Լրահոս

2025-12-23
  • Img default alt hy
    Իրավական
    45-ամյա տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել. նա ձերբակալվել է
    Երևան քաղաքի գնդի պարեկները դեկտեմբերի 21-ին Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերել, զենք և ռազմամթերք պահելու համար ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 45-ամյա մի տղամարդու, որը գետնին է նետել ատրճանակի նմանվող իր և պահեստատուփ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ և 8 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ։ Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։
    13:45
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին արևմտյան՝ 2-5մ/վ։
    13:40
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ի կործանիչները Լեհաստանում օդ բարձրացել են Ուկրաինայի հրետակոծության ժամանակ
    Հրապարակման համաձայն՝ բարձր պատրաստվածության վիճակի են բերվել նաև ցամաքային ՀՕՊ համակարգերը և ռադարները։
    13:30
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիրահայոց թեմի առաջնորդը նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ 2025 թվականի դեկտրեմբերի 15-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի կազմում՝ որպես անդամ, հայտնում են ՀԱՍԵ Վիրահայոց թեմից։
    13:23
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերականգնվել է պետությանը պատճառված 182․5 մլն դրամի վնասը
    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության կողմից հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հարկային մարմին ներկայացրած հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հետևանքով պետությանը պատճառվել է 182 մլն 532 հզր 894 ՀՀ դրամի վնաս, որից 58 մլն 799 հզր 208 ՀՀ դրամի վնասը պատճառվել է ՓԲ ընկերության աշխատակիցներ Ս․Մ․-ի և Գ․Ե-ի օժանդակությամբ։ Բացի այդ, Ս․Մ․-ն և Գ․Ե․-ն նախնական համաձայնությամբ Գ․Գ․-ից և Հ․Ա․-ից ստացել են ընդհանուր՝ 1 մլն 710 հզր ՀՀ դրամ կաշառք, ինչպես նաև չարաշահելով իրենց ծառայողական լիազորությունները՝ 61 մլն 52 հզր 356 ՀՀ դրամի չափով գույքային վնաս են պատճառել ընկերությանը: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 182 մլն 532 հզր 894 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս․Մ․-ի և Գ․Ե․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն օժանդակելը), 272-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մասնավոր ոլորտում կաշառք ստանալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս), Գ․Գ․-ի և Հ․Ա․-ի նկատմամբ՝ 273-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մասնավոր ոլորտում կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար)։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    13:19
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միքայել Սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու և Սուրբ Հաղորդություն ստանալու հնարավորությունից՝ նույնիսկ հիվանդանոցային պայմաններում. պատգամավոր
    Այսօր առավոտյան պաշտոնապես դիմել եմ ՀՀ Արդարադատության նախարարին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ստեղծված անընդունելի իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու և Սուրբ Հաղորդություն ստանալու հնարավորությունից՝ նույնիսկ հիվանդանոցային պայմաններում, որտեղ նա պատիժ է կրում` առողջական վիճակով պայմանավորված։ Սա պարզապես «կազմակերպչական խնդիր» չէ․ սա կրոնական ազատության կոպիտ խախտում է։ ՀՀ Սահմանադրությունը և ՄԻԵԿ-ը պարտադրում են պետությանը ոչ թե սահմանափակել, այլ ապահովել այդ իրավունքը։ Պահանջում եմ անհապաղ` ապահովել Միքայել Սրբազանի՝ ամեն կիրակի Սուրբ Հաղորդություն ստանալու իրավունքը, նաև հիվանդանոցում, տալ հստակ հանձնարարականներ պատասխանատուներին՝ կանխելու հետագա իրավախախտումները։ Պետության վերաբերմունքը հատկապես հիվանդ մարդու հանդեպ չափվում է գործով, ոչ թե` հայտարարություններով»,-գրել է նա:
    13:15
    23.12.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ծածուկ ցուցակ են կազմել՝ Փաշինյանի հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպման մասնակիցների
    Սանկտ Պետերբուրգի «Ֆոր սիզոնս» հյունացում է երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հանդիպել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի փոքրաթիվ ներկայացուցիչների հետ: Հանդիպումից 30 վայկյանանոց ռիլ է տարածել Փաշինյանը: Ըստ պաշտոնական տեղեկության՝ վարչապետը պատմել է Պուտինի հետ հանդիպման մասին, անդրադարձել է Հայաստանի կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, TRIPP նախագծին:
    13:10
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հստակ ասեք՝ եկող տարի ինձ ճոպանուղով հանելո՞ւ եք վերև. Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին
    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Մանրամասները՝ տեսանյութում։
    13:03
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում կասեցվել է 2 ապօրինի ջարդիչ կայանի շահագործում, նշանակվել է 3 մլն դրամի չափով տուգանք. ԲԸՏՄ
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզում հանքարդյունաբերությամբ զբաղվող «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ», «ԷՍԷՆԴ» ՍՊԸ-ներում արձանագրել են խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրում «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ» ՍՊԸ-ն ջարդիչ տեսակավորման կայանը շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Նույն մարզի Նորագյուղի անդեզիտա բազալտի հանքավայրում «ԷՍԷՆԴ» ՍՊԸ-ն չունենալով անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվություն՝ ևս ապօրինի շահագործել է ջարդիչ տեսակավորման կայան։ Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշումներով հանքավայրերի ջարդիչ տեսակավորման կայանների ապօրինի շահագործումները կասեցվել են։ Ընկերության տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ ընդհանուր 3.050.521դր. չափով։
    13:00
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Այս իշխանությունների օրոք սմբակավորին իրավական պատասխանատվության կանչելու հեռանկարը զրոյական է. Ռուբեն Մելիքյան
    Այս նկարում պատկերված անասունը (ներողություն եմ խնդրում բոլոր առաքինի անասուններից) Օպերայի փոխտնօրենն է ու դիրիժոր Կարեն Դուրգարյանի եղբայրը։ «18-12»-ի խայտառակության ժամանակ նա իր հետևի ոտքերով բարձրացել էր Ամենայն Հայոց 106-րդ կաթողիկոս Ալեքսանդր Առաջինի շիրմաքարին ու իր դասակիցներին ձեռքերով կոչ էր անում ներխուժել Մայր Տաճար։ Ու հենց այս անասունին կարգի հրավիրելու ժամանակ է կտրուկ վատացել Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը, որը հանգեցրել է ինֆարկտի։
    12:50
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ:
    12:45
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն իր խոստումը պահեց Եկեղեցին մաքրելու մասով, բայց ոչ այնպես ինչպես ինքն էր պատկերացնում. Արթուր Սուքոյան
    Բայց այստեղ ամենազավեշտալին և կանխատեսելին այն էր, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց և գցեց իր հետևորդներին, քանի որ նա ամիսներ առաջ հայտարարել էր հավաքագրում և խոստացել էր, որ ինքն է առաջնորդելու այդ շարժումը դեպի Մայր Աթոռ՝ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով, բայց իրեն հատուկ ձևի վախկոտի պես թաքնվեց և իր փոխարեն ուղարկեց այս ամիսների ընթացքում հավաքագրված ընդամենը 150-ից 200  մարդ, այն էլ ոչ սթափ վիճակում, բնականաբար, ուժայինների ուղեկցությամբ:
    12:34
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Թեժ լեզվակռիվ Երևանի քաղաքապետարանում. ո՞վ և ինչո՞ւ է լոճվում
    Հայլուր 12։30 Թեժ լեզվակռիվ Երևանի քաղաքապետարանում. ո՞վ և ինչո՞ւ է լոճվում
    12:30
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ում էլ էդքան փող տային, մի էդպիսի շոու կսարքեր. Մանուկ Սուքիասյան
    Նիստի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
    12:23
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բոլոր «արա»-ները իրար ասացինք, անցանք առաջ. Ավինյան
    Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
    12:10
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դեսպան Քվինի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը ՀՀ-ում չի փոփոխվելու. դեսպանություն
    Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
    11:55
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պարոն Խաչատրյան, էս տեմպով որ շարունակեք, Ձեզ աղջիկ չեն տա. Մեսրոպ Մանուկյան
    Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
    11:54
    23.12.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 23.12.2025
    Մամուլի տեսություն 23.12.2025
    11:50
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շատ եք լոճվել, հեսա ձեր լայնքը կնեղացնենք. Ավինյանը սկսեց «լոճվել»
    Նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց, որից զեկուցվում է միայն 4-ը։
    11:45
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սիրելի երևանցիներ, կներեք, բայց պիտի միացնեմ Նիկոլ Փաշինյանի խոսքը. Արշակ Սարգսյան
    Երևանի ավագանին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, գումարել է իր հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց, որից զեկուցվում է միայն 4–ը։ «Սիրելի երևանցիներ, կներեք, բայց պիտի միացնեմ Նիկոլ Փաշինյանի խոսքը»։ Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    11:40
    23.12.25
    Ավելին