Լրահոս
2026-02-28
-
Միջազգային«Մենք Իսրայելին հստակ ասում ենք. պատրաստվեք սպասվողին»․ իրանցի պաշտոնյա«Մեր պատասխանը կլինի հրապարակային, և կարմիր գծեր չեն լինի։ Բոլոր տարբերակները սեղանին են, այդ թվում՝ նախկինում չքննարկված սցենարները»։Ավելին12:3828.02.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Խոշոր հարձակում՝ Իրանի վրա. ջախջախիչ պատասխան է խոստանում ԹեհրանըՀայլուր 12։30 Խոշոր հարձակում՝ Իրանի վրա. ջախջախիչ պատասխան է խոստանում ԹեհրանըԱվելին12:3028.02.26 -
ՄիջազգայինԻսրայելա-ամերիկյան գործողությունը պետք է պայմաններ ստեղծի իրանցի ժողովրդի համար՝ իր ճակատագիրը իր ձեռքը վերցնելու համար․ ՆեթանյահուՄինչդեռ NourNews-ը հայտնում է, որ Իրանը տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը նույնպես հաստատել է Իսրայելի ուղղությամբ երկրորդ համազարկի արձակումը։Ավելին12:2828.02.26 -
ԱրցախՇարունակելու ենք քաղաքական ուղեգիծը՝ Արցախի ժողովրդի հայրենի բնակավայրեր վերադարձի ուղղությամբ․ Արցախի ԱԺԱրցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարում են, որ շարունակելու են հետևողական քաղաքական ուղեգիծ վարել ՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, հայրենի բնակավայրեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի և ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ուղղությամբ։Ավելին12:1928.02.26 -
ՄիջազգայինԻրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը արձակվել է Իսրայելի ուղղությամբՀաղորդվում է, որ արձակվել է 30 հրթիռ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել է Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակում: Իսրայելցիներին հրամայվել է ապաստան գտնել ռումբի ապաստարաններում:Ավելին12:0128.02.26 -
ՏարածաշրջանԱդրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը«Իրանում անվտանգության հետ կապված իրավիճակի սրման կապակցությամբ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ այդ երկիր այցելելուց»,-ասվում է հայտարարության մեջ:Ավելին11:5728.02.26 -
ՄիջազգայինԻսրայելի հարձակումների թիրախը եղել է Իրանի դատական համակարգի ղեկավարը․ ԶԼՄ-ներԷջեյը համարվում է երկրի ներքին բռնաճնշումների կարևոր դեմք։Ավելին11:5028.02.26 -
ՔաղաքականԴե, ինչ՝ ԱՄՆ-ն ևս պաշտոնապես հայտարարեց, որ Իրանի դեմ սկսել է ռազմական գործողություն․ Վարդան ՈսկանյանԴե, ինչ՝ ԱՄՆ-ն ևս պաշտոնապես հայտարարեց, որ Իրանի դեմ սկսել է ռազմական գործողություն, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Չնայած Թեհրանի հյուսիսային և արևմուտքին՝ հիմնականում կառավարական հաստատությունների շենքերին, հարվածներին՝ առայժմ չկան տեղեկություններ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում զոհերի մասին։ Ի տարբերություն 12-օրյա պատերազմի, կարծես թե չի աշխատել Իրանի ներսում իսրայելական լրտեսական ցանցը, որի միջոցով էլ նախկինում թիրախավորվել էին Իրանի ռազմական վերնախավի մի շարք գործիչներ, ինչը ցուցիչ է, որ Թեհրանում դասեր են քաղել նախորդ պատերազմի փորձից»։Ավելին11:4628.02.26 -
ՄիջազգայինՄենք կոչնչացնենք Իրանի ռազմածովային նավատորմը․ ԹրամփԱՄՆ-ն Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Ավելին11:4228.02.26 -
ՔաղաքականԻրանի նկատմամբ իսրայելական ագրեuիան առաջին հայացքից շատ «տարօրինակ» է թվում՝ հատկապես առայժմ իր ոչ հուժկու բնույթով․ իրանագետ«Եթե հաշվի առնենք այն, որ իսրայելական ԶԼՄ-ները փորձում են այս հարվածը ներկայացնել համատեղ իսրայելա-ամերիկյան հարձակում, մինչդեռ ԱՄՆ զորամիավորումներն առայժմ դրան չեն մասնակցում, խնդիրը պարզ է ստանալ իրանական հակահարված, որն անխուսափելի է լինելու և պատերազմի մեջ ներքաշել Վաշինգտոնին։Ավելին11:3928.02.26 -
ՄիջազգայինԻրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Հաթեմին սպանվել է․ ԶԼՄՏեղեկությունը դեռևս պաշտոնական աղբյուրների կողմից չի հաստատվել։Ավելին11:3428.02.26 -
ՄիջազգայինԻսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը հիասթափվել է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից․ ԶԼՄՆրա բանագնացներ Ուիթկոֆը և Քուշները հինգշաբթի Ժնևում հանդիպել են իրանցի պաշտոնյաների հետ, սակայն ուրբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ «գոհ չէ» բանակցություններից:Ավելին11:2428.02.26 -
ՄիջազգայինԹեհրանը պատրաստվում է պատասխան գործողությունների, և պատասխանը ջախջախիչ կլինի․ իրանցի պաշտոնյաԻրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ հարվածի տակ են հայտնվել հետախուզության նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, գերագույն առաջնորդի նստավայրը և Թեհրանում ատոմային էներգիայի իրանական կազմակերպությունը: Հաղորդվում է, որ հարվածները շարունակվում են ալիքներով:Ավելին11:1728.02.26 -
ՔաղաքականՊետբյուջեից 1.6 միլիարդ է փոխանցվել «Ֆակտորի փրոդաքշնին»Վարչապետի աշխատակազմը 1 միլիարդ 656 մլն 295 հազար դրամ է փոխանցել «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կազմակերպելու համար: Այս ընկերությունը վարչապետի աշխատակազմի հետ տարիներ ի վեր խոշոր պայմանագրեր է կնքում՝ մեծ գումարներ արժեցող:Ավելին11:1328.02.26 -
ՄիջազգայինԻսրայելի հարձակումներն իրականացվում են Դամասկոսի երկնքիցISNA-ի հետ զրույցում լավատեղյակ աղբյուրը, անդրադառնալով այդ հարձակումների մասշտաբներին, նշել է, որ սկզբնական հարձակումների ինտենսիվությունն ու մասշտաբները, մասնավորապես որոշակի զգայուն տարածքներում, հանգեցրել են իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զգալի թվով աշխատակիցների մահվան և վիրավորման, որոնցից շատերը ծառայել են կարևոր օպերատիվ և մասնագիտացված պաշտոններում։Ավելին11:0928.02.26 -
ՏարածաշրջանԻրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում չէ․ ReutersԱյս մասին հայտնել Է Reuters-ի պաշտոնական ներկայացուցիչը։Ավելին10:5728.02.26 -
ՄիջազգայինԻսրայելը փորձել է սպանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին․ ԶԼՄԻրանի ուղղությամբ Իսրայելի հարձակումների երկրորդ ալիքի մեջ են հայտնվել մոտ 30 թիրախներ, այդ թվում ՝ Իրանի նախագահի նստավայրը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության շտաբը և Թեհրանի օդանավակայանը: Բացի այդ, տեղեկություններ են հայտնվում Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի դեմ հնարավոր մահափորձի մասին։ Դրա պաշտոնական հաստատում դեռ չկա։Ավելին10:4828.02.26 -
ՄիջազգայինԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվելԻսրայելի օդային տարածքը պաշտոնապես փակ է, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Բացի այդ, թիկունքի հրամանատարությունը հայտարարել է անվտանգության քաղաքականության փոփոխության մասին։ Նոր հրահանգների համաձայն՝ արգելվում է կրթական միջոցառումների, հանդիպումների անցկացումը և աշխատատեղերի այցելությունները, բացառությամբ կենսական նշանակության ոլորտների:Ավելին10:4328.02.26 -
ՄիջազգայինՍկսվել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված ավիահարվածների երկրորդ ալիքը․ ԶԼՄ-ներՆշվում է, որ արդեն հարձակման են ենթարկվել իրանական ռեժիմի տասնյակ թիրախներ։Ավելին10:3528.02.26 -
ՄիջազգայինԻսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ պետությանը սպառնացող վտանգները վերացնելու համար․ ԿացՍպասվում է, որ մոտ ժամանակներս Իսրայելի վրա հրթիռային և անօդաչու հարձակում տեղի կունենա, հայտնում է Clash Report-ը: Իսրայելի պաշտպանության նախարարը երկրում արտակարգ դրություն Է հայտարարել և կոչ արել բնակչությանը հետևել քաղաքացիական պաշտպանության հրամանատարության հրահանգներին և մնալ պաշտպանված գոտիներում:Ավելին10:2628.02.26