Լրահոս

2026-07-07
  • Img default alt hy
    Իրավական
    Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, հովանավորչություն կատարելու համար ստացել է կաշառք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմակերպել է համալսարանի նույն ամբիոնի երկու դասախոսների՝ դասապրոցեսների ընթացքում չնախատեսված արձակուրդ տրամադրելու, դասաժամերն այլ դասախոսներին բաշխելու գործընթացը և դրա դիմաց 2025 թվականի հոկտեմբերին որպես կաշառք ստացել տարբեր չափերի գումարներ: Բացի այդ, ամբիոնի վարիչն ասպիրանտի օգտին հովանավորչության, այն է՝ ատենախոսության պաշտպանության գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով ընդունել է վերջինիս կաշառք տալու առաջարկը և 2025 թվականի դեկտեմբերին նրանից որպես կաշառք ստացել ոսկյա զարդ։ Ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), իսկ նրան կաշառք տված 3 դասախոսներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ամբիոնի վարիչի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:30
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնել միայն Էրդողանի հանդեպ ունեցած հարգանքից դրդված․ CNN
    Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդն ի սկզբանե թերահավատորեն էր վերաբերվում դաշինքի գործընկերների հետ հանդիպմանը, քանի որ դժգոհ էր այն բանից, որ նրանցից շատերը Իրանի հետ պատերազմում չեն աջակցել ԱՄՆ-ին։ Այս կապակցությամբ CNN-ի աղբյուրները վստահ չեն, որ գագաթնաժողովը հարթ կանցնի՝ «հաշվի առնելով նախագահի վատ տրամադրությունը»։ Սպասվում է, որ Թրամփը Անկարա կժամանի երեքշաբթի առավոտյան։ Թուրքական կողմը նրա համար նախապատրաստել է բարձրագույն մակարդակի պաշտոնական արարողակարգ։ Ինչպես ակնկալում են տեղական մեկնաբանները, բանակցություններից հետո Էրդողանն ու Թրամփը հանդես կգան առանձին մամուլի ասուլիսով։
    10:23
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Մասիս քաղաքի տներից մեկում
    Հուլիսի 6-ին՝ ժամը 14։33-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 16։10-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։
    10:17
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական ավտովթար՝ Սևանում․ 4 վիրավոր կա
    Հուլիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բ
    10:13
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
    10:00
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մանդատների կեղծ դիլեման. «Փաստ»
    Քաղաքական դիսկուրսում պարբերաբար հայտնվող և հանրային քննարկումների կենտրոնում գտնվող թեմաներից է ընդդիմության կողմից խորհրդարանական մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցը: Ընդ որում, թեման շարունակվում է նաև այն պարագայում, երբ փաստարկված կերպով հայտարարվել է պայքարը նաև խորհրդարանում շարունակելու մասին:
    09:53
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. «Փաստ»
    Պետական ինստիտուտները, մասնավորապես իրավապահ համակարգը իշխող ուժի անձնական գործիքի վերածելը ամենակարճ ճանապարհն է դեպի քաղաքական ինքնակործանում։ Այն գործընթացը, որը ներկայում իրականացվում է Գագիկ Ծառուկյանի դեմ՝ «գործեր կարելու», սեփականությունը զավթելու և քաղաքական ազդեցությունը չեզոքացնելու տեսքով, տիպիկ է այն վարչակարգերին, որոնք կորցրել են կառավարման ռացիոնալ ուղին և անցել են բռնաճնշումների ռելսերի։ Մեկ անձի հրամանով ամբողջ իրավապահ համակարգի մոբիլիզացումն ընդդեմ կոնկրետ գործչի, իրականում ոչ թե ուժի, այլ համակարգային վախի ու անելանելիության ցուցադրություն է։ Սակայն միջազգային փորձը հստակ հուշում է՝ իրավապահներին «դահիճի» դերում հանդես գալ ստիպող իշխանությունը հենց իր ձեռքով է սկսում իր իսկ կործանման հաշվարկը։
    09:48
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայաստանյան այցի ժամանակ ճոխ ֆինանսատնտեսական աջակցություն եւ եվրոպական շուկաների լայն գիրկ խոստացավ, որը, փաստորեն, Փաշինյանին չի մխիթարել, եւ նա որոշել է նորից ռուսների գիրկը նետվել։ Ռուսները զարմացել են Փաշինյանի խնդրանքներից, բայց չեն մերժել, համաձայնել են ընդունել ու հասկանալ, թե ինչ կա նրա մտքին։
    09:45
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել․ «Հրապարակ»
    Սահմանազատումով Ոսկեպար-Բաղանիս հատվածում` Ադրբեջանին հանձնված նախկին պաշտպանական դիրքում ներկայում ադրբեջանական հենակետ է կառուցվել, եւ միջպետական ավտոճանապարհի դեմ-դիմաց վերջերս տեղադրվել է Ադրբեջանի մեծ դրոշը։ Այն հոգեբանական ծանր ազդեցություն է թողնում Հայաստան-Վրաստան ճանապարհի այդ հատվածով երթեւեկողների վրա։
    09:42
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները. «Ժողովուրդ»
    Այժմ հերթը խմբակցության քարտուղարի ընտրությանն է։ Ակնհայտ է, որ գործող քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կարող շարունակել պաշտոնավարել նույն կարգավիճակում, ոչ էլ, առավել ևս, խմբակցության ղեկավարի պաշտոնում, հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ վարչությունը խմբակցության ղեկավարի պաշտոնում այլ թեկնածու ընտրեց։
    09:38
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վարդան Ղուկասյանի փեսան ևս կլինի նոր խորհրդարանում․ «Իրավունք»
    «Էդքան ծեծ ուտենք, բանտերը փտենք, որ հիմա էլ մանդատից հրաժարվենք, չկա տենց բան»,-ըստ շրջանառվող լուրերրի ասում են Ղուկասյանները մտերիմ շրջապատում։ 
    09:34
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    09:30
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ». «Փաստ»
    Այս համատեքստում խորհրդարանական մանդատները պահպանելու կամ դրանցից հրաժարվելու վերաբերյալ տևական բանավեճերը կորցնում են իրենց քաղաքական քաշն ու բովանդակությունը, քանի որ առաջնային խնդիրը ոչ թե կարգավիճակային քայլերն են, այլ հստակ, հայեցակարգային և գործնական ծրագրի առկայությունն ու դրա անհապաղ կենսագործումը։ Հենց ռազմավարական գործողությունների բացակայությունն ու անորոշությունն են հանդիսանում հանրության բանական հատվածի հիասթափության և քաղաքական ապատիայի հիմնական պատճառը։ Ուստի, զերծ մնալով ընդդիմությանը պոպուլիստական թիրախավորման ենթարկելուց և գիտակցելով ստեղծված բարդ պայմանները՝ անհրաժեշտ է արձանագրել, որ հասարակության ակնկալիքները պետք է տեղափոխվեն որակական այլ հարթություն։ Հանրությունը պետք է պահանջի ոչ թե իրավիճակային կամ խորհրդանշական ժեստեր, այլ բացառապես կազմակերպված, համակարգային և ինստիտուցիոնալ պայքար, որն ունակ է գեներացնել շոշափելի ու չափելի արդյունքներ։
    09:25
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ»
    Հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրության օրվա առթիվ, մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է պատգամավորներին ու աշխատակազմին, սակայն ՔՊ-ական պատգամավորները, պարզվում է, ավելի մեծ ախորժակ են ունեցել: Նրանք ակնկալել են, որ, որպես հեռացող խորհրդարանի պատգամավորներ, կլորիկ գումարներ կստանան մո
    09:20
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». «Ժողովուրդ»
    Մասնավորապես, վարչապետը դժգոհ է եղել նախընտրական շտաբի աշխատանքի կազմակերպումից, ինչպես նաև քաղաքական և սոցիոլոգիական տեղեկատվության հավաքագրման ու վերլուծության որակից։ Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ մինչև ընտրությունները ՔՊ շտաբի պետի կողմից Փաշինյանին զեկուցվել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է ստանալ շուրջ 65 տոկոս աջակցություն և նույնիսկ ապահովել սահմանադրական մեծամասնություն։ Սակայն ընտրությունների արդյունքներով իշխանությունը հազիվ կարողացավ ստանալ շուրջ 49 տոկոս ձայն՝ այդ ցուցանիշին հասնելով նաև այն պայմաններում, երբ ԲՀԿ-ն դուրս թողեցին քաղաքական պայքարից թվային աճպարարությամբ, իսկ 3 տեղամասի արդյունքները ընդհանրապես չհաշվարկվեցին։
    09:17
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»
    Մաս նա վո րա պես, Եվ րո պա կ ա ն խորհրդարանի «Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսը գրավոր հարցով առաջնահերթության կարգով դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ ուշադրություն հրավիրելու նպատակով:
    09:14
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ է. Գագիկ Ծառուկյան
    «Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին։ Դատավորը Գարիկ Աբելյանն է»,-գրել է ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
    09:00
    07.07.26
    Ավելին
2026-07-06