Լրահոս
2026-03-24
-
ՄիջազգայինԻրաքում ԱՄՆ հարվածից իրանամետ աշխարհազորի հրամանատար և 14 մարտիկ է զոհվելԻրաքի արևմուտքում՝ Անբար նահանգում գտնվող աշխարհազորայինների շտաբին ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով զոհվել են իրանամետ շիա աշխարհազորի հրամանատարը և ևս 14 մարտիկ։ Այս մասին ասված է Իրաքի շիա աշխարհազորի հայտարարության մեջ։ ««Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը» սգում են հերոս մարտիկների խմբի կորուստը, որոնք զոհվել են Անբար նահանգի օպերատիվ խմբի հրամանատար Սաադ Դավայիի հետ միասին՝ օպերատիվ շտաբի վրա ամերիկյան դավադիր հարձակման հետևանքով», - նշվում է աշխարհազորի հայտարարության մեջ։ Կառույցը հրապարակել է նաև զոհված ևս 14 մարտիկների անուններն ու ազգանունները։Ավելին11:4424.03.26 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պարգևավճարներն ուղղել են սոցիալական աջակցության տարբեր ծրագրերի«ԱԺ պատգամավորները կրկին պարգեւատրվել են։Ավելին11:4024.03.26 -
ՀասարակականԻնչպե՞ս է երեկ մաhացած կնnջ նnրածին երեխայի վիճակը․ MediaHubԵրեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում ողբերգական դեպք է գրանցվել․ 40-ամյա ծննդկան է մահացել։ Ծննդաբերության ընթացքում կնոջ վիճակը կտրուկ վատացել է, նա կորցրել է գիտակցությունը, և բժիշկներին, ցավոք, չի հաջողվել փրկել նրա կյանքը։Ավելին11:3024.03.26 -
ՔաղաքականԱյդ կարկառուն ՔՊ-ականը ես եմ. Վլադիմիր ՎարդանյանԱԺ-ն այսօր՝ մարտի 24–ին, գումարել է իր հերթական քառօրյա նիստերը։ Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 35 հարց։ Դրանցից տասներեքը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։Ավելին11:2324.03.26 -
ԻրավականՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերի գույքի հափշտակություն, ինչպես նաև խմբի կազմում փաստաթուղթ է կեղծել: Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված բժշկական կենտրոնի տնօրենը 2022 թվականին աշխատանքի է ընդունել իր մտերիմ անձին, ով, սակայն, նշված ժամանակահատվածից մինչև 2024 թվականի նոյեմբերն ընդհանրապես աշխատանքի չի հաճախել և իր աշխատանքային պարտականությունները չի կատարել: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տնօրենը, նույն բժշկական կենտրոնի աշխատակցի հետ նախնական համաձայնությամբ, վերը նշված անձի՝ աշխատանքի հաճախելու վերաբերյալ կազմել է կեղծ փաստաթուղթ, որի հետևանքով ԲԿ-ի բյուջեից որպես աշխատավարձ ավել է վճարվել 2.238.745 ՀՀ դրամ գումար: ԲԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը: Տնօրենի մտերիմ անձին և ԲԿ-ի աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 2.238.745 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:1524.03.26 -
ՍփյուռքԿալինինգրադի եկեղեցու բակում տեղի է ունեցել հավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուՌԴ Կալինինգրադ քաղաքի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել հավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Հարյուրավոր հայեր իրենց բողոքն ու անհանդուրժողականությունն են հայտնել օրվա իշխանությունների վարած քաղաքականությանը՝ պահանջելով ազատել ապօրինի, անհիմնն և շինծու մեղադրանքներով կալանավորված հոգևորականներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին և բոլոր այն քաղհալածյալներին, որոնք կալանվորվել են Եկեղեցին և հայրենիքը պաշտպանելու համար: Հավաքը, որը կազմակերպել են հասարկական մի շարք կազմակերպություններ, սկսվել է «Հայրապետական մաղթերգ»-ով: Ներկաներն իրենց խոսքում նշել են, որ անընդունելի են համարում ՀՀ իշխանությունների կողմից Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ծավալված հակապետական, հակասահմանադրական գործողությունները։ Մասնակիցների ուղերձը մեկն էր՝ մերժել օրվա իշխանությունների հակաօրինական և ապազգային գործունեությունը և ազատվել փաշինյանական հայրենակործան ռեժիմից:Ավելին11:0024.03.26 -
ՀասարակականՆնջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչՀայր Սուրբը նշում է՝ բոլոր քրիստոնյաները պետք է լիարժեք ապրեն զատկական ուրախությունը։Ավելին10:5424.03.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:4924.03.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․66 դրամ:Ավելին10:4624.03.26 -
ՄիջազգայինԱվելի քան 1000 զոհ և 2700 վիրավոր. Իսրայել-«Հեզբոլլահ» հակամարտության սարսափելի թվերըԻսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Բեյրութից 12 կիլոմետր դեպի հարավ գտնվող Բշամուն քաղաքին, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։ Այս մասին ասված է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ «Ալեյի շրջանի Բշամուն բնակավայրին իսրայելական հակառակորդի հարվածի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է երկու մարդ, ևս հինգը ստացել են վնասվածքներ», - նշված է զեկույցում։ Գերատեսչությունը հայտնել է նաև երեք քաղաքացու զոհվելու և ավելի քան հինգի վիրավորվելու մասին՝ Տեյրդեբբա և Նաբաթիա բնակավայրերին Իսրայելի հասցրած ավիահարվածների հետևանքով։ «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև հակամարտության էսկալացիայի սկզբից՝ մարտի 2-ից ի վեր, Լիբանանում իսրայելական հարվածներից, վերջին պաշտոնական տվյալներով, զոհվել է 1039 մարդ, վիրավորվել՝ 2786 քաղաքացի։Ավելին10:3524.03.26 -
ՔաղաքականՎախը՝ որպես կառավարման գործիք. Տիգրան ԴումիկյանՕրվա իշխանության կողմից թմբկահարվող «հաստատված խաղաղությունը» առավելապես իմիտացիա է, քանի որ չի հիմնվում հավասարակշռված և արժանապատիվ պայմանների վրա։ Գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։ «Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև․ Միջազգային փորձը բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ ամենածանր պարտություններից հետո պետությունները կարողանում են վերականգնել իրենց դիրքերը, եթե դրսևորում են քաղաքական կամք, ռազմավարական մտածողություն և պրոֆեսիոնալ դիվանագիտություն։ Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներ անցել են հենց այս ճանապարհով՝ պարտությունից հետո վերածվելով ազդեցիկ քաղաքական և տնտեսական կենտրոնների։ Հայաստանի պարագայում, սակայն, հակառակ միտումն է․ 2020 թվականի պատերազմում կրած պարտությունը ոչ թե հաղթահարվում, այլ աստիճանաբար վերածվում է ինստիտուցիոնալ խնդիրների։ Հասարակության հետ հաղորդակցության մեջ պարտության սինդրոմը կրող իշխանությունները հաճախ օգտագործում են վախի գործոնը՝ ներկայացնելով ցանկացած զիջում՝ որպես «նոր պատերազմից խուսափելու միակ ճանապարհ»։ Այս մոտեցմամբ իշխող վարչակարգը փաստացի փորձում է «խաղաղություն մուրալ»՝ գնալով միակողմանի զիջումների, այդ թվում՝ արժեքային մակարդակում։ Խոսքը վերաբերում է, օրինակ, արցախահայության իրավունքների հարցում արված հետքայլերին, Ցեղասպանության հիշողության նսեմացման փորձերին, ինչպես նաև ազգային ինքնության կարևոր բաղադրիչների արժեզրկմանը։ Նույն տրամաբանության մեջ կարելի է դիտարկել նաև Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սկսված արշավը, սահմանադրական փոփոխությունների գործընթացը և այլ զարգացումներ։ Առավել մտահոգիչ է, որ վախի գործոնը կիրառվում է նաև ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործելու համար։ Հայաստանի վարչապետը և գործող իշխանության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, որ եթե առաջիկա ընտրություններում իրենք չվերընտրվեն, դա կհանգեցնի կործանարար պատերազմի։ Սա, ըստ էության, ոչ թե քաղաքական պատասխանատվության դրսևորում է, այլ հանրության նկատմամբ ակնհայտ ճնշման և ահաբեկման փորձ։ Ժողովրդավարական գործընթացներում ընտրողին նման ընտրության առջեւ կանգնեցնելը՝ «մեզ կամ պատերազմ» տրամաբանությամբ, խաթարում է ազատ կամարտահայտման սկզբունքը և վտանգավոր նախադեպ է ստեղծում պետական կառավարման մշակույթի համար։ Սակայն պատմությունը վկայում է, որ միակողմանի զիջումները չեն երաշխավորում կայուն խաղաղություն․ հակառակը՝ դրանք հաճախ խրախուսում են նոր պահանջների առաջադրումը։ Հետևաբար, օրվա իշխանության կողմից թմբկահարվող «հաստատված խաղաղությունը» առավելապես իմիտացիա է, քանի որ չի հիմնվում հավասարակշռված և արժանապատիվ պայմանների վրա։ Այս տրամաբանության շարունակությունը կարող է հանգեցնել առավել վտանգավոր սցենարների, այդ թվում՝ Հայաստանի տարածքում ժողովրդագրական փոփոխությունների՝ արտաքին օրակարգերով պայմանավորված փորձերի։ Այս համատեքստում արդեն շրջանառվում են 300 հազար ադրբեջանցիների հնարավոր տեղափոխության վերաբերյալ քննարկումները։ Պրագմատիկ քաղաքականությունը չի նշանակում մշտապես զիջել կամ խուսափել առճակատումից։ Այն ենթադրում է հստակ գիտակցել սեփական շահերը, հաշվարկել ռիսկերն ու հնարավորությունները և գործել ազգային օրակարգից բխող տրամաբանությամբ։ Հատկապես փոքր պետությունների համար սա կենսական անհրաժեշտություն է։ Սակայն երբ պետական կառավարման հիմքում ընկած է ոչ թե հաշվարկը, այլ վախը, նման քաղաքականության իրականացումը դառնում է գրեթե անհնար։ Ի վերջո, ժամանակավոր խաղաղությունը հանգեցնում է պատերազմի։ Մեր նպատակը պետք է լինի երկարատև խաղաղությունը»։Ավելին10:3024.03.26 -
ՀասարակականԵ՞րբ է սպասվում ծիրանենու ծաղկումն Արարատյան դաշտումԱյս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։Ավելին10:2624.03.26 -
Մամուլի տեսությունԱջակցություն հաշմանդամություն և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուներին. «Փաստ»Նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել այն գործատուներին (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է 50 և ավելի տոկոս), որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր կկնքեն հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ։ Ծրագրի շրջանակում առաջարկվում է գործատուին եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատանքի տեղավորված անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի փոխհատուցում՝ աշխատանքային գործունեության առաջին երեք ամիսների համար 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը, և աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը, միաժամանակ տրամադրելով նաև 1-3-րդ ամիսների համար շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի 50 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը։Ավելին10:2324.03.26 -
Մամուլի տեսությունԻրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. «Ժողովուրդ»Ըստ նույն աղբյուրների՝ նա կանխամտածված կերպով գնացել է Ազգային անվտանգության ծառայության շենք ոչ աշխատանքային ժամին՝ փորձելով խուսափել մարդկային վնասներից և միաժամանակ ապահովել իր ուղերձի հրապարակայնությունը։Ավելին10:1924.03.26 -
Մամուլի տեսությունՎոյաժները նյարդայնացնում են նաև «ուրախ ավտոբուսի» ուղևորներին. «Հրապարակ»ՔՊ «ուրախ ավտոբուսի» վոյաժները, պարզվում է, ազդում են անգամ որոշ ՔՊ-ականների նյարդերի վրա։ Նույնիսկ նրանց, ովքեր այդ ավտոբուսի ուղեւորներ են: Մեզ բողոքեցին, որ իրենք ընդամենը որպես ֆոն, բուտաֆորիա են ծառայում Փաշինյանի համար, նա գրեթե միայնակ է տանում քարոզարշավը, ինքն է որոշում՝ ում իր մոտ կանգնեցնի, նստեցնի, կանչի եւ այլն։ Շատերը հեռվից հետեւում են նրա՝ քաղաքացիների հետ հանդիպումներին, երբեմն անգամ ավտոբուսից չեն իջնում։Ավելին10:1624.03.26 -
ՀասարակականԵրևանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվիԳազամատակարարումը կդադարեցվի նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով։Ավելին10:1124.03.26 -
Մամուլի տեսությունԿճոյանը դեպրեսիայի մեջ է․ «Իրավունք»Ասում են մտերիմների մոտ էլ խոստովանել է.«Փորձված աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը, ասա ով էր ինձ ստիպում խոր ծերության սենց գաստրոլի մեջ հայտնվեմ»,-ասում են այսպես է դեպրեսիան մտերիմների մոտ արտահայտում վերջինս»։Ավելին10:0924.03.26 -
Մամուլի տեսությունՊետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ»Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը ձևավորվել է յուրահատուկ համադրության մեջ։ Մի կողմից՝ քրիստոնեական մշակույթն ու կրթական ավանդույթները մեզ մոտեցնում են եվրոպական՝ Արևմտյան քաղաքակրթությանը։ Մյուս կողմից՝ մեր սոցիալական վարքագիծը, ընտանիքի և համայնքի դերը, պետության նկատմամբ ընկալումները և պատմականորեն ձևավորված միջանձնային հարաբերությունները կապում են մեզ Արևելքի հետ։ Սա հակասություն չէ, այլ ընտրության հենքը, որտեղ պետք է կառուցվի ներքին համաձայնություն՝ արտաքին կողմնորոշումը ճշգրիտ որոշելու համար։ Քաղաքակրթական միջուկը, որի հիմքում ընկած են մեր նախկին ժառանգությունը՝ քրիստոնեության վաղ ընդունում, գրական և կրթական ավանդույթներ, համայնքային կառուցվածքներ, այսօր շարունակում է որոշել Հայաստանի ուղին։ Իրական արժեքը ոչ միայն անցյալի կրող լինելն է, այլ նաև այն կարողանում է ուղղորդել, հավասարակշռել և ձևավորել պետության ներքին ինստիտուցիոնալ և արժեհամակարգային կառուցվածքը՝ Արևելքի և Արևմուտքի ազդեցության խառնուրդի խաչմերուկում։Ավելին10:0524.03.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. «Ժողովուրդ»ԱԺ աշխատակազմի մեծ մասի դեպքում հավելավճարները կազմել են 40-ից մինչև 400 հազար դրամ։Ավելին10:0024.03.26 -
Մամուլի տեսությունԿառուցվածքային փոփոխություններ կառավարությունում. ո՞վ կլինի «սուպերնախարարը». «Ժողովուրդ»Թերթի տեղեկություններով՝ նախաձեռնության հիմնական ջատագովը համարվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որը ձգտում է սոցիալական և առողջապահական ոլորտների կառավարման մոդելը կենտրոնացնել մեկ գերատեսչության շրջանակում՝ իր ձեռքին։Ավելին09:5324.03.26