլերի համար է 15 միլիոն եվրո տալիս Եվրամիությունը Երևանին: Եվրապաշտոնյա Կայա Կալասն ուղիղ ասել էր, որ Ռուսաստանի տեղեկատվական գրոհների, հիբրիդային պատերազմի դեմ պայքարի համար է փողը: Քաղտեխնոլոգների կարծիքով՝ Փաշինյանը Ռուսաստանում փորձել է ինչ-ինչ բացատրություններ տալ, բայց Պուտինը հազիվ թե հավատացած լինի նրան:Ավելին19:2823.12.25 -
ՀասարակականՕգտագործելով Հայաստանի անունը․ իրանցիների հորինած համալսարանը չունի լիցենզիա և իրական հասցե. «Հետք»Իրանցի Մոհամմադալի Մորշեդին ներկայանում է որպես North West International University (Հյուսիսարևմտյան միջազգային համալսարան, NWIU)-ի ղեկավար։ Նա տարբեր հարթակներում շահարկում է Հայաստանի անունը՝ նշելով, թե իբր «համալսարանը» հիմնադրվել և գտնվում է Հայաստանում, ունի օրինական գրանցում և ԿԳՄՍ նախարարության կողմից տրված լիցենզիա։ Ենթադրյալ համալսարանի կայքում նշվում է, որ այն ներառված է Հայաստանի բուհերի ցանկում։ Թեև Մոհամմադալին Հայաստանում երկու ընկերություն է գրանցել, դրանք ոչ մի կրթական գործունեություն չեն իրականացնում։ Փաստացի, նման համալսարան Հայաստանում գոյություն չունի, ԿԳՄՍ նախարարությունը որևէ լիցենզիա չի տվել նրան։ Այս մասին գրում է «Հետք»-ը:Ավելին19:2323.12.25 -
ՀասարակականՎթար` Չեխովի փողոցում. տուժածը հոսպիտալացվել էԴեկտեմբերի 23-ին, ժամը 13։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարներն «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին19:1523.12.25 -
ՔաղաքականՄեծ հավանականությամբ Հայաստանում ընտրական ցիկլը կանցնի «առանց» ԱՄՆ դեսպանի. Հակոբ ԲադալյանՀամենայն դեպս, նոր դեսպանի նշանակումը կպահանջի ամիսներ, ինչը նշանակում է, որ մեծ հավանականությամբ ընտրական ցիկլը կանցնի «առանց» ԱՄՆ դեսպանի: Այլ կերպ ասած, կլինի գործերի ժամանակավոր հավատարմատար, ինչը դիվանագիտական ներկայության ցածր աստիճան է, քան դեսպանը:Ավելին19:0923.12.25 -
Հասարակական2025 թվականի աշունը Հայաստանում տաք էր և չորայինՀոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 8․8°C, որը նորմայից բարձր էր 0․5°C-ով։ Տեղումների ամսական քանակը կազմել է 35․4մմ կամ նորմայի 83%-ը։Ավելին19:0023.12.25 -
ՀասարակականԿատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է․ ԱՆ-ն զգուշացնում էՄարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը կարող է տատանվել 1 շաբաթից մինչև 1 տարի և պայմանավորված է վնասվածքի/կծվածի տեղակայմամբ և ծանրությամբ։Ավելին18:4623.12.25 -
ՔաղաքականՍուքիասյանը հանդիպել է բենզինի շուկայի խոշորների հետ, առաջարկել վաճառել Բաքվից եկած վառելանյութը. 24NewsԴեկտեմբերի 19-ին Հայաստան հասավ 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը։ 1300 տոննա ծավալով վառելանյութը ՔՊ-ականները ներկայացնում են որպես «հաստատված խաղաղության ապացույց»։ Ավելի ուշ հայտարարվեց, որ ադրբեջանական բենզինը Հայաստանում կվաճառվի աննախադեպ ցածր՝ 440 դրամ գնով։ Հայտնի դարձավ, որ վառելանյութը կվաճառվի «Մեգա Թրեյդ» ընկերությանը պատկանող «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում։ Այս ընկերությունը գործում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմում։ 24News-ի տեղեկություններով, ադրբեջանական բենզինը Հայաստան է հասել խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի միջոցով, իսկ Խաչատուր Սուքիասյանի միջոցով կվաճառվի հայաստանյան շուկայում։ Հիշեցնենք՝ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործարքն իրականացրել են մասնավոր ընկերությունները։ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունը ձեռք է բերել 600 տոննա բենզին։ Չնայած, որ հայտարարվել է ցածր գին «Պրեմիում» տեսակի բենզինի համար, միևնույն է՝ բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ալիք բարձրացրեցին՝ բոյկոտելով «Ռան Օիլ»-ից բենզին գնելը։ 24News-ի տեղեկություններով, Խաչատուր Սուքիասյանը բենզինի շուկայում խոշոր ներկրողների հետ է հանդիպել և ասել նրանց, որ բոլորը պետք է վաճառեն ադրբեջանական բենզինը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այդ գործարքից հրաժարվել են «ՖԼԵՇ» և «ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ները։ Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունենալու և առևտրով զբաղվելու ցանկության մասին։Ավելին18:3623.12.25