Լրահոս
2026-07-09
-
ԻրավականՊետական գաղտնիք հրապարակելու համար են մեղադրում Արեգնազ Մանուկյանին. նոր թափով բռնաճնշումնե՞րԱռավոտյան ձերբակալված «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, «Հայլուրին» հայտնել են քննչական կոմիտեից: Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար է մեղադրվում Մանուկյանը՝ ըստ քննչական կոմիտեի: «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի գործով է անցնում Արեգնազ Մանուկյանը: Նրա թիմակիցները, ընկերները համոզված են` Փաշինյանի իշխանությունը բռնաճնշումներով փորձում է լռեցնել Արեգնազ Մանուկյանին ու ակնարկում մյուսներին, որ նույն ճակատագիրն իրենց է սպասվում:Ավելին22:0009.07.26 -
ՄիջազգայինՑԱՀԱԼ-ը Հարավային Լիբանանում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության համար․ ՆեթանյահուՀուլիսի 8-ին, պատասխանելով լրագրողների հարցերին Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ աշ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ինքը կարծում է, թե Իսրայելը մտադիր է դուրս բերել իր ուժերը Հարավային Լիբանանի շրջաններից։ Ինչպես պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, այս հարցի շուրջ «կա պայմանավորվածություն» և «դա վերջնական նպատակն է»։Ավելին21:4509.07.26 -
ՔաղաքականԱդրբեջանին շոյել է ուզում Փաշինյանը Հայաստանի քաղաքացու նոր անձնագրերով. որտե՞ղ է Արծվաշենը«Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում, Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում»,- այսօր հայտարարել է Փաշինյանը՝ արձագանքելով Բայրամովի հայտարարության մասին լրագրողի հարցին։ Անդրադառնալով, այսպես կոչված, անկլավներին՝ Փաշինյանը հայտարարել է, թե կուզենար, որ ինչպես ադրբեջանական անձնագրերում, հայկականում էլ այնպիսի քարտեզ լիներ պատկերված, որտեղ անլավները հատուկ առանձնացված կլինեին:Ավելին21:3009.07.26 -
ՔաղաքականՀեքիաթ՝ Հայաստանի և Եվրամիության տնտեսական համագործակցության մասին. Մեսրոպ Առաքելյան«2026թ․ 1-ին եռամսյակում Հայաստանում կատարվել է 515 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում, որից առաջատար երկրներն են՝Ավելին21:2309.07.26 -
ՔաղաքականՌուսական եթերում Հայաստանի շուրջ սկանդալը չի մեկնաբանում Փաշինյանը. Մոսկվան «խիստ է տրամադրված»Հայաստանի վարչապետն այսօր, ըստ էության, խուսափել է մեկնաբանել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու համար Հայաստանի իշխանությանն օժանդակելու և ընտրություններին ԵԱՀԿ-ի տված գնահատականից դժգոհ լինելու մասին: Սինիրլիօղլուն այս թեմաներին անդրաձարել էր ռուս պրանկերների հետ զրույցի ժամանակ՝ կարծելով, թե զրուցում է Հայաստանի վարչապետի հետ:Ավելին21:1109.07.26 -
ՀասարակականԱրեգնազ Մանուկյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀՔիչ առաջ հայտնի դարձավ, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է:Ավելին21:0309.07.26 -
ՔաղաքականԻշխանափոխության «գաղտնի պլանն» իրագործվում է. Սամվել Կարապետյանը պնդում է՝ ոչ մի բան չի խանգարելու«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով: Հանրային մեղադրողը պահանջում էր, որ 3 ամսով երկարաձգվի նրա տնային կալանքը, պաշտպանները պահանջում էին վերացնել Սամվել Կարապետյանի տնային կալանքը՝ չառարկելով ավելացնել գրավի չափը՝ ևս 400 մլն դրամով:Ավելին20:5809.07.26 -
ՔաղաքականՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից«Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ իմ քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձրեց ընտրելու և ընտրվելու իր հիմնարար իրավունքը։Ավելին20:5109.07.26 -
ՀասարակականԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատարը․ կան վիրավորներԺամը 18.40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։Ավելին20:4509.07.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Սկանդալային խոստովանություն. նոր թափ է տալիս բռնաճնշումներին ՓաշինյանըՀայլուր 20։30 Սկանդալային խոստովանություն. նոր թափ է տալիս բռնաճնշումներին ՓաշինյանըԱվելին20:3009.07.26 -
ԻրավականԱրեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվել էՆրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):Ավելին20:2909.07.26 -
ՀասարակականՏաթև-Լծեն խաչմերուկում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվելԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Տաթև-Լծեն խաչմերուկում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Գ․-ն իր վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։Ավելին20:1609.07.26 -
ՀայաստանՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին«Այս դժվարին օրերին մաղթում ենք պարոն Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատություն, իսկ նրա ընտանիքի անդամներին՝ ուժ, տոկունություն, համբերություն և հավատ՝ հաղթահարելու այս փորձությունը։Ավելին20:1009.07.26 -
ՔաղաքականՍկանդալային խոստովանություն է անում Փաշինյանը. Ծառուկյանը բանտից դիմում է ժողովրդինՓաշինյանը խոստովանում է՝ իր հրահանգով են դիմակավորված ԱԱԾ-ականները «գետնին տապալելով» բերման ենթարկել Գագիկ Ծառուկյանին: Նա միայն դժգոհ է, թե ինչու են հիմա կատարել իր հրահանգը, որը վաղուց է տրվել: Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու համար իրավապահների դեմ իրավական գործընթաց են սկսում նրա փաստաբանները: Իսկ երեքշաբթի կալանավորված ԲՀԿ ղեկավարը Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղում ու խոստանում՝ անկախ ամեն ինչից շարունակելու է «ուժերի ներածին չափով օգտակար լինել երկրին, ժողովրդին»։Ավելին20:0009.07.26 -
ՄիջազգայինԹրամփը կրկնում է Բայդենի սխալը Ուկրաինայի հարցում․ Էնդրյու ԴեյԱյն ժամանակ Միլին նշել էր, որ «առաջիկա ամիսներին, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի վիճակը մարտի դաշտում կվատթարանա, իսկ դա նշանակում է՝ նաև նրա բանակցային դիրքերը»։ Սակայն Բայդենը հետևել է այլ օգնականների խորհրդին, որոնք արտահայտվել են «ընդդեմ բանակցությունների»։ Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, արդյունքում Միլին «ճիշտ էր դուրս եկել պատերազմում իրադարձությունների զարգացման վերաբերյալ»։ «Ի հակառակ այն դիրքորոշման, որին, ըստ երևույթին, հավատարիմ է Սպիտակ տունը, այժմ, կարծես, համեմատաբար բարենպաստ պահ է՝ դիվանագիտական ոլորտում նախաձեռնությունը վերցնելու համար,- հավելել է մեկնաբանը։ - Ավելին, Թրամփը կրճատել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող անմիջական ռազմական օգնությունը, իսկ Եվրոպան իր վրա է վերցրել հիմնական ծանրաբեռնվածությունը։ Այդ կապակցությամբ Վաշինգտոնն ավելի շատ է համապատասխանում միջնորդի դերին, քան Բայդենի օրոք կամ նույնիսկ անցյալ տարի»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ ճեպազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան Վաշինգտոնի դիրքորոշման մեջ որոշակի երկակիություն է նկատում. Վաշինգտոնը զինատեսակներ է մատակարարում Կիևին, բայց միաժամանակ փորձում է նպաստել խաղաղ գործընթացին։Ավելին19:4509.07.26 -
ՀասարակականՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի դին․ ինքնությունը հայտնի էԱյսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար բնակավայրում 21 տարեկան տղան ընկել է գետը և չի նկատվում։Ավելին19:3209.07.26 -
ՀասարակականԳայլի երախից հանել են երեխային. սարսափելի շոկից ուշքի չեն գալիս Քարահունջում ու ԳորիսումՍյունիքում գայլերի հարձակումից տուժած ամենափոքր քաղաքացին 3 տարեկան Դավիթն է, որի գլուխը, ըստ հոր պատմածի, հարևանը գայլի երախից է հանել: 6 մարդ է տուժել Գորիս և Քարահունջ ներխուժած գայլերի հարձակումից: Ամենածանրը 72-ամյա Սուրեն Ծատրյանի վիճակն է: Նրան Գորիսի հիվանդանոցում մի քանի ժամ տևած վիրահատությունից հետո տեղափոխել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն:Ավելին19:2409.07.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվեց 2 ամսովՆման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։Ավելին19:1109.07.26 -
ԻրավականԽոշոր չափի թմրամիջոցի բացահայտում՝ Երևանում․ կա երկու ձերբակալվածՀուլիսի 8-ին՝ ժամը 16․50-ին, մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում, մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով իրավապահները ձերբակալեցին և իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին Նոր Նորքի բնակիչ 31-ամյա մի տղամարդու։Ավելին19:0509.07.26 -
ՀայաստանՓաշինյանի սպառնալիքներից հետո «Արարատցեմենտը» նորից աշխատում է4-օրյա պարապուրդից հետո Էկոնոմիկայի նախարարությունը որոշել է մեկ քայլ հետ անել ու բացել Արարատցեմենտը: Աշխատակիցները պնդում են, որ նախաքննական մարմնի հետ իրենց բանակցությունների արդյունքում է այդպիսի որոշում կայացվել, հակառակ դեպքում իրենք պատրաստվում էին կտրուկ քայլերի դիմել: Գործարանում աշխատանքով տուն պահող մարդիկ անընդունելի են համարում 1000 աշխատակից ունեցող Արարատցեմենտը քաղաքական դրդապատճառներով փակելու որոշումը:Ավելին18:5609.07.26