Լրահոս
2026-02-23
-
ՀասարակականՄեզ պետք են մեծ ընտանիքներ, իսկ դրա համար պետք են բնակարաններ. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որոմ կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացնում է Սամվել Կարապետյանի տնտեսական 5-րդ ծրագիրը;Ավելին23:3923.02.26 -
ՔաղաքականԻրենք էլ չեն թաքցնում, որ մեզ՝ ժողովրդին, որպես փորձադաշտ են դիտարկում. Նարեկ Մանթաշյան«Բարեփոխում» բառը հայերեն բացատրական բառարանում նշանակում է որևէ բանի դեպի լավը փոփոխություն, սակայն այս բառը ևս դեֆորմացվել է այս իշխանությունների ձեռամբ, և երբ սրանց բերանից հնչում է որևէ ոլորտի բարեփոխման մասին խոսք, ակամայից խաչակնքվում ես և աղոթում, որ ավելի վատ արդյունքի չհասնենք։Ավելին23:2723.02.26 -
ՔաղաքականԽայտառակություն. առողջապահության ապահովագրումը ցածրացրել է բուժաշխատողների աշխատավարձըԱյս ամիս ծանր ֆինանսական վիճակում են հայտնվել բանկերում պարտավորություններ ունեցող բուժաշխատողները: Նրանց խոսքով՝ ապահովագրության համակարգի ներդրումից հետո բուժանձնակազմը փետրվարին ստորացուցիչ ցածր աշխատավարձ է ստացել՝ կրկնակի-եռակի պակաս: Այսօր մի խումբ բուժաշխատողներ Ազգային ժողով են գնացել՝ պահանջելով խորհրդարանական լսումներ առողջապահության ոլորտում կոլապսի վտանգը կանխելու համար: Առողջապահության նախարարությունը տարեսկզբին հորդորել էր ըմբռնումով մոտենալ նոր համակարգի թերություններին, սակայն այս խնդրին դեռ չի արձագանքել:Ավելին23:1923.02.26 -
ՔաղաքականՄիլիոնների աջակցության խոստում ստանալուց հետո Միրզոյանը ՄԱԿ-ում է հիշել հիբրիդային թշնամիներինԵվրոպայից 15 մլն եվրո աջակցության խոստում ստանալուց հետո Հայաստանի արտգործնախարարն այսօր էլ ՄԱԿ-ի ամբիոնից է խոսել Հայաստանին սպառացող հիբրիդային պատերազմի մասին: Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը նկատում է՝ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը պարզապես փորձում է ամենաժողովրդավար երևալ՝ իբր հիբրիդային արշավների համար մեղադրելով երրորդ երկրրի:Ավելին23:0623.02.26 -
ՍոցիալականԱշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ըՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:Ավելին22:5223.02.26 -
ՀասարակականՎրաերթի ենթարկված 20-ամյա տղայի կյանքը չի հաջողվել փրկելՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ երեկ՝ փետրվարի 22-ին, Իջևան- Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Աշոտ Մ․-ն վարելով «ԳԱԶ 53» մակնիշի ավտոքարշակը բախվել է ճամփեզրի աջակողմյան հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Հրայր Ի․-ին և Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Եղիազար Հ․-ին, ինչի հետևանքով նրանք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։Ավելին22:3323.02.26 -
ՀասարակականԿոռուպցիա-իշխանություն՝ սարսափելի շփումներ. Հայաստանը վտանգավոր գոտում էՀայաստանում կոռուպցիա կա՝ այն էլ բարձր օղակներում: Հակակոռուպցիոն փորձագետներն են ուսումնասիրել կոռուպցիայի ընկալման միջազգային համաթիվը և պարզել՝ Հայաստանի ցուցանիշը սարսափելի է:Ավելին22:1723.02.26 -
ՀասարակականՆոր սկանդալ. Տեր Օշինի հետ հարցեր պարզելու համա՞ր է Ռուբեն Ռուբինյանը Սաղմոսավանք հասելՀոգևոր-քաղաքական նոր սկանդալ է եղել: Իշխանության թիրախում հիմա էլ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշինն է: Նրա հասցեին սպառնալից գրառում է արել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նաև անձամբ Սաղմոսավանք է գնացել հոգևորականին տեսնելու:Ավելին22:0123.02.26 -
ՀասարակականՌուբեն Ռուբինյան, խորհուրդ եմ տալիս հետևել սեփական խորհրդին և չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ Արմինե Ֆանյան«Ռուբեն Ռուբինյան, խորհուրդ եմ տալիս հետևել սեփական խորհրդին և չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ: Նախ, նրան ճանաչողները գիտեն, որ նա վախեցողներից չէ:Ավելին21:4223.02.26 -
ԻրավականԱզատ են արձակել ու հենց ոստիկանության բակում նորից ձերբակալել. ո՞րն է ախուրյանցի կնոջ «հանցանքը»Ախուրյանում 55-ամյա տնային տնտեսուհի է մեկ ամսով կալանավորվել՝ իբր ֆեյսբուքյան էջի միջոցով «բռնության կոչ» անելու մեղադրանքով: Ըստ փաստաբանի՝ կինը դատարան է տարվել ձեռնաշղթաներով, ինչպես ծանր հանցագործ: Դեպքը զավեշտալի չէր լինի, եթե կինը նախապես անձամբ դիմած չլիներ ոստիկաններին՝ պարզելու, թե ով է իր անունով ֆեյսբուքում կեղծ օգտահաշիվ բացել: Իսկ երբ նորից է գնացել ոստիկանություն՝ պարզելու, թե ինչ ընթացք է ստացել իր ներկայացրած հաղորդումը, ձերբակալվել է:Ավելին21:3023.02.26 -
ՀասարակականՄահացել է օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա ԳաբայանըԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից հայտնում են, որ կյանքից հեռացել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեծարելի խորհրդանիշը՝ Ակադեմիական երգեցողության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Օլգա Ալեքսանդրի Գաբայանը։Ավելին21:1923.02.26 -
ՀասարակականԱրագածոտնի մարզում բшխվել են «Nissan March»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավորԱյսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Վահագն Բ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes»-ը բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին։Ավելին21:0723.02.26 -
ԻրավականՊատժում են պատգամավորին՝ նրա վարորդի կալանքի ժամկետը երկարաձգելով. Սրբազան շարժման գործըԲագրատ Սրբազանի և նրա 17 աջակիցների գործով արտահերթ նիստ է եղել, երեք մեղադրյալի խափանման միջոցներն է քննել դատարանը: Բլոգեր Արմեն Ալեքսանյանի և Բագրատ արքեպիկոպոսի օգնական Մովսես Շարբաթյանի տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ: Մինչդեռ կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանի ընտանիքի վարորդի Կարո Օկումուշյանի տնային կալանքը երեք ամսով երկարաձգվել է: Դատավորը հաշվի չի առել, որ նա տան միակ կերակրողն է:Ավելին20:5023.02.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ձեռնաշղթայով են տնային տնտեսուհուն դատարան տարել. քաղաքական տրագիկոմեդիա՝ ԱխուրյանումՀայլուր 20։30 Ձեռնաշղթայով են տնային տնտեսուհուն դատարան տարել. քաղաքական տրագիկոմեդիա՝ ԱխուրյանումԱվելին20:3023.02.26 -
ՀասարակականԱնմարդկային վիճակ՝ հայ-վրացական սահմանին. ինչո՞ւ են կանգնած մնացել Հայաստան մտնող բեռնատարներըԱվելի քան տասը օր է՝ Հայաստանի տնտեսության գլխավոր զարկերակը կաթվածահար է: Հարյուրավոր բեռնատարներ, այդ թվում՝ շինանյութ, վառելիք և առաջին անհրաժեշտության ապրանք տեղափոխող մեքենաներ, կանգնած են վրաց-հայկական սահմանին՝ առանց հստակ բացատրության և ժամկետի։ Արդյո՞ք այս հարցի լուծումը արհեստական է ձգձգում Փաշինյանի կաբինետը՝ Ադրբեջանը որպես տարանցումների փայլուն այլընտրանք ներկայացնելու համար:Ավելին20:2223.02.26 -
ՏնտեսականՀայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը մեծ շահույթներ են գեներացնումՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Հայաստանի բանկերը վերջին տարիներին շարունակում են մեծ շահույթներ գրանցել։ 2024թ. 18 առևտրային բանկերի տարեկան շահույթը կազմել է 363 մլրդ դրամ՝ շուրջ 61% աճ 2023թ․-ի համեմատ։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ 2025 թվականին նախորդ տարվա համեմատ բանկերի շահույթն ավելացել է 20%-ով։Ավելին20:0523.02.26 -
ՀասարակականՄահացու հաշվեհարդարներից ուշքի չի գալիս Հայաստանը. Սևանում 19-ամյա Արամի դաժան սպանության հետքերովԴաժան հաշվեհարդարների մասին գրեթե ամենօրյա լուրերից սարսափահար են մարդիկ: Վերջին աղմկահարույց դեպքը Սևանում է տեղի ունեցել: 19-ամյա պայմանագրային զինծառայողի uպանnւթյան գործով երկու կալանավորված կա: Անչափահաս տղաները կալանավորվել են մեկ ամսով՝ սպանության հոդվածով: Հայրենի Վերին Ծաղկավանում վերջին հրաժեշտն են տվել Արամին:Ավելին19:4623.02.26 -
Հասարակական405 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակումՓետրվարի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6738 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 256 ավտոմեքենա։Ավելին19:3723.02.26 -
ՔաղաքականՋախջախիչ պարտության վախն է մտել ՔՊ. քաղաքական ռեպրեսիաների ուժգնացում է կանխատեսում քաղաքագետըԱնհանգիստ է ՔՊ-ն: Մի կողմից ՔՊ-ականները միաբերան պնդում են, թե հաղթելու են առաջիկա ընտրություններում, մյուս կողմից անընդհատ աղաղակում ՝ «Գյումրի-2» թույլ չեն տա: Քաղաքագետների կարծիքով՝ ընդդիմադիր խոշոր միավորումների ձևավորման ընթացքը և քաղաքացիների օրեցօր աճող դժգոհություններն են խուճապի մեջ գցում իշխող ուժին:Ավելին19:2023.02.26 -
ՀասարակականԱհազանգ է ստացվել, որ Գյումրիի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրվել․ կոլեկտիվն ու աշակերտները տարհանվել ենԱյսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրվել։Ավելին19:0923.02.26