Լրահոս
2026-03-24
-
ՀասարակականՏաքսիստը հափշտակել է օտարերկրացի կնոջ ճամպրուկը․ այնտեղ եղել են ոսկյա զարդեր, «Մակբուք» և գումարՄարտի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին է դիմել Ղազախստանի քաղաքացի 31-ամյա Կատիրա Կ․-ն և հայտնել, որ մարտի 6-ի ժամը 19։00-ի սահմաններում տաքսի ավտոմեքենայով, որի վարորդը եղել է ոմն Գուգո Ք․-ն, ուղևորվել է Վրաստան, իսկ երբ հատել են ՀՀ սահմանը և հասել Վրաստանի անցակետ, իր ճամպրուկը գտնվել է նշված ավտոմեքենայում, որը տեսել է, անցակետը անցել է ոտքով և անցնելուց հետո վարորդը չի սպասել իրեն ու հեռացել է հափշտակելով իր ճամպրուկը։Ավելին15:4624.03.26 -
ՏարածաշրջանԻրանում Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել«Հաշվի առնելով Իրանի հոգևոր առաջնորդի կարծիքը և նրա համաձայնությամբ՝ Իրանի նախագահի հրամանագրով Մոհամմադ-Բաղեր Զոլգադրը նշանակվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար»,-X սոցիալական ցանցում գրել է Թաբաթաբաին: Լարիջանին, որի փոխարեն նշանակվել է նոր քաղաքական գործիչը, զոհվել էր մարտի 17-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության ընթացքում։ Զոլգադրը զբաղեցնում էր Իրանի բարձրագույն խորհրդակցական մարմնի՝ Ընդունվող որոշումների նպատակահարմարության որոշման խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Նա նաև նախկին զինվորական է. հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ), ինչպես նաև եղել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Թեհրանն իրականացնում է պատասխան հարվածներ իսրայելական տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։ Հարձակման հենց առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Հակամարտության ընթացքում զոհվել է Իրանի ռազմաքաղաքական վերնախավը, մասնավորապես՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլրահիմ Մուսավին, ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Պակպուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ինչպես նաև Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։Ավելին15:4024.03.26 -
ՔաղաքականԿորեան աջակցում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. դեսպան Լի ՍոկպենՆա նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս Արևելյան Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը՝ առանձնահատուկ ընդգծելով Կորեայի Հանրապետության հետ համագործակցությունը, և ընդգծել է, որ առկա է զգալի ներուժ համատեղ ծրագրերի իրականացման համար՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։Ավելին15:3024.03.26 -
ԻրավականԼուսանկարում պատկերված անձը որոնվում էՆրա անձի մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը հորդորում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։Ավելին15:1524.03.26 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Հայաստանում․ ցնցումները զգացվել են Մարտունիում և հարակից գյուղերումՍույն թվականի Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 45⁰35⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ։Ավելին15:0224.03.26 -
ՀայաստանՄամուլի շենքը հյուրանոց կդառնա. ով է կազմել ներդրումային փաթեթը. «Հետք»«Դիգնիսի» ՍՊԸ-ն, «Բի-Էս-Սի» բիզնեսի աջակցման կենտրոնը և «Khachaturian Architects» ստուդիան ստեղծել են PROSPECT24 նախագիծը, որը մասնակցել ու հաղթել է Պետական գույքի կառավարման կոմիտեի հայտարարած երկփուլ մրցույթում։Ավելին14:5824.03.26 -
ՔաղաքականՓաշինյա՛ն, Արթուրը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը. «Ուժեղ Հայաստան»Այդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն է, ինչների՞ս է պետք զինվոր, եթե դա է: Այս մասին նախկինում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ի պատասխան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տեսանյութ է տարածել:Ավելին14:4524.03.26 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հրդեհվել. կան վիրավորներԱվտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱվելին14:3624.03.26 -
ՔաղաքականԹուրքիայում և Ադրբեջանում վերջին օրերին ակտիվ քննարկում են Իրանի դեմ պատերազմի ընդարձակման սցենարը․ Վարուժան ԳեղամյանԻսկ Ադրբեջանում, օրինակ, կեղծում են պաշտոնական վիճակագրությունը, որպեսզի գոնե այդ մակարդակում ցույց չտան, որ Իսրայելի նավթի շուրջ 45%-ը իրենք են մատակարարում։ Այսպես, Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն մինչև 2024 թ. մշտապես ցույց էր տալիս Իսրայելը որպես ադրբեջանական նավթի արտահանման հիմնական 5 ուղղություններից մեկը (ամբողջ արտահանման շուրջ 5-10%-ը)։ Իսկ 2025 թ. հրապարակված արտահանման տվյալների մեջ «Իսրայել» տողն ուղղակի բացակայում է։Ավելին14:3024.03.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 24.03.2026Մամուլի տեսություն 24.03.2026Ավելին14:1624.03.26 -
ԻրավականՆարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությանՎազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն բանի համար, որ փոդքասթի հեղինակներն արձագանքել են իր իսկ արած վիրավորական արտահայտությանը։Ավելին14:1224.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները հաջող էին ընթանում մինչև ռազմական գործողությունները․ ՊեսկովՆա հայտարարել է, որ Թեհրանը գործնականում հաստատում էր խաղաղ բանակցությունների իր պատրաստակամությունը և բաց էր դրանց շարունակման համար մինչև մարտական գործողությունների մեկնարկը՝ մինչև Իրանին հասցված առաջին հարվածի պահը:Ավելին14:0324.03.26 -
ՔաղաքականՓաշինյանը հիստերիայի մեջ էր, որովհետև տեսավ իր նկատմամբ իրական վերաբերմունքը․ պատգամավոր«5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին13:5324.03.26 -
ՔաղաքականԳուցե իրենք Ադրբեջանի հետ պայմանավորվածությո՞ւն ունեն, որ գիտեն, թե պատերազմը երբ է լինելու. Գառնիկ ԴանիելյանԼրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին13:4724.03.26 -
ՀասարակականՄայր Աթոռը դիմել է ՊՆ-ին՝ առաջարկելով քննարկել բանակում հոգևոր ծառայության թեման, պատասխան չկա. 24NewsԿարևորելով գնդերեցների ծառայությունը բանակում՝ հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, մեր զինվորականների հավատքի, հայրենիքի նկատմամբ պատասխանատվության գիտակցության և ոգու զորացման գործում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դեռևս փետրվարի 3-ին գրությամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարին՝առաջարկելով նախարարության կողմից նշանակված ներկայացուցչի կամ հանձնախմբի հետ համապարփակ քննարկում կազմակերպել՝ ԶՈւ հոգևոր ծառայության ապագային առնչվող հարցերի շուրջ։ Սակայն, ցավով պետք է նշեմ, որ առ այսօր Պաշտպանության նախարարությունից որևէ արձագանք չի ստացվել», – մեզ հետ զրույցում նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։Ավելին13:3924.03.26 -
ԻրավականՁերբակալություն Երևանում. քաղաքացին փորձել է զենքով խոչընդոտել ապամոնտաժման աշխատանքներըՏեղում հասարակական կարգի պահպանություն իրականացնող Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են նշված անձին և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։Ավելին13:2524.03.26 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։Ավելին13:1524.03.26 -
ԻրավականՎաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին նիստըՀիշեցնեմ, որ այս գործով Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել։ Թե իբր այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործով Սրբազանին 3 ամիս պահել են բանտարկության մեջ։Ավելին13:0024.03.26 -
Հասարակական«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել է․ նրա մոտ արձանագրվել է սրտի կանգՄարտի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ 40-ամյա Հասմիկ Մ.-ն։Ավելին12:5324.03.26 -
ՄիջազգայինԱվելի քան 30 ձերբակալված Իրանում. նրանց կասկածում են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համագործակցության մեջԲացի այդ, ISNA գործակալությունը հայտնել է Իրանի հյուսիսային հատվածում՝ Սեմնան նահանգում, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված երեք «գործակալների» ձերբակալության մասին:Ավելին12:4124.03.26