Լրահոս
2026-04-16
-
ՏարածաշրջանԻրանը չի հավատում բանակցությունների հաջողությանըԱյս մասին հայտնել է Խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Վահիդ Ահմադին։ «Այժմ ԱՄՆ-ն պետք է որոշի՝ կարո՞ղ է ընդունել Իրանի պահանջները։ Եթե ոչ, ապա Իսլամական Հանրապետությունն առանց վարանելու կշարունակի իր ուղին և պատերազմը»,- հայտարարել է նա։Ավելին14:3716.04.26 -
ՏնտեսականՀայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի եղել. ՊԵԿ-ը հերքում է տարածված լուրը․ «Սպուտնիկ Արմենիա»Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, գրել էին, թե Ադրբեջանն այս տարվա մարտին առաջին անգամ ապրանքներ է ներկրել Հայաստանից։ Ընդ որում, ներմուծման գումարը, ըստ հրապարակումների, կազմել է ընդամենը 960 դոլար։Ավելին14:3016.04.26 -
ԻրավականՄԻՊ միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեԱպրիլի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ստացել է մի քանի ահազանգեր փաստաբաններից առ այն, որ իրենց վստահորդներին արգելանքի են վերցրել և տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, սակայն նրանց վստահորդներին տեսակցելու և պատշաճ իրավաբանական օգնություն ապահովելու հնարավորություն չի տրվում, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ «Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից ձեռնարկված միջոցների և քննչական մարմնի հետ քննարկումների արդյունքում Պաշտպանի հաստատություն դիմած փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել գործընթացին և հարկ է համարում կրկին ընդգծել իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի առանցքային բնույթն ու դրա պատշաճ երաշխավորման կարևորությունը ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի իրավունքների ապահովման տեսանկյունից»,-նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։Ավելին14:2716.04.26 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետԱյս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։Ավելին14:1816.04.26 -
ՄիջազգայինՌուսական հարձակումների խոշոր ալիք՝ Ուկրաինայի վրա և դրոնային հարվածներ՝ ՌուսաստանինՄոսկվան ու Կիևը զոհերի մասին են հայտնում: Տուապսե նավահանգստի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել: Օդեսայում և Կիևում էլ ռուսական հարվածների հետևանքով 15 մարդու մահվան մասին է հայտնի դարձել:Ավելին14:0616.04.26 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումՀետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու, ինչպես նաև տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին13:5716.04.26 -
ՄիջազգայինԼեհաստանը երեք տարում 250 անգամ ավելացրել է ԱԹՍ-ների արտադրության և գնման ծախսերը«2023 թվականին Լեհաստանն անօդաչու համակարգերի վրա ծախսել է մոտ 100 մլն զլոտի (շուրջ 27,7 մլն դոլար), սակայն արդեն 2026 թվականին, նաև SAFE ծրագրի միջոցների շնորհիվ, մենք 25 մլրդ զլոտիի (շուրջ 6,9 մլրդ դոլար) պայմանագրեր ենք կնքում մեր երկրի համար ԱԹՍ-ների և հակաանօդաչու համակարգերի ձեռքբերման նպատակով», - Տոմչիկի խոսքերն է մեջբերում Defence24 ինտերնետային պորտալը։Ավելին13:4916.04.26 -
ԻրավականՄեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի. փաստաբանը մանրամասներ է հայտնելՓաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի մեղադրանք է առաջադրվել։ Ըստ պաշտպանական կողմի՝ քրեական վարույթը վերաբերում է «Մեր ձևով» բարեգործական ՀԿ-ի իրականացրած ծրագրերին։ Վարույթ իրականացնող մարմինը ներգրավված անձանց վճարված աշխատավարձերը որակել է որպես ընտրակաշառք, մինչդեռ փաստաբանն ընդգծում է, որ դրանք եղել են կատարված աշխատանքի դիմաց օրինական վճարումներ։Ավելին13:3816.04.26 -
ՔաղաքականԱյս իշխանությունը վախեցած է. Մարիաննա ՂահրամանյանԼրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին13:2516.04.26 -
ՄիջազգայինԻրանը ցանկանում է պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին երկրի ղեկավարության սպանության համար«Մենք պետք է դա անենք։ Եվ կարծում եմ՝ ոչ միայն Իրանը, այլև ողջ միջազգային հանրությունն է պահանջում պատասխանատվության ենթարկել։ Որովհետև այն, ինչ արել են ԱՄՆ-ն և Իսրայելը, հանցագործություն է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ։ Դա ռազմական հանցագործություն է, հանցագործություն մարդկության դեմ»,- ասել է Բաղային։ Նրա խոսքով՝ համաձայն 1-ին հոդվածի (ընդհանուր 1949 թվականի Ժնևի բոլոր չորս կոնվենցիաների համար - խմբ.), բոլոր պետությունները պարտավորվում են պահպանել և ստիպել պահպանել միջազգային հումանիտար իրավունքը։ «Քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված վայրագությունները խախտում են այս սկզբունքները, ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները պետք է կոչ անեն պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին»,- հավելել է նա։ «Ինչ վերաբերում է Իրանին, ապա սա կլինի բոլոր իրանցիների մշտական պահանջը, և մենք կօգտագործենք մեր ողջ ներքին համակարգը, ինչպես նաև միջազգային իրավունքը, որպեսզի նրանք պատասխան տան այն սարսափելի հանցագործությունների համար, որոնք իրականացրել են իրանցի ժողովրդի դեմ»,- ընդգծել է նա։ «ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին: Հարձակման հենց առաջին օրը սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Հակամարտության ընթացքում զոհվել է Իրանի ռազմական և քաղաքական վերնախավը, մասնավորապես՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ինչպես նաև Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին»:Ավելին13:1516.04.26 -
Քաղաքական«Իշխանությունները պարզապես «վերմակը քաշել են իրենց վրա»՝ սեփականացնելով նախկին ծրագրերը»․ Վահագն ՍարոյանԿառավարության 2021–2026թթ. ծրագրով նախատեսված «300 դպրոց և 500 մանկապարտեզի» կառուցումն ու վերանորոգումը վաղուց պետք է ավարտված լիներ։ Սակայն այսօր տեսնում ենք, որ ծրագիրը ոչ միայն ամբողջությամբ չի իրականացվել, այլ ներկայացվում է որպես ձեռքբերում այն, ինչ իրականում տարիներ առաջ սկսված տարբեր ծրագրերի շարունակությունն է։Ավելին13:0216.04.26 -
Հասարակական«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտԱյսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե էլեկտրասյան մոտ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։Ավելին12:5416.04.26 -
ՀայաստանԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ավարտին են մոտենում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները: Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետները և կապալառու շինարարական կազմակերպության անդամները ներկայացրել են աշխատանքների ավարտական փուլի մանրամասները: Ժաննա Անդրեասյանը կարևորել է սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։Ավելին12:4616.04.26 -
ԻրավականԲերմшն ենթшրկվшծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի․ փաստաբան«Անչափահաս երեխաների մորը առաջադրվել է մեղադրանք, այս պահին քննվում է նրա խափանման միջոցի հարցը»:Ավելին12:3816.04.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ցնցող թիվ՝ Ադրբեջանից. 960 դոլարի հայկական ապրանք է ներմուծել ԲաքունՀայլուր 12։30 Ցնցող թիվ՝ Ադրբեջանից. 960 դոլարի հայկական ապրանք է ներմուծել ԲաքունԱվելին12:3016.04.26 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանը, ի տարբերություն իրենց առաջնորդի, ժողովրդին չթողեց-փախավ. Դավիթ ՂազինյանԼրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։Ավելին12:2016.04.26 -
Քաղաքական«Ուժեղ Հայաստան» կուսակցության 15 ներկայացուցիչ բերման է ենթարկվել, մեկ անձի մեղադրանք է ներկայացվել. Մարիաննա ՂահրամանյանԱյս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։Ավելին12:1516.04.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 16.04.2026Մամուլի տեսություն 16.04.2026Ավելին12:0516.04.26 -
ՔաղաքականԱմեն օր փողոցային արտահայտություններ ենք լսում, լավ, սա ի՞նչ մակարդակ է. Արմեն ՌուստամյանԱյս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին11:5816.04.26 -
ՔաղաքականՄենք երբևէ ունեցե՞լ ենք վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով խոսի, արդեն զզվել ենք. Արմեն ՌուստամյանՃեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։Ավելին11:5016.04.26