Լրահոս
2026-02-28
-
ՄիջազգայինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի պատասխան գործողությունները անվանել է «Ճշմարիտ խոստում-4»ԻՀՊԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԻՀՊԿ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի շտաբը, Կատարում ու ԱՄԷ-ում գտնվող այլ ամերիկյան բազաները, ինչպես նաև Իսրայելում գտնվող ռազմական և անվտանգության կենտրոնները։Ավելին16:1528.02.26 -
ՀասարակականՇիրակի մարզում 100-ից ավելի բեռնատար, բքի պատճառով, չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնելԱյսօր՝ փետրվարի 28-ին պարեկները Շիրակի մարզից դեպի Լոռու մարզ ժամանակավորապես դադարեցրել են բեռնատարների տեղաշարժը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պատճառը Ջաջուռի ոլորաններում բուքն է: Պարեկները բեռնատարներին 10-10 ուղեկցում են դեպի Լոռու մարզ։Ավելին16:0328.02.26 -
ՔաղաքականՄեր առաջարկը պետության նոր մոդելի ձևավորումն է․ Նարեկ ԿարապետյանՁեր նոր ապագան խաղաղ ու կայուն է լինելու»։Ավելին15:5428.02.26 -
ՄիջազգայինՇվեյցարիան մտահոգություն է հայտնել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների առնչությամբ«Շվեյցարիան խորապես անհանգստացած է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի այսօրվա հարվածներից և կոչ է անում լիովին պահպանել միջազգային իրավունքը՝ ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային մարդասիրական իրավունքը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և պաշտպանել քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքները», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:Ավելին15:4128.02.26 -
ՏարածաշրջանԻրանում տասնյակ աշակերտներ մնացել են դպրոցի փլատակների տակ. կան զոհերԸստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ հարվածի թիրախը եղել է Մինաբ շրջանի տարրական դպրոցը:Ավելին15:3328.02.26 -
ՀայլուրՀայլուր-հատուկ թողարկում. Իրանը հարվածում է Իսրայելին ու Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներինՀայլուր-հատուկ թողարկում. Իրանը հարվածում է Իսրայելին ու Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներինԱվելին15:3028.02.26 -
ՄիջազգայինՊակիստանը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան Իրանի դեմԱյսօր Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար սենատոր Մոհամմադ Իսհաք Դարը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաքչիի հետ հեռախոսազրույցում, ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները Իրանի Իսլամական Հանրապետության վրա անվանել է անհիմն և խստորեն դատապարտել դրանք։Ավելին15:1728.02.26 -
ՍփյուռքՎատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված հիշատակի օր է անցկացվել«Երեկ՝ փետրվարի 27-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի կամարների ներքո կրկին հնչեցին հայոց շարականներն ու աղոթքները՝ վերարթնացնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով այստեղ լուսահոգի Ֆրանկիսկոս պապի նախագահությամբ մատուցված հիշարժան և պատմական Սուրբ Պատարագի հիշատակը։Ավելին15:0528.02.26 -
ՏարածաշրջանԻրանը հերքել է ռազմական հրամանատարի մահվան մասին լուրերըԱվելի վաղ հայտնել էինք, որ իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Հաթեմին սպանվել է, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։Ավելին14:5628.02.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին14:4528.02.26 -
ՀասարակականՔամու հետևանքով վնասվել են տանիքներՓետրվարի 27-ին, ժամը 15։16-ից սկսած 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում վնասվել են չշահագործվող շինության, տների տանիքներ։ ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվորեն արձագանքել են ահազանգերին։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վարդենիս քաղաքում վնասվել են չշահագործվող արտադրական տարածքի առաջին և երկրորդ շինության տանիքները (ընդհանուր մոտ 300 քմ), Նորաշեն գյուղում վնասվել է 7 տան, 3 անասնագոմի տանիք, 1 շինության արևային կայան։ Փրկարարները Նորաշեն գյուղում ապամոնտաժել են վտանգ ներկայացնող կախված կառուցատարրերը։Ավելին14:3628.02.26 -
ՔաղաքականԻրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ «Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։ Թեժ գծեր Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927: Վերջինի անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ թեժ գիծ. +37455620111 (նաև WhatsApp) Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև Whatsapp), +972585811144»։Ավելին14:2528.02.26 -
ՄիջազգայինԻրանի հետ պատերազմը կարող է հարվածել Ուկրաինային ՀՕՊ մատակարարումներին. FTԱնցյալ տարի 12-օրյա հակամարտության ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը այրեցին ռեկորդային թվով հակաօդային համակարգեր՝ հետ մղելով հարյուրավոր իրանական հրթիռներ: Արձակվել է մինչև 150 THAAD հրթիռ, մինչդեռ 2010 թվականից ի վեր պատվիրվել է 650-ից պակաս: Փորձագետները զգուշացնում են՝ Իրանի զանգվածային հարվածների դեպքում կրիտիկական կարևոր զինամթերքի «տարեկան պաշարը» կարող է սպառվել ընդամենը 1-2 օրում։ Դա ուղղակիորեն ազդում է նաև Ուկրաինայի վրա՝ ՀՕՊ-ի սահմանափակ պաշարները կարող են ազդել հետագա մատակարարումների վրա։Ավելին14:1028.02.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 1-3-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:Ավելին14:0028.02.26 -
Հասարակական«Զվարթնոց» օդանավակայանում չվերթներ են հետաձգվելՄասնավորապես, հետաձգվել են դեպի Աբու Դաբի և Դուբայ, ինչպես նաև Մոսկվայից և Եկատերինբուրգից իրականացվող (և հակառակ ուղղությամբ) չվերթները։Ավելին13:4628.02.26 -
ՄիջազգայինՊայթյուններ են հնչել Բահրեյնում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և ՔաթարումՄի շարք պայթյուններ են տեղի ունեցել Բահրեյնում: Այս մասին գրել է Al Arabiya-ն։ Լրատվամիջոցները հայտնում են, որ հնարավոր է հարված է հասցվել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կենտրոնին։ Պայթյունների ձայներ են հնչել նաև Քուվեյթում, գործարկվել են օդային տագնապի ազդանշաններ, փոխանցում է Al Jazeera-ն։ Պայթյուններ են լսվել նաև ԱՄԷ-ում, այդ թվում՝ Աբու Դաբիում, ինչպես նաև Քուվեյթում, հայտնում է Ynetnews-ը։ Միացյալ Արաբական Էմիրությունները հայտարարել են օդային տարածքի մասնակի փակման մասին։ Ստացվում են տեղեկություններ, որ իրանական հրթիռները հարվածում են Բահրեյնի, Քաթարի և ԱՄԷ-ի տարածքներում գտնվող օբյեկտներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական բազաներ։Ավելին13:3528.02.26 -
ՔաղաքականԵթե գերիների հարցը լիներ նախապայման, ԱՄՆ-ն ճնշում կգործադրեր. Արտակ ԲեգլարյանԼրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։Ավելին13:2328.02.26 -
ՔաղաքականՏո ո'չ մի բան էլ չեք անում, մենակ շոու, հլը ստե'ղ, Լոռիում մարդիկ մինչև ծնկները ցեխի մեջ են. Ալիկ ԱլեքսանյանԱյս վիճակին նայեք: Եկել ենք Լոռի, Վանաձորում ման ենք գալիս: Մենակ թողեն, մարզպետը շոուներ անի՝ մաքրում ենք, եսիմ ինչ ենք անում: Ոչ մի բան էլ չեք անում: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ոiժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը: «Դուք գործ անելու ո՛չ ձև գիտեք, ո’չ շնորք գիտեք։ Մարդիկ մինչև ծնկները ցեխի մեջ կորած են: Դուք չեք աշխատում, դուք շոու էլ չեք կարողանում անել: Դուք ձեր տեղը չեք գտել դեռ, երեք ամսից կգտնեք, ես ձեզ կօգնեմ»,-նշել է նա:Ավելին13:1028.02.26 -
ՀասարակականԱդրբեջանի վերաբերմունքը հայության նկատմամբ չի փոխվել. քաղաքացիԱյսօր Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատալի օրն է․ մի խումբ քաղաքացիներ Ծիծեռնակաբերդում՝ խաչքար հուշարձանին ծաղիկներ են խոնարհել։Ավելին13:0028.02.26 -
ՄիջազգայինԻրանի դեմ նորից պատերազմ է սկսվելԻրանա-ամերիկյան բանակցությունների 3-րդ ռաունդից 2 օր հետո և 4-րդ՝ արդեն նախատեսված ռաունդից մի քանի օր առաջ Իսրայելն ու Միացյալ Նահանգները համատեղ հարվածել են Իրանին: Թրամփը հաստատել է՝ «մարտական խոշոր գործողություն է սկսվել», որի ընթացքում իրենք «ոչնչացնելու են Իրանի հրթիռները, գետնին են հավասարեցնելու ռազմական արդյունաբերությունը»:Ավելին12:4528.02.26