Լրահոս

2025-12-23
  • Img default alt hy
    Հասարակական
    26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. ավտոմեքենան բռնկվել է
    Դեկտեմբերի 22-ին ավտովթար - հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Մերուժան Ա.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 106-րդ կմ-ից դեպի Հոռոմ - Գուսանագյուղ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու մինչ դեպքի վայր կժամանեին Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
    11:30
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նավասարդ Կճոյանին մեղադրում են գրագողության մեջ. «Հրապարակ»
    «Ուզում եմ բարձրաձայնել Կճոյան Նավասարդ արքեպիսկոպոսի «քաջագործություններից», որ նա արել է՝ վայելելով Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հովանավորչությունը: 2008 թ․ Կճոյանը գրագողությամբ վերատպել է հոգեւոր ճեմարանի իմ հարգելի ուսուցչի եւ երկար տարիների ընկեր Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյանի՝ «Պատարագամատոյց Հայաստանեայց Եկեղեցւոյ» 2002 թվականին Նյու Յորքում տպագրված՝ Հայ եկեղեցու պատմության մեջ բացառիկ արժեք ունեցող գիրքը: Օրերս իմ փաստաթղթերի հավաքածուի մեջ պատահաբար աչքովս ընկավ «Հայկական ժամանակ» թերթում 2008 թ. տպագրված՝ «Հեղինակի անունը կարեւոր չէ» վերնագրով հոդվածը, որտեղ նկարագրվում է Կճոյան Նավասարդ արքեպիսկոպոսի «քաջագործություններից» մեկը՝ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի «կնքահայրությամբ» իրականացված։ Խոսքը 2008թ․ արված գրագողություն մասին է։ «Հայկական ժամանակի» հոդվածում նկարագրվում է, որ 1999 թ. Ամերիկայի հայոց թեմի այն ժամանակվա առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն ԱՄՆ է հրավիրում Ադրբեջանի հայոց թեմի նախկին առաջնորդ Անանիա արքեպիսկոպոսին, որպեսզի վերջինս հոգեւոր մխիթարություն պարգեւի Ադրբեջանից փախստական դարձած իր հոտին։ Միացյալ Նահանգներ գալու առաջին իսկ օրերից Անանիա սրբազանն այցելում է երկրի բոլոր նահանգները, պատարագներ է մատուցում, կատարում է մկրտության, պսակադրության խորհուրդներ՝ հոգեպես մխիթարելով եւ սատարելով իր թշվառ հոտին։ 2000-ին, Խաժակ արքեպիսկոպոսի առաջարկությամբ, Անանիա սրբազանը ձեռնամուխ է լինում «Պատարագամատույցի» եռալեզու աշխատությանը, որը լույս է տեսնում Նյու Յորքում երկու տարի անց՝ 2002 թվականին, դրամական մեծ եկամուտ բերելով բուն առաջնորդարանին»:
    11:24
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Mercedes»-ի բեռնախցիկից գողացել են ԱՁ-ի տնօրենի պայուսակը, որում եղել է 32 հազար դոլար և մոտ 4 մլն դրամ
    Դեկտեմբերի 20-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 55-ամյա Գեղամ Մ․-ն և հայտնել, որ Սասնա Ծռեր 2 փողոցի շենքերից մեկի մոտ նկատել է, որ իր «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափերի գումար և անձնագիր։ Տուժածը հայտնել է, որ ինքը տարադրամի փոխանակման կետից էր դուրս եկել և ավտոմեքենայի անվադողը ծակել էին և ինքը վուլկանիզացիա էր կանչել, որից հետո մի կին է իրեն մոտեցել և ասել, որ ավտոմեքենայի բեռնախցիկ ինչ-որ բան են դրել կամ վերցրել, որից հետո ինքը բեռնախցիկը բացել է, պայուսակը այնտեղ չի եղել։ Արդեն ոստիկանությունում Գեղամ Մ․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 20։10-ից մինչև նույն օրը ժամը 21։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Փիրումյան փողոցի «Օլիմպավանի» հարևանությամբ կայանված իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից իրեն անհայտ հանգամանքներում գողացել է իր պայուսակը, որի մեջ եղել է 32 հազար դոլար, մոտ 3 մլն 600 հազար դրամ, անձնագիր և բջջային քարտ։ Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցոռումներ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Շամշյանի տեղեկություններով Գեղամ Մ․-ն «Գեղամ Մեջլումյան» ԱՁ-ի տնօրենն է։
    11:16
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    17 հազար երևանցի ստորագրություն էր տվել, որ նիստ անեիք, բայց ճողոպրեցիք. Մանուկ Սուքիասյան
    Նիստի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
    11:07
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարդիկ ճզմված գնում-գալիս են, դրա համար էլ չեն վճարում. Արամ Թորոսյան
    Նիստի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը։
    11:00
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Օտարերկրացիները տրանսպորտի համար չեն վճարում. Արմեն Գալջյան
    Նիստի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
    10:54
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դուխ չունեք էդ ընկերությունների հետևից գնալու, որովհետև աֆիլացված են ՔՊ-ի հետ. Մեսրոպ Մանուկյան
    Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
    10:49
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը իր կառավարման 6 տարիների ընթացքում աղքատությունը չի կարողացել նվազեցնել նույնիսկ 2.4%-ով․ Նարեկ Կարապետյան
    Ուժեղ ղեկավարը, ով տնտեսությունից ամենալավն է հասկանում՝ Սամվել Կարապետյանը, կհանի հազարավոր մարդկանց աղքատությունից»։
    10:46
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հալեպում քրդերի և կառավարական ուժերի միջև բախումներից հետո հրադադար է հաստատվել
    Հալեպի նահանգապետ Ազզամ Ղարիբը դեկտեմբերի 23-ը ոչ աշխատանքային է հայտարարել բոլոր պետական ​​և մասնավոր դպրոցներում ու համալսարաններում, ինչպես նաև Հալեպի կենտրոնում գտնվող կառավարական գրասենյակներում՝ ՍԴՈւ-ի կողմից քաղաքի թաղամասերում խաղաղ բնակիչների վրա հարձակումներից հետո, որոնց հետևանքով զոհվել է երկու մարդ (մայր և երեխա), ևս 15 ​​խաղաղ բնակիչ վիրավորվել է։ 
    10:34
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 29.7 մլն դրամի վնասը
    ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Զորակ բնակավայրում գտնվող 5995 քմ մակերեսով հողամասից ընկերության կողմից ապօրինի տեղահանվել է 8748 խմ ծավալով ավազակոպճային լեռնային զանգված, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 29 մլն 784 հզր 310 ՀՀ դրամի վնաս: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    10:15
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը երկրի խնդիրները լուծելու փոխարեն նախընտրական քաստինգներ է անում. «Հրապարակ»
    Անցած շաբաթ ՔՊ վարչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարչության 4 նիստ է անցկացրել՝ 2026 թ. նախընտրական ցուցակի թեկնածուներին գրանցել-չգրանցելու համար։ Նիստերը տեւել են 4.5 ժամ, 5 ժամ, 6 ժամ, իսկ վերջինը՝ շաբաթ օրվանը, 8.5 ժամ։
    10:10
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայկ Կոնջորյանին հարց տալու համար՝ «Ժողովուրդ»-ի լրագրողները զրկվել են ԱԺ հավատարմագրից. «Ժողովուրդ»
    Քնար Մանուկյանի դեպքում Դավիթ Առաքելյանը թույլ է տվել կրկնակի ապօրինություն։ Դեկտեմբերի 18-ին նա ստացել է գրություն, ըստ որի՝ դեկտեմբերի 16-ին շարունակել է լրագրողական գործունեությունը՝ միացված տեսախցիկով շարժվելով դեպի Հայկ Կոնջորյանի աշխատասենյակ։ Մինչդեռ Քնար Մանուկյանը նախապես բանավոր թույլտվություն է ստացել ԱԺ անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակցից և շարժվել է թույլատրված ուղղությամբ։ Այս հանգամանքը ֆիքսված է նաև տեսախցիկներով։
    10:05
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Թրամփը հետ կկանչի ՀՀ իշխանությունների կուրատոր դեսպանին. «Հրապարակ»
    Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել աշխարհի մոտ 30 երկրից իր դեսպաններին՝ նրանց, ովքեր չեն առաջնորդվում «Ամերիկան՝ առաջնահերթ» կարգախոսով։ Հետ կանչվողների շարքում է նաեւ ՀՀ-ում դեսպան Քրիստինա Քվինը, որի հետկանչն անհանգստություն է առաջացրել  ՀՀ իշխանական շրջանակներում։ Չնայած դեսպանին մի քանի ամիս էր մնացել` նա նշանակվել է 2023-ի հուլիսին, 3 տարին կլրանար 26-ի ամռանը։
    10:00
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Միլիոններով պարգևավճար կբաժանեն. «Հրապարակ»
    Ըստ այդմ՝ 4 մլն 800 հազարական դրամ կստանան նախարարի երեք տեղակալները: 2 մլն 600 հազարական դրամ՝ նախարարի երկու խորհրդականները, վարչությունների պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության պետը, ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պետն ու եւս մի քանի հոգի։ Միայն այս խմբի պարգեւավճարի ընդհանուր գումարը կկազմի 146 մլն 296 հազար դրամ։ Նրանցից քիչ պակաս կստանան վարչության պետերի տեղակալներն ու բաժինների պետերը՝ մոտ 50 հոգի։ Նրանք էլ կպարգեւատրվեն 1 մլն 200 հազարական դրամով։
    09:54
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը որոշել է Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել. «Հրապարակ»
    Ըստ լուրերի՝ Փաշինյանը որոշել է ամեն գնով լուծել եկեղեցու եւ Վեհափառի հարցերը, տիրադավ եպիսկոպոսների, իր խաժամուժի հետ մտնել մայր տաճար, իսկ մինչ այդ ուժայինների միջոցով եկեղեցին «մաքրազարդել» հոգեւորականներից, եթե պետք է` Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել, որ նա ծնկի գա։ Որոշել է ամեն գնով մինչեւ ընտրությունները լուծել հարցը:
    09:50
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    4 մլն 800 հազարական դրամ պարգևավճար կստանան ՊՆ նախարարի երեք տեղակալները: 
    09:46
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է լինում, երբ մեկ անձը Հայաստանում չէ. «Փաստ»
    Մի առիթով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կառավարությունն ինքն է: Նույն առիթին արձագանքելով՝ մենք էլ նշել էինք, որ Փաշինյանը ոչ միայն կառավարությունն է, այլև ԱԺ-ն, դատախազությունը, բոլոր ատյանների դատարանները, ԱԱԾ-ն ու ՊՊԾ-ն, նաև՝ ՔՊ-ն:
    09:42
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞ւմ և ինչի՞ համար է երախտապարտ Փաշինյանը.... «Փաստ»
    «Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ունեցած ելույթում բուռն շնորհակալություն է հայտնել... Իլհամ Ալիևին՝ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» հայատյացին: Այդպես էլ ասել է. «Երախտագիտությունս եմ հայտնում Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտուր սկսելու համար պայմաններ ստեղծելու համար»:
    09:38
    23.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Կարմիր գծեր»-ը 2026-ին կթանկանա՞ն. ինչ կորոշի ավագանին. «Ժողովուրդ»
    Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի ավագանին անցկացնում է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ տարեվերջյան նիստը, որի ընթացքում ավագանին կընդունի տեղական վճարների 2026թ.-ի դրույքաչափերը:
    09:34
    23.12.25
    Ավելին