Լրահոս

2026-07-07
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
    Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի առնվազն վերջին 20 տարվա ընթացքում ամենակարճը և կազմված կլինի հուլիսի 7-ի երեկոյան աշխատանքային ընթրիքից և հուլիսի 8-ին մեկ լիագումար նիստից։ Մասնակիցները պետք է դիտարկեն երեք հիմնական գործնական հարց՝ ՌԴ-ի հետ ռազմական դիմակայության նախապատրաստումը, Ուկրաինային զենքի մատակարարումների և ֆինանսավորման ավելացումը, սեփական ռազմական կարողությունների ընդլայնումը։ Հանդիպման տևողությունը առավելագույնս կրճատվել է՝ Թրամփի հետ որևէ տարաձայնություն առաջանալու հավանականությունը նվազեցնելու նպատակով։ Նույն պատճառով գագաթնաժողովին ելույթ ունենալու հնարավորություն չի տրվի Վոլոդիմիր Զելենսկուն, որը կմասնակցի միայն հանդիպման շրջանակներում անցկացվող պաշտպանական արդյունաբերության ֆորումին։
    15:43
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Մեր հայրը իր ընտանիքին միշտ հեռու է պահել քաղաքականությունից». Ծառուկյանի դուստրերը դատարանի բակում են
    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրերը դատարանի բակում են։
    15:32
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարտունիում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան
    Երեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում բախվել են «Volkswagen» մակնիշի, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «ԳԱԶ 3110»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։
    15:23
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը․ «Հետք»
    2022թ․ հունիսի 24-ին Վաղարշապատ համայնքի ավագանին արտահերթ նիստում որոշել է աճուրդով վաճառել համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Վ. Տերյան փողոցի 971/8 հասցեում գտնվող 0.9 հեկտար մակերեսով հողամասը։ Հողամասն ունի հասարակական կառուցապատման նշանակություն և նախատեսված է շինարարություն իրականացնելու համար։ Որոշմանը կողմ են քվեարկել ավագանու 19 անդամ, այդ թվում՝ այդ ժամանակ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրանք ամուսնացել են 2023թ-ին։
    15:15
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ֆիզիկական անձանց արգելվում է բուսասանիտարական բեռների առևտրային արտահանումը. ՍԱՏՄ
    Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։
    15:00
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է․ Մանե Թանդիլյան
    Խիստ մտահոգիչ է նաև հարուցված քրեական գործի հետ որևէ կապ չունեցող մի շարք ձեռնարկությունների գործունեության պարալիզացումը, որն անմիջականորեն անդրադառնում է հազարավոր աշխատակիցների վրա։
    14:48
    07.07.26
    Ավելին
  • Քաղաքական
    Գռփում, չռփում, թալանում են էս տանջված ժողովրդին. նյարդային պատերազմ՝ խցանումների պատճառով
    Շոգին ժամերով մեքենաներում մնացող վարորդներն ահազանգում են՝ շուտով քաղաքագլուխ Ավինյանի ջանքերը չեն բավականացնի Կիևյան կամրջից նետվել ցանկացողների կյանքերը փրկելուն: Նյարդերի պատերազմներ են փողոցներում: Ավինյանին PR-ի ավելի լավ տարբերակ են առաջարկում վարորդները՝ լուծել ի վերջո սարսափելի խցանումների հարցը, կարգավորել քաղաքի երթևեկությունը:
    14:39
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսը եկեղեցականների նոր նշանակումներ է կատարել
    Հոգեշնորհ Տ. Հովհաննես աբեղա Թորգոմյանը, ազատվելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի Հոգևոր տեսչի պարտականություններից, ուսումնառության է կոչվել Շվեյցարիայի Բոսսե վանքում։
    14:28
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Հակոբ Բադալյան
    Կոսը թերևս նկատի ունի ՔՊ օգտին քվեարկությունը, որը բացարձակապես Եվրոմիության մասին չէ: Ավելին, Կոսն ինքը Եվրոմիության մասին չէ: Կոսը, նրա ընկերուհի-գործընկերուհիներ Կալլասը, Ֆոն Դեր Լայենը, այլ՝ ընդամենը Եվրոմիության դեգրադացիայի մասին են, և ըստ էության այն մասին, որ Եվրոմիությունը տանում են պարզապես ուղիղ աղետի:
    14:16
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
    14:01
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը․ «Հետք»
    Նշվել է նաեւ, որ սիլոսն ու սարքավորումները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։ Ըստ հիմնավորման՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունը լուրջ խթան կլինի նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ, որպես հետեւանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար:
    13:49
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս իշխանության դեմ պետք է ինստիտուցիոնալ դիմադրություն. Իշխան Սաղաթելյան
    Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
    13:44
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է ավտոգազալցակայանի գործունեությունը
    ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում ՀՀ Լոռու մարզի գյուղ Օձուն 5, 71 հասցեում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), «ՍԱՐԳԻՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից: Ստուգմամբ պարզվել է, որ Ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է ավտոգազալիցքավորման ճնշակյանի գազաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։ Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։
    13:35
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դամասկոսում պայթյունները տեղի են ունեցել Մակրոնի հյուրանոցի անվտանգության գոտուց դուրս․ Սիրիայի ՆԳՆ
    Հայտարարության մեջ հստակեցվում է, որ ինքնաշեն ռումբերը պայթել են այն բանից հետո, երբ «դրանք հայտնաբերվել են անվտանգության ուժերի կողմից, և ՆԳՆ մասնագետները ձեռնամուխ են եղել դրանց վնասազերծմանը»։
    13:30
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան-Սևան ավտոճանապարհին փրկարարները մեծ քար են հեռացրել. կանխվել է վտանգը
    Հուլիսի 7-ին՝ ժամը 09։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ բլրի վրա, առկա է մեծ չափերով քար․ կա ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ մոտ 8 խմ։
    13:24
    07.07.26
    Ավելին
  • Իրավական
    Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը. ի՞նչ են տարել ԲՀԿ ղեկավարի տնից
    Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունն է քննում դատարանը: Առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքով Գագիկ Ծառուկյանն ու ևս մեկ մարդ ձերբակալվել են նախօրեին: Համացանցից՝ բակերի զրուցարաններ՝ բոլորը քննարկում են Ծառուկայնի կենդանիների ճակատագիրը: 3 առյուծի և 1 վագրի քնեցրել են ու տարել կենդանաբանական այգի:
    13:15
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պայթյուն՝ Մակրոնի հյուրանոցի մոտ. պայթուցիկը եղել է աղբամանի մեջ
    Դամասկոսում գործարկված պայթուցիկ սարքերից մեկը տեղադրված է եղել աղբամանի մեջ՝ այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով սիրիական անվտանգության ոլորտի աղբյուրին։ Մակրոնը Սիրիա է ժամանել բանակցությունների համար։ Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հայտնել էր, որ Դամասկոսում՝ Ֆրանսիայի նախագահի կանգ առած հյուրանոցի մոտ, մի քանի պայթուցիկ սարք է գործարկվել։ «Ռումբերից մեկը տեղադրված է եղել աղբամանի մեջ, իսկ մյուսը՝ «Four Seasons» հյուրանոցի մոտ գտնվող մեքենայի մեջ»,– գրում է գործակալությունը, որի նյութի վերահրապարակումը ներկայացրել է «Monde» թերթը։ «Al-Hadath» հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Մակրոնի այցի ընթացքում Դամասկոսում որոտացած երկու պայթյունների հետևանքով մի քանի մարդ է տուժել։ «Paris Match» պարբերականը հաղորդել է, որ Մակրոնը չի լսել պայթյունները, քանի որ այդ պահին հյուրանոցում չի եղել։ «Al Ekhbariya» հեռուստաալիքը պայթյունի մասին լուրի հրապարակման պահին հայտնել էր, որ Մակրոնը ժամանել է Դամասկոսի «Ժողովրդական պալատ»՝ Սիրիայի ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հետ հանդիպման։
    13:08
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փորձ է արվում, որ հայ մարդը կենտրոնանա իր կենցաղային խնդիրների վրա ու հրաժարվի պատմական գաղափարներից. իրանցի կովկասագետը՝ հայերի մասին
    Թեհրանի համալսարանի Կովկասագիտության կենտրոնի տնօրեն Ջաֆար Խաշեհը Թեհրանում «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում անդրադարձել է հայ ժողովրդին առնչվող մի քանի հարցերի: Խաշեհը նախ անդրադարձել է հայի ինքնության գիտակցությանը. «Կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է անձի ինքնությանը։ Նախկինում հայ մարդն իր ինքնությունը մեծապես կապում էր Հայոց ցեղասպանության հիշողության և Արցախի հետ։ Այսօր, իմ կարծիքով, այդ ինքնությունը նույնպես վերաիմաստավորելու փորձ է արվում։ Փորձ է արվում, որպեսզի հայ մարդն առավելապես կենտրոնանա իր կենցաղային և կենսական խնդիրների վրա ու աստիճանաբար հրաժարվի պատմական գաղափարներից։ Բարեկեցությունն ու հանգիստ կյանքը ներկայացվում են որպես առաջնային արժեքներ։ Մենք չենք ասում, որ դրանք կարևոր չեն, սակայն խնդիրն այն է, որ հայրենիքի և կենցաղի արժեքները ներկայացվում են որպես իրար հակասող երևույթներ, մինչդեռ դրանք չպետք է հակադրվեն։ Նախկինում Հայաստանը ընկալվում էր ոչ միայն որպես պետություն, այլև որպես պատմամշակութային արժեք»,- ասել է Խաշեհը՝ այնուհետև անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը. «Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ես համաձայն չեմ այն գնահատականների հետ, թե Հայաստանը դարձել է հակառուսական և արևմտամետ։ Իմ կարծիքով՝ նպատակը ոչ թե մեկ ուժային կենտրոնից անկախանալն է, այլ միաժամանակ մի քանի ուժային կենտրոններից կախվածություն ունենալը։ Սա համապատասխանում է լիբերալ քաղաքականության այն պատկերացմանը, ըստ որի՝ ժամանակակից աշխարհում ոչ մի պետություն լիովին անկախ չէ։ Սակայն նման մոտեցման վտանգն այն է, որ ազգերը կարող են աստիճանաբար զրկվել այն գաղափարախոսությունից, որն ապահովում է նրանց կենսունակությունն ու զարգացման ուղղությունը։ Ազգը, որը կտրվում է իր պատմությունից, կարող է շատ արագ կորցնել իր դիմագիծը և նույնիսկ կանգնել գոյաբանական վտանգների առաջ։ Հայ ժողովրդի համար կարևոր է պահպանել հավասարակշռությունը հիմնարար ազգային արժեքների և բարեկեցիկ կյանքի ձգտման միջև։ Հույս ունեմ, որ այդ հավասարակշռությունը կգտնվի, քանի որ հակառակ դեպքում դա կարող է նշանակել հրաժարում ազգային պետության գաղափարից»,- ասել է իրանցի գիտնականը: Նա ղեկավարում է Թեհրանի կովկասագիտության կենտրոնը և զբաղվում է Հարավային Կովկասի, Իրանի հարևանության և տարածաշրջանային քաղաքականության ուսումնասիրություններով։ Նա մի քանի անգամ եղել է Հայաստանում, հանդիպումներ է ունեցել փորձագիտական շրջանակների հետ և մասնակցել հայ-իրանական գիտական համագործակցության ծրագրերին։ 2022 թվականին նրա գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևան՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումները և հետագա համագործակցությունը։
    13:01
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվեն Հորմուզի անվտանգության հարցերը․ CNN
    Նա հավելել է, որ Թրամփի վարչակազմի հիմնական ուղերձը գործընկերներին շարունակում է կենտրոնացած մնալ պաշտպանական ծախսերի ավելացման և մարտական պատրաստվածության բարձրացման վրա։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն Անկարայում տեղի կունենա հուլիսի 7-8-ը։ Վաշինգտոնը նախկինում բազմիցս սուր քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի եվրոպացի մի շարք դաշնակիցների գործողությունները՝ Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում։ Թրամփն ինքը հունիսի վերջին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Անկարա կմեկնի առաջին հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ հարգանքից ելնելով, և հազիվ թե մեկներ այդ հանդիպմանը, եթե այն անցկացվեր այլ երկրում։
    12:55
    07.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին ժամանել է Անկարա
    Ուկրաինայի նախագահը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
    12:49
    07.07.26
    Ավելին