Լրահոս
2026-07-09
-
ՄիջազգայինՈւրսուլա ֆոն դեր Լայենի՝ Էրդողանից ստացած թմբուկավոր ատրճանակը կհանձնվի թանգարանինԵվրահանձնաժողովի ղեկավարը նախագահ Էրդողանի հետ բարդ անձնական հարաբերություններ ունի 2021 թվականի «սոֆա-գեյթ» կամ «դիվանային սկանդալ» անունով հայտնի միջադեպից հետո։ Այն ժամանակ Անկարա կատարած այցի ընթացքում պաշտոնական հանդիպման ժամանակ Էրդողանը և Եվրոպական խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելը նստել էին իրենց համար նախապատրաստված բազկաթոռներին, իսկ ֆոն դեր Լայենը պատվիրակության մնացած անդամների հետ մնացել էր կանգնած։ Չնայած արարողակարգին՝ նա իր վրդովմունքն էր արտահայտել, որից հետո նրան նստեցրել էին կողքին գտնվող դիվանին։Ավելին16:1509.07.26 -
ՔաղաքականԾառուկյանի դեմ տեսանք՝ ինչ արեցին, դա համաշխարհային խայտառակություն էր. Սամվել ԿարապետյանԱյս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին16:0009.07.26 -
ՔաղաքականԻմ տղաները, իմ եղբոր տղաները ավելի շատ բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո․ Սամվել ԿարապետյանԼրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։Ավելին15:5309.07.26 -
ՄիջազգայինԲելգիայի վարչապետը Էրդողանի նվերը հանձնել է իրավապահներինՆվերը բացելուց հետո Դե Վևերը զենքը հանձնել է ոստիկանությանը, այն այժմ գտնվում է օդանավակայանի չհրկիզվող պահարանում (սեյֆում)։ Դրա հետագա ճակատագիրը հայտնի չէ։ Ավելի վաղ «Politico»-ն հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո որպես հրաժեշտի նվեր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտային և ԵՄ երկրների առաջնորդներին փորագրված ատրճանակներ և մարտական փամփուշտներ է նվիրել։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Անկարայում անցկացվել է հուլիսի 7-8-ը։Ավելին15:4709.07.26 -
ԻրավականԱրեգնազ Մանուկյանին տեղափոխել են դատարան. 16:30-ին կքննվի կալանքի հարցըՆրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել։Ավելին15:3609.07.26 -
ԻրավականՉարենցավանում հայտնաբերվել է թմրամիջոցների մեծ խմբաքանակ․ կան ձերբակալվածներՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները թմրամթյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 1-ին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Չարենցավան քաղաքի մոտ գտնվող «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ 28 և 30 տարեկան երկու երիտասարդի։ Իրենց վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին համայնքային բաժին։Ավելին15:2609.07.26 -
ՀասարակականԿասեցվել է «Ոսկե կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ոսկե Կաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի) իրականացված վերահսկողության շրջանակներում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։ Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Կաթ պարունակող մթերք Չանախ» (արտադրված՝ 15․06․26թ․) արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և S. Aureus (ոսկեգույն ստաֆիլակոկ) ցուցանիշներով, «Պանիր Լոռի» (արտադրված՝ 21․05․26թ.), «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով Լոռի» (արտադրված՝ 14․06․26թ․) նմուշները՝ ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթ պարունակող մթերք Չանախ», «Պանիր Լոռի», «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով Լոռի» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:Ավելին15:1209.07.26 -
ՔաղաքականԲոլոր որոշումները կան. էկոնոմիկայի փոխնախարարը «Արարատցեմենտի» գործարանում էԱյս մասին հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը։Ավելին15:0009.07.26 -
ՀասարակականՆԳՆ հերքում է. Ծառուկյանի կոկորդիլոսը չի կծել փրկարարին․ 24NewsՔիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող կոկորդիլոսներից մեկը կծել է ՆԳՆ փրկարար ծառայողի:Ավելին14:5209.07.26 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՀուլիսի 14-ին, ժամը 09:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին14:4509.07.26 -
ՀասարակականԽաշթառակի կամրջի տակ հայտնաբերվել է ջրահեղձ եղած քաղաքացու դիԱյսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն են դիմել Իջևան քաղաքի մի քանի բնակիչներ և հայտնել, որ իրենց հարազատը գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել։Ավելին14:3009.07.26 -
ՀասարակականԾառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել փրկարար ծառայողին. «Հրապարակ»Գիշատիչներից մեկը «չհանդուրժելով» ստեղծված իրավիճակը՝ փորձել է «հոշոտել» իրեն մոտեցած փրկարար ծառայողներից մեկին, սակայն նա պլստացել է կենդանու ճանկերից․ կոկորդիլոսը հասցրել է կծել նրան, վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։Ավելին14:2009.07.26 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։Ավելին14:0009.07.26 -
Արցախ«Սա էթնիկ ատելության դատավարություն է»․ Դավիթ Իշխանյանի պատգամը՝ Բաքվի բանտիցՆույնիսկ որոշ պաշտպաններ արդեն դատական նիստում մտահոգություն են հայտնում, որ այսպիսի դատավարությամբ և այսպիսի փաստերով միջազգային դատարան գնալը իրենց համար շատ ծանր և ամոթալի կլինի։ Նրանք պաշտոնապես, դատական ամբիոնից հայտարարում են, որ չեն ցանկանում այս ընթացքով հասնել միջազգային դատարան և պարտվել։ Թե ինչ կլինի հետագայում՝ այլ հարց է։Ավելին13:5309.07.26 -
ՀասարակականԻնչ է կատարվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանն ազատվել է աշխատանքից. FactorՀամալսարանում մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պրոռեկտորի հրաժարականը պայմանավորված է համալսարանի Գյումրիի մասնաճյուղում ստեղծված իրավիճակով։ Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ մասնաճյուղի անձնակազմը գործադուլ և բողոքի ակցիա էր իրականացրել՝ պահանջելով տնօրենի պաշտոնում վերանշանակել Կարեն Պետրոսյանին։ Աշխատակազմի բոյկոտի արդյունքում ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ստիպված էր եղել մինչև նոր ընտրությունների անցկացումը մասնաճյուղի տնօրենի ԺՊ նշանակել Կարեն Պետրոսյանին։ Սակայն, այսպիսով, Պետրոսյանի և Գրիգորյանի միջև լարվածությունը չի մեղմվել, ավելին, այնքան է խորացել, որ Կարեն Պետրոսյանը դիմել է համալսարանի խորհրդին՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով, ինչպես նաև միջնորդել է իր վերադասի՝ բուհի ռեկտոր Արմեն Գրիգորյանի գործողությունները քննարկել բուհի էթիկայի հանձնաժողովում։ Ի թիվս այլ հարցերի՝ Կարեն Պետրոսյանը էթիկայի հանձնաժողովում բարձրացրել է այն հարցը, որ Արմեն Գրիգորյանը պատշաճ ուշադրություն չի դարձրել աշխատակիցների բողոքներին և չի նախաձեռնել հանդիպում նրանց հետ՝ խնդիրների կարգավորման նպատակով։ Նշենք, որ տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Խաչատուրյանն է։Ավելին13:4609.07.26 -
ՄիջազգայինԻտալիան վտարում է ռուս ռազմական կցորդներինՆրանց հրամայված է երեք օրվա ընթացքում լքել Իտալիան։Ավելին13:3509.07.26 -
ԻրավականԳորիսում խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի բնակարանըՆախնական տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է խմբագրի որդի Կարեն Լազարյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության հետ ունեցած առնչությունների հետ։Ավելին13:2709.07.26 -
Միջազգային14 զոհ, 78 վիրավոր․ Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջԱյս կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն կրկին ընդգծել է «Իրանի քաջարի ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու իր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը»։Ավելին13:2209.07.26 -
ՀասարակականՍոված գայլերը հարձակվել են մի քանի ուղղությամբ. 2 տարեկան երեխան հրաշքով է փրկվելՔարահունջում գայլերը 6 մարդու են վնասել, ամենածանրը 72-ամյա Սուրեն Ծատրյանի վիճակն է: Նա դեմքի խորը վնասվածքներով, ձախ այտոսկրի կոտրվածքով է ընդունվել Գորիսի հիվանադանոց: 4 ժամ տևած վիրահատությունից հետո գայլի հարձակումից տուժած քաղաքացուն տեղափոխում են Երևան: Տուժածների մեջ նաև 2 տարեկան երեխա է եղել: Նա ևս 3 տուժածի հետ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:Ավելին13:1509.07.26 -
ՄիջազգայինԹրամփը փոխել է օդանավը և իջեցնում է վարագույրները. ինչի՞ց և ինչո՞ւ է նեղված ԱՄՆ նախագահըԱնկարայում անցակցված ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը ԱՄՆ նախագահն ամփոփել է իր նոր օդանավում լրագրողների հետ ճեպազրույցի ժամաանակ: Թրամփը, չնայած ավելի վաղ հայտնել էր, որ նեղացած է ՆԱՏՕ-ից, լրագրողներին ասել է՝ Թուրքիայում դաշինքի անդամներից օգնության առաջարկ է ստացել Իրանի, Գրենլանդիայի հետ հակամարտությունների առնչությամբ:Ավելին13:1509.07.26