Լրահոս
Տնտեսական
14:30
16.04.26
261

Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի եղել. ՊԵԿ-ը հերքում է տարածված լուրը․ «Սպուտնիկ Արմենիա»

Img default alt hy

Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի եղել։ «Սպուտնիկ Արմենիա»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, գրել էին, թե Ադրբեջանն այս տարվա մարտին առաջին անգամ ապրանքներ է ներկրել Հայաստանից։ Ընդ որում, ներմուծման գումարը, ըստ հրապարակումների, կազմել է ընդամենը 960 դոլար։

«Արձագանքելով մամուլում տարածված տեղեկատվությանը՝ հայտնում ենք, որ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների` Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել»,–նշել են ՊԵԿ–ից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։