Լրահոս

2026-07-07
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը
    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ 2008 թվականի հուլիսի 3-ին ՊՈԱԿ-ի և «Ռաֆիկ և Գոռ Գասպարյաններ» ՍՊԸ-ի միջև կնքված՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՊՈԱԿ-ի և ՍՊԸ-ի միջև կնքված կառուցապատման պայմանագիրը և վերաբերելի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է եղել մինչև 2011 թվականի հուլիսի 2-ը, սակայն, ըստ Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքի, պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքը դադարեցված չէ: Վերոշարադրյալի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագրի համաձայն՝ պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո, առանց սեփականատիրոջը նախօրոք ծանուցելու, հողամասի տիրապետումն ու օգտագործումը կառուցապատողի կողմից չդադարեցնելը հիմք չէ պայմանագրի նորոգման կամ ժամկետի երկարաձգման համար՝ ՊՈԱԿ-ին միջնորդագիր է հասցեագրվել՝ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
    12:45
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրոպան Թրամփից ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և Ուկրաինային օգնություն չի ակնկալում․ Bloomberg
    Գործակալության երկու զրուցակիցների խոսքով՝ ոչ մի երաշխիք չկա, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Անկարայում Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը լավ կանցնի։ Աղբյուրներն իրենց կանխատեսումը հիմնավորել են ամերիկացի առաջնորդի «անկանխատեսելիությամբ» (վոլատիլությամբ)։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ, իր կարծիքով, ինչպես Մոսկվան, այնպես էլ Կիևը տրամադրված են կարգավորելու Ուկրաինայի հակամարտությունը։ Նա նշել է, որ այդ հարցը քննարկվելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու հուլիսի 7-8-ը Թուրքիայում։
    12:35
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցն է քննում դատարանը. նա չի ընդունում մեղադրանքները
    Հայլուր 12։30 Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցն է քննում դատարանը. նա չի ընդունում մեղադրանքները
    12:30
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը
    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լիմոնադի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված պահանջներին:
    12:25
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պաշտպանական ոլորտի սահմանափակումները խաթարում են ՆԱՏՕ-ի արդյունավետությունը. Ֆիդան
    «Կոլեկտիվ պաշտպանությունը մնում է ՆԱՏՕ-ի առանցքը, սակայն ռազմավարական իրավիճակը փոխվում է։ Սպառնալիքները դարձել են բազմաչափ, ավելի արագ և բարդ։ Ավանդական չափորոշիչներն այլևս չեն արտացոլում իրականությունը։ Այժմ կարևոր են մարտական պատրաստվածության, արդյունաբերական ներուժի և օպերատիվ պատրաստվածության արդյունքները։ Ծայրահեղ կարևոր է եվրոպական ներդրման ավելացումը [ՆԱՏՕ-ի գործունեության մեջ], սակայն պաշտպանական-արդյունաբերական ոլորտում համագործակցության սահմանափակումները խաթարում են արդյունավետությունը և դանդաղեցնում արձագանքումը։ Այդ սահմանափակումները դարձել են ռազմավարական թերություն։ Եվրոպական պաշտպանական նախաձեռնությունները պետք է մնան լիովին ներառական ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների համար»,- գրել է Ֆիդանը X-ում։
    12:15
    07.07.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 07.07.2026
    Մամուլի տեսություն 07.07.2026
    12:08
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է․ Իվետա Տոնոյան
    Լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
    12:00
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես էս կարգի դատական գործ չեմ հիշում. Իվետա Տոնոյան
    Այս մասին հայտարարել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
    11:45
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ վնասներ է պատճառել ուժեղ քամին հանրապետության մի շարք մարզերում
    Հուլիսի 6-ին՝ ժամը 16:52-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլ․ լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, փակվել ճանապարհներ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված ծածկերի ապամոնտաժման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։
    11:36
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բագրատ Սրբազանը Փաշինյանին դատի է տվել ընդդիմությանը ընտրած քաղաքացիների անունից
    Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայց է ներկայացրել՝ պահանջելով Փաշինյանից 49.7 դրամ դրամական փոխհատուցում, ինչպես նաև հերքում իր այն հայտարարության վերաբերյալ՝ «տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակելով հետևյալ տեքստը. «ՀԵՐՔՈՒՄ. Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հայտնում եմ, որ 11.06.2026 թվականին ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից հնչեցված այն պնդումները, թե «ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե... Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»: Սրբազանը սա իր հասցեին զրպարտություն է համարում:
    11:25
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Հուլիսի 7-ին, ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու փողոցով, Տիգրան Մեծի պողոտայով, Խորենացու 2-րդ փակուղիով, Քրիստոփորի փողոցով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    11:16
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
    Երեկ՝ հուլիսի 6-ին, վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Մովսես Խորենացի-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Արման Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի քաղաքացի, ազգությամբ հնդիկ, 30-ամյա Ռաջ Կումար Ջի-ի վարած մոպեդը։
    11:06
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բելգիայի ՊՆ-ն կոչ է արել եվրոպացի առաջնորդներին չզայրացնել Թրամփին․ Politico
    Ֆրանկենը Եվրոպայի առաջնորդներին զգուշացրել է ԵՄ ծրագրի շրջանակներում սպառազինության մատակարարման պայմանագրերում տեղական պաշտպանական ընկերություններին նախապատվություն տալուց՝ այդ քայլը որակելով որպես «բացարձակ պրոտեկցիոնիստական»։
    10:59
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քարաթափում՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում․ առկա է հետագա քարաթափման վտանգ
    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
    10:47
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ կարկուտից ու ուժգին քամուց տուժած գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհը
    Բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ իրենցից շատերը վարկերով են մշակել հողատարածքները, ներդրել են վերջին միջոցները, իսկ այժմ կանգնել են ծանր սոցիալական խնդրի առաջ։ Նրանք դժգոհում էին, որ աղետից անցել է արդեն մեկ օր, սակայն մինչ այս պահը պատասխանատու որևէ կառույցի ներկայացուցիչ չի այցելել գյուղեր, չի գնահատել հասցված վնասը և չի ներկայացրել, թե ինչ քայլեր են իրականացվելու բնակիչներին աջակցելու համար։
    10:42
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, հովանավորչություն կատարելու համար ստացել է կաշառք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմակերպել է համալսարանի նույն ամբիոնի երկու դասախոսների՝ դասապրոցեսների ընթացքում չնախատեսված արձակուրդ տրամադրելու, դասաժամերն այլ դասախոսներին բաշխելու գործընթացը և դրա դիմաց 2025 թվականի հոկտեմբերին որպես կաշառք ստացել տարբեր չափերի գումարներ: Բացի այդ, ամբիոնի վարիչն ասպիրանտի օգտին հովանավորչության, այն է՝ ատենախոսության պաշտպանության գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով ընդունել է վերջինիս կաշառք տալու առաջարկը և 2025 թվականի դեկտեմբերին նրանից որպես կաշառք ստացել ոսկյա զարդ։ Ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), իսկ նրան կաշառք տված 3 դասախոսներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ամբիոնի վարիչի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:30
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնել միայն Էրդողանի հանդեպ ունեցած հարգանքից դրդված․ CNN
    Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդն ի սկզբանե թերահավատորեն էր վերաբերվում դաշինքի գործընկերների հետ հանդիպմանը, քանի որ դժգոհ էր այն բանից, որ նրանցից շատերը Իրանի հետ պատերազմում չեն աջակցել ԱՄՆ-ին։ Այս կապակցությամբ CNN-ի աղբյուրները վստահ չեն, որ գագաթնաժողովը հարթ կանցնի՝ «հաշվի առնելով նախագահի վատ տրամադրությունը»։ Սպասվում է, որ Թրամփը Անկարա կժամանի երեքշաբթի առավոտյան։ Թուրքական կողմը նրա համար նախապատրաստել է բարձրագույն մակարդակի պաշտոնական արարողակարգ։ Ինչպես ակնկալում են տեղական մեկնաբանները, բանակցություններից հետո Էրդողանն ու Թրամփը հանդես կգան առանձին մամուլի ասուլիսով։
    10:23
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Մասիս քաղաքի տներից մեկում
    Հուլիսի 6-ին՝ ժամը 14։33-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 16։10-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։
    10:17
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական ավտովթար՝ Սևանում․ 4 վիրավոր կա
    Հուլիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բ
    10:13
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
    10:00
    07.07.26
    Ավելին