Լրահոս

2026-03-25
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան․ «Հրապարակ»
    Ընդդիմությունը մտադիր է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում վերջերս իրականացված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Խոսքը մասնավորապես այն փոփոխության մասին է, համաձայն որի՝ արգելվում է բուհերի մասնաճյուղեր բացել մարզերում, այդպիսով սահմանափակվում է քաղաքացիների` կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը։
    09:37
    25.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ:
    09:30
    25.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի  Առաջ աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանի հետ:
    09:21
    25.03.26
    Ավելին
2026-03-24
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեզանում փորձում են արմատախիլ անել ինքնությունը՝ Անկախության հռչակագրի լիկվիդացմամբ․ Վահե Դավթյան
    Մինչդեռ մեզ հորդորում են չօգտագործել «Արցախ» տեղանունը, որպեսզի Արդբեջանում… չօգտագործեն «Գյոյչան»․ Վահե Դավթյան
    23:56
    24.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երբ երեխայի առողջությունը կախված է քաղաքացիությունից․ «Հետք»
    Հերթապահ բժշիկն Արմենին էր փոխանցել Առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարն ու առաջարկել նախարարության հետ պարզաբանել։
    23:47
    24.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կամ ձևավորվում է ազգային իշխանություն, կամ շարունակվում է պետության կազմաքանդումը․ Մհեր Մելքոնյան
    Ազգային իշխանությունը ոչ միայն քաղաքական մարմինների ֆորմալ վերահսկողությունն է, այլև ազգային օրակարգի լիարժեք ղեկավարում՝ ներառյալ տնտեսությունը, սոցիալական քաղաքականությունը, պաշտպանության ոլորտը և կրթական համակարգի ձևավորումը։ Երբ պետության իշխանությունը կախված է արտաքին կամ ներքին կլանային շահերից, այն դառնում է անզոր դիմակայելու ազգային մարտահրավերներին։ Այսօր մեր առջև կանգնած մարտահրավերները բազմաշերտ են՝ ներքին քաղաքական վակուումը, տնտեսական ճնշումները, տարածաշրջանային հակամարտությունները և անվտանգության սպառնալիքները՝ հստակ վկայում են ազգային իշխանության ռազմավարական անհրաժեշտության մասին։ Մեր ազգային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունը լինի ազգային շահերի խարիսխը, ոչ թե՝ անձնական կամ կարճաժամկետ խմբային շահերի։
    23:38
    24.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի հոգեբանական վիճակը. մասնագիտական վերլուծություն
    Փաշինյանի հոգեբանական վիճակը. մասնագիտական վերլուծություն
    23:30
    24.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոսկվան և Կիևը մոտենում են հակամարտության կարգավորմանը․ Թրամփ
    «Ես կցանկանայի, որ նախագահ Պուտինը և նախագահ Զելենսկին հանդիպեին և գործարք կնքեին», - ասել է ամերիկյան առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի կցանկանար հասնել մինչև նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ «Կարծում եմ՝ նրանք մոտենում են դրան, բայց ես դա արդեն բավականին վաղուց եմ ասում», - հավելել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը։ «Դուք կհասկանաք, որ ատելությունը չի օգնում գործարքներ կնքել։ Այդ մարդիկ միմյանց առանձնապես չեն սիրում», - նշել է ամերիկյան առաջնորդը՝ խոսելով Ռուսաստանի և Ուկրաինայի մասին։
    23:19
    24.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատերազմի սպառնալիքը օգտագործվում է զիջումները լեգիտիմացնելու համար․ Վահե Սարգսյան
    Իսկ այդ պահանջները կարող են լինել «Զանգեզուրի միջանցքից» մինչ Կոնդը ադրբեջանական մշակույթի կենտրոն հռչակելը, մինչ 400,000 ադրբեջանական զանգվածների տեղափոխումը ՀՀ, և այսպես շարունակ, մինչ ՀՀ-ի իսպառ վերացումը և հայ ժողովրդի` սեփական Հայրենիքում բնաջնջման գործընթացի ավարտը։
    23:15
    24.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հերթական պարգևավճարը ԱԺ-ում․ Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել
    Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, նշելով, որ պայմանավորված այս շրջանում բարեգործության օրենսդրական արգելքով, «Հայաստան» խմբակցության պատգամավորները այս ընթացքում ստացած պարգեւավճարների օգտագործման հարցերին կանրադառնան ընտրություններից հետո:
    23:00
    24.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանին հունից հանող բառը. էմոցիոնալ պոռթկումներից փախչել չի ստացվում
    ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին մետրոյում իրեն հանդիպած արցախցի կնոջ վրա մատ թափ տալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ինչքան օգնություն են տվել Արցախին: Ոչ թե օգնություն, այլ միջպետական վարկ է Հայաստանը տվել Արցախին, որը վերադարձվել է արցախյան հարկերի ու մաքսատուրքերի տեսքով:
    22:49
    24.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչքա՞ն պետք է չսիրես ժողովրդիդ, որ ասես՝ եթե ես չլինեմ, Ալիևը ձեզ կկոտորի․ Աննա Գրիգորյան
    Այդ պատերազմ-խաղաղություն թեմայի մեջ իմ վերջին ելույթն էլ են փորձում շահարկել, որտեղ ասում եմ Արարատը, Արագածը, Խուստուփը, Իշխանասարը մերն են ու նախադասությունը շարունակվում է, չէ՞, մեր ինքնության տարբեր գագաթներն են։ Հիմա իրանք հարցականի տակ են դնում նաև այն, որ Արարատը մեր ինքնության մի մասն ա։ Բա եթե մեր ինքնության մի մասը չի, Արարատը մեզ հետ կապ չունի, ձեր արտաքին գործերի նախարարի անունը խի՞ ա Արարատ, եթե դա հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեցող հանգամանք ա։ Եթե Արարատը մեր ինքնության հետ որևէ կապ չունի, ո՞նց ա, որ Հայաստանի Հանրապետության ամենահայտնի խորհրդանիշը ամբողջ աշխարհում Արարատն է։ Մեզ հետ կապ ունի, չէ՞։
    22:41
    24.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավnր
    Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 131 կմ հատվածում, Մալիշկա գյուղի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Ի․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի երթևեկելի գոտում շան հայտնվելը և ինքը շրջանցել է շանը` կորցնելով ավտոմեքենայի կառավարումը։
    22:30
    24.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Սա աբսուրդ է ուղղակի». ադրբեջանագետն անդրադարձել է իշխող ուժի վտանգավոր հայտարարություններին
    Պրահայում ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց երկու ամիս անց Իլհամ Ալիևը հայտարարեց․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք»։ Դրանից հետո այս թեման մտավ հանրակրթական դպրոցներ, ԲՈՒՀ-ական համակարգ, և այն մասսայական տարածում է ստանում։
    22:16
    24.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի բերած աղետալի պատերազմները. Տավուշից՝ Արցախ, 2020-ից՝ 2023 թվական
    Նիկոլ Փաշինյանի ժամանակ այնքան պատերազմ ու ռազմական բախում է եղել Հայաստանում և Արցախում, որ նա հանգիստ կարող է հավակնել «Պատերազմի կուսակցության» միակ առաջնորդի տիտղոսին: Լիլիթ Գասպարյանն է հաշվել հայերի վերջին 5 արիների աղետալի դրվագները:
    22:05
    24.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    TRIPP-ը հակասության մեջ մտավ «Խաղաղության խաչմերուկ» գաղափարի հետ, որովհետև խաչմերուկը ենթադրում էր ճանապարհների ապաշրջափակում․ Քոչարյան
    «TRIPP-ը ստեղծում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կառուցվող երկաթուղով կապվում է Կարսի հետ, մնացած բոլոր ուղիներն անհետաքրքիր են դառնում։ Երկրի ղեկավարն առաջին հերթին պետք է տնտեսության զարգացման համար ամենամեծ շուկաները և դեպի դրանք տանող ամենակարճ ճանապարհները փնտրի»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը։
    21:52
    24.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Յոթ ավտովթար՝ մեկ օրում. 19-ամյա զինծառայողը մահացել է հիվանդանոցում
    Նախօրեին յոթ ավտովթար է ֆիքսել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը: Վթարներից մեը մահվան ելքով է ավարտվել: Կոտայքի մարզում 19-ամյա զինծառայողը «Kia»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։
    21:45
    24.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը չունի հայկական դաստիարակության կոդը, նա հայության հետ կապ չունի․ Քոչարյանը մետրոյի միջադեպի մասին
    «Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է փոքր երեխան կողքը կնոջ հետ խոսել նման տոնով։ Ինձ համար դա ապշելու երևույթ է, և դա դրսևորվեց երկրի առաջնորդի կողմից։ Այս մարդը հայության հետ կապ չունի։ Հայերեն լավ է խոսում, բայց հայկական կոդի հետ կապ չունեցող մարդ է»,-նշեց Քոչարյանը։
    21:36
    24.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանը կոչ է արել անհապաղ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Իրանի միջև
    «Սա Իսրայելի և Նեթանյահուի պատերազմն է, բայց դրա համար վճարում է ողջ աշխարհը»,-հայտարարել է նա ազգին ուղղված իր ուղերձում՝ կառավարության նիստից հետո։ Էրդողանի խոսքով՝ տեղի ունեցողն արտացոլում է ոչ միայն տարածաշրջանային ճգնաժամը, այլև ունի գլոբալ հետևանքներ, որոնք անդրադառնում են միլիարդավոր մարդկանց վրա։ Նա ընդգծել է, որ հակամարտությունը, իր գնահատմամբ, կապված է Իսրայելի ղեկավարության քաղաքական շահերի հետ։ Թուրքիայի առաջնորդը նաև կոչ է արել միջազգային հանրությանը նախաձեռնողականություն ցուցաբերել և նպաստել մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանը։ Նա նշել է երկխոսություն սկսելու և կոնկրետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցային գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը։ Էրդողանը հավելել է, որ գլոբալ կայունությամբ հետաքրքրված երկրները պետք է զերծ մնան իրավիճակը սրող քայլերից և կենտրոնանան կարգավորման դիվանագիտական մեխանիզմների վրա։
    21:30
    24.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկրորդ թունելում բախվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավոր
    Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բախվել են «Nissan Sentra» մակնիշի և «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։
    21:20
    24.03.26
    Ավելին