Լրահոս
2026-07-08
-
Մամուլի տեսություն«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Ուժեղ Հայաստան» խմբի ընտրված պատգամավորները կհավաքվեն՝ հանդիպելու Սամվել Կարապետյանին։ Հանդիպման գլխավոր նպատակը լինելու է ոչ միայն խմբակցության աշխատանքների կազմակերպումը, այլև առաջիկա խորհրդարանական գործունեության ռազմավարության մշակումը, պաշտոնների բաշխման և քաղաքական առաջնահերթությունների քննարկումը։Ավելին09:4408.07.26 -
Մամուլի տեսությունԱԺ-ում ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում գրեթե ավարտվել է խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունը, ԱԺ նախագահի, փոխնախագահների, խմբակցության ղեկավարի թեկնածուներն արդեն ընտրված են, մնացել են խմբակցության քարտուղար եւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։Ավելին09:4008.07.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանը չի ներում Ծառուկյանին՝ իր հասցեին արված վիրավորանքների համար․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ի թիվս այլ օբյեկտների, նախօրեին իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները կապարակնքել են նաեւ ՀԱՕԿ-ի շենքը, իշխանական քարոզչամեքենան էլ տարածում էր, թե հաստատությունում լայնածավալ ստուգումներ են իրականացվում:Ավելին09:3708.07.26 -
Մամուլի տեսություն13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի տապալման կադրերը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական գործընթացը շարունակում է մնալ հանրային և քաղաքական քննարկումների առանցքում։ Ուշադրության են արժանի ոչ միայն առաջադրված մեղադրանքները, այլև ամբողջ գործընթացի կազմակերպման, իրավական տրամաբանության ու ցուցադրական բաղադրիչը։ Երեկ հենց Ծառուկյանը կալանավորվեց, իսկ րոպեներ անց ՔԿ-ն տարածեց տեսանյութը։Ավելին09:3408.07.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։Ավելին09:3008.07.26
2026-07-07
-
ՄիջազգայինԼը Պենը մտադիր է մասնակցել 2027 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններինԼը Պենը նաև հայտնել է, որ վճռաբեկ բողոք է ներկայացնելու Փարիզի վերաքննիչ դատարանի որոշման դեմ, ինչը քննության ընթացքում կկասեցնի դատավճռի կատարումը, այդ թվում՝ էլեկտրոնային ապարանջան կրելու պահանջը։ «Այսպիսով, ես կկարողանամ նախընտրական քարոզարշավն անցկացնել առանց էլեկտրոնային ապարանջանի»,- ասել է Լը Պենը։ Հնարավոր ընտրվելու դեպքում «Ազգային միավորում» խորհրդարանական խմբակցության առաջնորդը մտադիր է հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակել կուսակցության 30-ամյա նախագահ Ժորդան Բարդելային։ Հուլիսի 7-ին Փարիզի վերաքննիչ դատարանը Լը Պենի՝ ընտրություններին մասնակցելու արգելքի ժամկետը կրճատել է մինչև 15 ամսվա, ինչը փաստացի նշանակում է այդ սահմանափակման չեղարկում։ Բացի այդ, դատարանը մինչև երեք տարի է կրճատել խորհրդարանական օգնականների գործով սահմանված ազատազրկման ժամկետը։ Երկու տարին պայմանական է, իսկ մեկ տարվա ընթացքում Լը Պենը պարտավոր է կրել էլեկտրոնային ապարանջան։Ավելին23:5607.07.26 -
ԱրցախԱդրբեջանը հակառուսական համաժողով է արել օկուպացված Շուշիում. ընդունվել է հռչակագիրՌուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն: Նրան նոտա են հանձնել։ Բաքուն չի ներել այն, որ Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR ընկերության բենզալցակայանն է թիրախավորել ռուսական անօդաչու թռչող սարքը: Ադրբեջանում վստահ են՝ հարձակումները նպատակային են, որովհետև կրկնվում են անգամ նախազգուշացումներից հետո։ Դիվանագիտական լարվածության ֆոնին՝ օկուպացված Շուշիում հակառուսական ելույթներ են հնչել:Ավելին23:4607.07.26 -
ՀասարակականԴիլիջանում գետը վարարել և դուրս է եկել հունից․ ջրամատակարարումը դադարեցվել է․ «Վեոլիա Ջուր»«Քանի որ քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է գետային մակերևութային ջրերից, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերության ջրի մաքրման կայանները տեխնիկապես նախատեսված չեն նման բարձր պղտորությամբ ջրի մաքրման համար, սպառողների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Դիլիջանի ջրամատակարարումը։Ավելին23:3507.07.26 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է․ Սուրեն ՍուրենյանցԵս չեմ կարողանում զսպել զայրույթս, որովհետև այն, ինչ տեսա, պետության վերածումն էր քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Դա ոչ թե օրենքի կատարում էր, այլ իշխանության վախի և ատելության բացահայտ դրսևորում։Ավելին23:2507.07.26 -
ՀասարակականԵրկնքից քարը թափել է ժողովրդի գլխին, սաղ ավերել է. սարսափելի կարկուտից ուշքի չեն գալիս ՇիրակումՄոտ 20 րոպե տեղացած կարկուտը ոչինչ չի խնայել Շիրակում: Քար է թափվել երկնքից՝ պատկերավոր ներկայացնում են սարսափած գյուղացիները:Ավելին23:1207.07.26 -
ՔաղաքականԱյսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ․ երբ իրավունքը ստորադասվում է քաղաքական վենդետային․ հայտարարությունՑուցադրական կադրերը, հրապարակային նվաստացման մթնոլորտը, ոչ անհրաժեշտ ուժի ցուցադրումը և դրան հաջորդած երկու ամսվա կալանքը շատերի համար դարձան ոչ թե արդարադատության, այլ քաղաքական վրեժխնդրության խորհրդանիշ, ինչին ՀՀ հասարակությունն ու աշխարհասփյուռ հայությունը ականատեսն են վերջին 8 տարում։Ավելին23:0007.07.26 -
ՀայաստանԱվերիչ կարկուտից ու պտտահողմից հրաշքով են փրկվել. ջարդուփշուր են եղել ջերմոցները Արմավիրի մարզումԼարված իրավիճակ է եղել այսօր Արմավիրում: Կարկուտից տուժած գյուղացիները կարճ ժամանակով փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը՝ պահանջելով, որ կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը շտապ ներկայացնեն կարկուտից ու ուժգին քամուց տուժած բնակիչներին փոխհատուցման հստակ ծրագիր։ Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և հարակից բնակավայրերում ուժգին կարկուտն ու քամին հողին են հավասարեցրել գյուղացիների ամբողջ տարվա աշխատանքը։Ավելին22:4607.07.26 -
ՔաղաքականԴուք պարտվեցիք նաև այն ժամանակ, երբ, փորձելով նվաստացնել և վախեցնել Ծառուկյանին, սպանեցիք անմեղ կենդանուն․ Արման ԱբովյանԴուք պարտվեցիք այն ժամանակ, երբ որոշեցիք, որ ձեզ ամեն ինչ թույլատրելի է, որովհետև զգացիք ձեր անպատժելիությունը և հավատացիք, որ ձեր թիկունքում կանգնած են թուրքերն ու ադրբեջանցիները, որոնք կհավանեն ձեր ցանկացած քայլը։Ավելին22:3407.07.26 -
ՔաղաքականՍա հրապարակային հաշվեհարդար է նաև մեզ հետ. Ժաննա ԱլեքսանյանԿարելի էր այլ կերպ անել, բայց սա է Նիկոլ Փաշինյանի տարերքը․ հրապարակայնորեն նսեմացնել զոհին, որքան հնարավոր է շատ մարդ դիվադաթար անել։ Հոգեբանական գործոնը, ավելի շուտ հոգեբանական խոշտանգումն առավել ներգործող դարձնելու համար թիրախավորվել էին նաև Ծառուկյանի կենդանիները, սա ևս արվում էր հրապարակայնորեն ընտանիքի, հարազատների տառապանքն ավելացնելու, նրանց նսեմացնելու համար, ավելին ասեմ, անպաշտպան կենդանիներին ևս նսեմացնելու, որն ավարտվեց մայր առյուծի ողբերգական կորստով։ Սա հրապարակային սադիզմ է, որից չի խորշում Փաշինյանը։ Սա հրապարակային հաշվեհարդար է նաև մեզ հետ։Ավելին22:2107.07.26 -
ՔաղաքականԾառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Ռուբեն Մխիթարյան70 տարեկան տղամարդուն, որը ոչ զենքով է դիմադրում, ոչ էլ պատրաստվում է դա անել տեսախցիկների առաջ փորձել տապալելը սեփական թիմում սասանված հեղինակության փրկության քայլերից է:Ավելին22:1007.07.26 -
Արտաքին քաղաքականությունՀավատա՞ց Մոսկվան Փաշինյանին. Ռուսաստանը փոխում է քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՀայ-ռուսական հարաբերություններին նոր շունչ փչելու՝ Փաշինյանի փորձերի մասին, որոնք տապալված են՝ փորձագետների համոզմամբ: Ինչու՞ է ոչ թե Պուտինին, այլ Միշուստինին հանդիպել Փաշինյանը և ինչու՞ այդ հանդիպումից հետո գոնե մեկ դրական քյալ չի եղել հայ-ռուսական ճգնաժամ ապրող տնտեսական հարաբերություններում:Ավելին22:0007.07.26 -
ՔաղաքականԴատաիրավական համակարգը շոուների բյուրո է դարձել․ Մեսրոպ Առաքելյան«Հիշեցի, թե ինչպես էին ձերբակալում Վալոդյա Գրիգորյանին դաժանաբար սպանողին: Երկու հոգու սպանելու և մեկին վիրավորելու գործով մեղադրյալը Նիկոլի Հայաստանում ոստիկանների ուղեկցությամբ հանգիստ քայլում էր՝ բացառիկ հարգանք վայելելով իրավապահների կողմից:Ավելին21:4907.07.26 -
ՄիջազգայինԳրենլանդիան չի վաճառվում․ Դանիայի վարչապետՖրեդերիկսենը նաև հայտարարել է, որ Անկարայում կայանալիք հանդիպմանը չի պատրաստվում Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայի վերաբերյալ նրա հայտարարությունները։ «Հյուսիսային ծայրահեղության, Արկտիկայի կամ, մասնավորապես, Գրենլանդիայի շուրջ քննարկումներ նախատեսված չեն,- ասել է նա:- Ես ուրախ եմ, որ ՆԱՏՕ-ն այսօր մեծ պատասխանատվություն է ստանձնում Արկտիկական տարածաշրջանի համար։ Դա բացարձակապես անհրաժեշտ է»։ Ավելի վաղ՝ հուլիսի 7-ին, Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան պետք է լինի ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ «Այն պետք է վերահսկեն ԱՄՆ-ը, այլ ոչ թե Դանիան»,- ասել էր նա Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։ Թրամփի խոսքով՝ Գրենլանդիան «ԱՄՆ-ի համար աշխարհի կարևոր մաս է»։ «Նրա շուրջ չինական և ռուսական նավեր են»,- պնդել էր ամերիկացի առաջնորդը։Ավելին21:4007.07.26 -
ՀայաստանԻնչո՞ւ սատկեց Ծառուկյանի էգ առյուծը. սկանդալային վարկածներ և արդարացումներԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների տեղեկություններով՝ 12 տարեկան է եղել առյուծը, իսկ դա մեծ տարիք չէ առյուծների համար: Նրանք պարզել են, որ Ծառուկյանի այգու աշխատակիցը քնեցնելիս տեղեկացրել է, որ կենդանին սոված է, այդ վիճակում սրսկելու դեպքում կարող է պարզապես չարթնանալ: Հանգամանքները կպարզի քննությունը, քննչական կոմիտեն հայտնել է, որ Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա:Ավելին21:3007.07.26 -
ՄիջազգայինԱյո, պարբերաբար տարաձայնություններ ենք ունեցել. Նեթանյահուն՝ Թրամփի հետ հարաբերությունների մասինՄիևնույն ժամանակ, ըստ Նեթանյահուի, դեպքերի մեծ մասում Իսրայելի և ԱՄՆ-ի շահերը համընկնում են։ «Խոշոր հարցերում մենք նույն կարծիքին ենք, ժամանակ առԱվելին21:1907.07.26