Լրահոս
2026-07-07
-
Հասարակական«Առյուծները դուրս գան սթրեսից, հետո կլուսաբանեք». քաղաքապետարանը չի թողնում նկարել Ծառուկյանի կենդանիներին․ «Իշխանություն» լրատվական«Քննչական կոմիտեն, որպես իրեղեն ապացույց, առգրավել է նաև կենդանիներին, և Կենդանաբանական այգին այն կառույցն է, որն ունի այն ներուժը, որ կարող է կենդանիներին իր մոտ պահել։ Մենք առաջարկել ենք մեր օգնությունը, որպեսզի կենդանիները նույնպես ապահով և անվտանգ լինեն»։Ավելին18:0207.07.26 -
ՄիջազգայինՍերբիան և Ուկրաինան քննարկել են ԵՄ ինտեգրման և երկկողմ համագործակցության հարցերՍտեֆանչուկը պաշտոնական այցով գտնվում է Սերբիայում։ Նա մասնակցում է ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրների խորհրդարանների նախագահների համաժողովին։Ավելին17:5607.07.26 -
ԱրցախԱրցախի ԱԺ նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ են ընթանում. Արցախի պետնախարար․ «Փաստինֆո»«Արցախի ԱԺ-ն քննարկումներ է անում, սպասենք տեսնենք ինչ-որ թեկնածուի շուրջ կոնսենսունս կլինի՞»,- նշեց նա։Ավելին17:4307.07.26 -
ՀասարակականԿայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել էԱյս մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:Ավելին17:3207.07.26 -
ՄիջազգայինԵՄ 2028-2034 թվականների ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոն․ Ֆոն դեր ԼայենՆա նաև հիշեցրել է ԵՄ ծրագրերի մասին՝ Եվրամիության պետությունների ռազմական ծախսերին աջակցելու համար, որոնք, նրա կարծիքով, մինչև 2030 թվականը կարող են մինչև 950 միլիարդ եվրո ներգրավել ողջ ԵՄ-ում՝ ռազմական կարիքների համար։ ԵՄ 2028-2034 թվականների յոթնամյա բյուջեն կդառնա համայնքի պատմության մեջ առաջինը, որն ունի ռազմական ծախսերի նման նշանակալի ծավալ։Ավելին17:2807.07.26 -
ՀասարակականԳագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել. «Փաստինֆո»Մեկնաբանություն ստանալու համար մենք դիմեցինք Կենդանաբանական այգի, սակայն մամլո խոսնակը հրաժարվեց հերքել կամ հաստատել մեր տեղեկությունը՝ ուղղորդելով Երևանի քաղաքապետարան։Ավելին17:2007.07.26 -
ՔաղաքականՈւժային կառույցները պետության ողնաշարն են, դրանք չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակիցներ․ Վիտալի ՄանգասարյանԵթե հասարակության մի զգալի հատված սկսում է կասկածել այդ չեզոքությանը, վնասը շատ ավելի մեծ է, քան որևէ մեկ առանձին քաղաքական գործչի շուրջ ստեղծված իրավիճակը։Ավելին17:0907.07.26 -
ՄիջազգայինԾանր գիշերվա սարսափը պահպանվում է Ուկրաինայում. դրոնային ուժգին հարվածները շարունակվում ենԳիշերը Ռուսաստանը 351 անօդաչու թռչող սարք ու 68 հրթիռ է արձակել: Թիրախում Կիևն է եղել, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները: Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններում դեռ սարսափած են գիշերային հարվածներից: Ռուսական ուժերի հարձակման հետևանքով Կիևում զոհերի թիվը հասել է 28-ի: Վիշնևո արվարձանում մոտ 600 բնակիչ տարհանվել է, քանի որ, ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության, տաածքում չպայթած զինամթերք կա:Ավելին17:0007.07.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.6 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.8 դրամ:Ավելին16:5307.07.26 -
ՀասարակականՈ՞վ կարող է Հայաստանում առյուծ կամ վագր պահել և ի՞նչ է պահանջվումՀայաստանում վայրիկ կենդանիներ, այդ թվում առյուծ ու վագր, անազատ կամ կիսազատ պայմաններում պահելը կարգավորվում է կառավարության որոշմամբ: Մասնավորապես Կառավարության 26 հունիսի 2009 թվականի N 725-Ն որոշմամբ: Նախ պահանջ է սահմանվում այդ կենդանիներին օրինական ճանապարհով ձեռք բերելու վերաբերյալ: Ըստ այդ որոշման՝ անձը պետք է ապահովի այդ կենդանիների պահման պայմանները, բացառի դրանց փախուստը: Որոշումը սահմանում է նրանց վանդակների չափսերը, որոնք որոշում են բանաձևով: Վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում օգտագործումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` վերարտադրության, կլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, մորթի ստանալու, որսի, մշակութային և գեղագիտական նպատակներով: Վայրի կենղդանիներին անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելու համար անձը պետք է թույլտվություն ստանա լիազոր մարմնից՝ Շրջակա միջավայրի նախարարությունից: Թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսանում մասնագիտական հանձնաժողովի կողմից տրամադրված դրական եզրակացությունը։ Այսինքն՝ այս օրենսդրական կարգավորումներից հստակ է դառնում, որ Հայաստանում վանդակում էկզոտիկ վայրի կենդանիներ պահելու մեջ որևէ դատապարտելի կամ հակաօրինական բան չկա, և յուրաքանչյուր մարդ, ով ունի համապատասխան ֆինանսական միջոցներ, կարող է պահել առյուծ կամ վագր՝ դրանց նկատմամբ ունենալով սեփականության իրավունք:Ավելին16:4607.07.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին16:3907.07.26 -
ՔաղաքականՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանըՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան և Գյումրի համայնքներում ՀՀ Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Մասնավորապես՝ ներկայացվել են Երևանում և Գյումրիում առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից և ունեն Կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը: Մինչ խնդիրների և առաջարկվող լուծումների ներկայացումը, վարչապետն իր խոսքում նշել է. «Իհարկե, 2026 թվականի նախընտրական քարոզարշավից առաջ էլ այդ թեմայով խոսել ենք, բայց նախընտրական քարոզարշավի շրջանակում շրջայցերի ընթացքն ավելի ակնհայտ դարձրեց, որ Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումներն ավելի հասցեական դարձնելու և որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն ունենք: Սա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ թե՛ Երևանի, թե՛ Գյումրիի կառավարման գործընթացների առանձնահատկությունների բերումով 2018 թվականից ի վեր, այնուամենայնիվ, որոշակի ժամանակ է կորսվել, և այդ կորսված ժամանակը լրացնելու համար որոշակի ակտիվություն է ակնկալվում Կառավարության կողմից»: Երկրի ղեկավարը հավելել է, որ այս համատեքստում հանձնարարական է տվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ համատեղ աշխատանքներ իրականացնել, որպեսզի ավելի կոնկրետ պատկերացում լինի, թե ինչ ծրագրեր պետք է կյանքի կոչվեն Երևանում և Գյումրիում նշված խնդիրն ավելի արդյունավետ ձևով լուծելու համար: Հաջորդիվ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է Երևան քաղաքում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը և դրանց փուլային իրականացմանն ուղղված քայլերը: Նախ` ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում առանձնացված այն ծրագրերը, որոնք առաջիկա տարիներին կարող են ունենալ ամենամեծ ազդեցությունը կյանքի որակի, քաղաքային ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման վրա: Այդ համատեքստում, ընդգծվել է 24-ժամյա ջրամատակարարման ապահովման խնդիրը, ընդգծվել է առկա ենթակառուցվածքների զգալի մաշվածության, ջրի կորստի բարձր մակարդակի և ջրի անբավարարության խնդիրը: Ներկայացվել է, որ կորուստների նվազեցման նպատակով անհրաժեշտ է ներդրումներ իրականացնել նոր ջրաղբյուրների ներգրավման, համակարգի արդիականացման ուղղությամբ: Տարեկան մինչև 50 կմ երկարությամբ ճանապարհաշինության աշխատանքների մասով զեկուցվել է, որ վարչապետի հանձնարարությամբ այն ներառվել է ՏԿԵՆ-ի կողմից իրականացվող 500 կմ ճանապարհաշինական ծրագրերի ցանկում, արդեն իսկ ընթացքում են 2027 թվականի համար 50 կմ հիմնանորոգման նպատակով ճանապարհային հատվածների նույնականացման և պլանավորման աշխատանքները, իսկ 2026 թվականի համար նախատեսվում են միջին նորոգման աշխատանքներ: Անդրադարձ է կատարվել նաև Հանրային ներդրումային կոմիտեի 8-րդ նիստում հաստատված մետրոպոլիտենի զարգացման և արդիականացմանն ուղղված ծրագրերին, այդ թվում՝ կայարանների կառուցում, էլեկտրական քաղաքային լուծումներ և շարժունակության խթանում: «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական միջավայրի արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետիոտնային և ավտոմոբիլային ճանապարհների և ինժեներական ենթակառուցվածքների կառուցում, արտաքին լուսավորության, կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ։ Նախատեսվում է մեկնարկել նախագծային և վերակառուցվող հատվածների իրացման գործընթացները: Մանրամասներ են ներկայացվել նաև առաջնահերթ լուծում և ֆինանսավորում պահանջող ներդրումային այլ ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ կամրջային կառուցվածքների վերականգնում, ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի, վերելակային տնտեսության արդիականացում, ճանապարհային որոշակի հանգույցների կառուցում և այլն: Առաջարկություններ են ներկայացվել նաև ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ, որոնք կարևոր նշանակություն ունեն քաղաքի հետագա զարգացման տեսանկյունից: Հաջորդիվ՝ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է Գյումրի քաղաքում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը: Նախ` ներկայացվել է 24-ժամյա ջրամատակարարման ապահովման խնդիրը, ընդգծել է, որ առկա է 24-ժամյա ջրամատակարարում, սակայն ծանրաբեռնված օրերին տեղի են ունենում պարբերական անջատումներ։ Անհրաժեշտ է իրականացնել ջրամատակարարման համակարգերի արդիականացման ծրագիր: Զբոսաշրջային կլաստերի ստեղծման շրջանակում «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով Գյումրիում իրականացվել է շուրջ 6․6 մլրդ դրամի ներդրում: «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրով» նախատեսվում է իրականացնել ևս 16․5 մլն դոլարի ներդրում՝ զբոսաշրջային կլաստերի զարգացման ուղղությամբ։ Այս մասով առաջարկվում է ծրագրում ներառել Հաղթանակի զբոսայգու, կենտրոնական շուկայի և Մանուշյան փողոցում գտնվող շատրվանի հիմնանորոգման ծրագրերը, որոնք կնպաստեն քաղաքի համաչափ զարգացմանը։ Հաջորդ խնդիրը վերաբերել է տնակների հարցի վերջնական լուծմանը: Ներկայացվել է, որ 01.07.2026թ. դրությամբ Գյումրիում առկա է 2465 տնակ: Նշվել է, որ նախնական գնահատականներով՝ դրանցում բնակվող մոտ 596 ընտանիքի նկատմամբ Կառավարությունն ունի այս կամ այն ձևով փոխհատուցման պարտավորություն: Այս մասով կարևորվել է նաև փոխհատուցման տրամադրման և տնակների փաստացի ապամոնտաժման փոխկապակցված գործուն մեխանիզմների ներդրումը, որպեսզի տնակների խնդիրը վերջնական լուծում ստանա: Ինչ վերաբերում է Անի և Ավստրիական թաղամասների 37 փողոցների ամբողջական հիմնանորոգման հարցին, նշվել է, որ ներկայումս ընթանում են նախագծման աշխատանքներ։ Առաջարկվում է զուգահեռ բարեկարգել նաև բակային հատվածները, կառուցել խաղահրապարակներ, մինի ֆուտբոլի դաշտեր և անցկացնել լուսավորության ցանց։ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է, որ ՏԿԵՆ-ի կողմից իրականացվող 500 կմ ճանապարհաշինական ծրագրերի ցանկում է ներառված նաև Գյումրիում տարեկան 25 կմ ճանապարհաշինական աշխատանքները: Ըստ այդմ՝ Գյումրի քաղաքի 180 կմ ճանապարհներից մոտ 70 կմ նախկինում հիմնանորոգվել են, իսկ մնացած մոտ 110 կմ խիստ անբարեկարգ վիճակում են։ Նշվել է, որ Գյումրիում տարեկան 25 կմ ճանապարհաշինությանն ուղղված պլանավորման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գյումրիում վթարային շենքերի խնդրին, նշվել է, որ առկա են մի քանի վթարային շենքեր, որոնց մասով տարբերակված մոտեցումների անհրաժեշտություն կա՝ հաշվի առնելով դրանցից որոշների պատմամշակութային նշանակությունը: Ներկայացվել է նաև Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի նորոգման հարցը, նշվել է, որ 25 կմ ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջարկվում է նաև դիտարկել քաղաքի 2 բանուկ մասերն իրար կապող միակ խիտ երթևեկությամբ կամուրջը, որը կարևոր նշանակություն ունի քաղաքի համար։ Անդրադարձ է կատարվել նաև Գյումրու ավտոկայանի կառուցման խնդրին։ Քննարկման շրջանակում ներկայացվել են որոշ դիտարկումներ՝ Երևանում և Գյումրիում առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ: Անդրադառնալով բարձրացված հարցերին և առաջարկվող լուծումներին՝ վարչապետն ընդգծել է, որ ներկայացված բոլոր ծրագրերն էլ ըստ ընթացակարգերի պետք է իրականացվեն, սակայն անհրաժեշտ է նախ հրատապ կերպով կենտրոնանալ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վրա:Ավելին16:3107.07.26 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ն այս օրերին ավելի եվրոպական է, քան երբևէ․ Գերմանիայի կանցլերԳՖՀ կառավարության ղեկավարը նաև հաստատել է, որ ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցները պայմանավորվել են 2026-2027 թվականներին Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո տրամադրելու շուրջ։Ավելին16:2507.07.26 -
ՄիջազգայինԴատարանի որոշումից հետո Լը Պենը կկարողանա առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնումՓարիզի վերաքննիչ դատարանը կրճատել է «Ազգային միավորում» աջակողմյան կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի՝ պետական իշխանության մարմիններում ընտրվելու արգելքի ժամկետը. նա ձևականորեն կկարողանա առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում 2027 թվականին, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։ «Մարին Լը Պենը դատապարտվել էր ընտրվելու 15 ամսվա իրական արգելքի և ապրիորի կկարողանա թեկնածու լինել նախագահական ընտրություններում»,– ասված է նյութում։Ավելին16:1907.07.26 -
ՄիջազգայինԹուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ․ Էրդողան«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Իրանի շուրջ հակամարտության և Ուկրաինայում պատերազմի կարգավորման ուղղությամբ՝ երկխոսության միջոցով, ինչպես նաև Գազայում կայուն հրադադարի և տարածաշրջան մարդասիրական օգնության անխափան մուտքի ապահովման համար»,– հայտնել է Թուրքիայի առաջնորդի հաղորդակցության վարչությունը՝ կայացած բանակցությունների արդյունքներով։Ավելին16:1507.07.26 -
ՔաղաքականԱհռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր ՍուքոյանԵթե այս հսկայական ռեսուրսների թեկուզ փոքր մասը նույն հետևողականությամբ ուղղվեր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, եթե նույն ջանասիրությամբ բացահայտվեին նարկոբարոնները, ձերբակալվեին «զակլադչիկները», Ձերբակալվեին նաև այն սահմանային «կույր» աշխատակիցները, որոնք «չեն նկատում» Հայաստան մուտք գործող տոննաներով թմրանյութը, վերացվեին թմրանյութերի մատակարարման ցանցերը, ապա արդյո՞ք այսօր Հայաստանը կհայտնվեր այն վիճակում, երբ թմրանյութերի շրջանառությունն արդեն ազգային անվտանգության սպառնալիք է դարձել։Ավելին16:0907.07.26 -
ՔաղաքականԷդ մարդու «չուչելներն» էլ գողացան. Սամվել Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ հետապնդումների մասին«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հետապնդումների մասին։Ավելին15:5707.07.26 -
ԻրավականԾառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. փաստաբան«Դատարանի վարքագիծը դժվար է գնահատել, որովհետև կողմերի փաստարկները լսողի դերում էր։ Ինչ վերաբերում է մեղադրանքին, ընդհանրապես հանցագործության մասին խոսք չկա։ Ասում են՝ իբրև թե ԻԻՀ քաղաքացիներից հափշտակություն է արել, փողերի լվացում է կատարել, բայց մենք դատարանում հստակ հիմնավորեցինք, որ այդ անձինք փաստաթղթեր են ստորագրել, որ հենց իրենք են պարտք Ծառուկյանին, որ իրենք այդ գումարները չեն վերադարձրել, թեպետ պարտավորվել են դա անել 2026թ–ին, հիմա չեն վերադարձրել և, ըստ էության, շանտաժ են սկսել»,- ասաց փաստաբանը։Ավելին15:4607.07.26 -
ՄիջազգայինԹրամփը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԻնչպես հաղորդվել էր ավելի վաղ, Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի առնվազն վերջին 20 տարվա ընթացքում ամենակարճը և կազմված կլինի հուլիսի 7-ի երեկոյան աշխատանքային ընթրիքից և հուլիսի 8-ին մեկ լիագումար նիստից։ Մասնակիցները պետք է դիտարկեն երեք հիմնական գործնական հարց՝ ՌԴ-ի հետ ռազմական դիմակայության նախապատրաստումը, Ուկրաինային զենքի մատակարարումների և ֆինանսավորման ավելացումը, սեփական ռազմական կարողությունների ընդլայնումը։ Հանդիպման տևողությունը առավելագույնս կրճատվել է՝ Թրամփի հետ որևէ տարաձայնություն առաջանալու հավանականությունը նվազեցնելու նպատակով։ Նույն պատճառով գագաթնաժողովին ելույթ ունենալու հնարավորություն չի տրվի Վոլոդիմիր Զելենսկուն, որը կմասնակցի միայն հանդիպման շրջանակներում անցկացվող պաշտպանական արդյունաբերության ֆորումին։Ավելին15:4307.07.26 -
Հայաստան«Մեր հայրը իր ընտանիքին միշտ հեռու է պահել քաղաքականությունից». Ծառուկյանի դուստրերը դատարանի բակում ենԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրերը դատարանի բակում են։Ավելին15:3207.07.26