Լրահոս
Իրավական
13:38
16.04.26
317

Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի. փաստաբանը մանրամասներ է հայտնել

Img default alt hy

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի մեղադրանք է առաջադրվել։ 

Ըստ պաշտպանական կողմի՝ քրեական վարույթը վերաբերում է «Մեր ձևով» բարեգործական ՀԿ-ի իրականացրած ծրագրերին։ 

Վարույթ իրականացնող մարմինը ներգրավված անձանց վճարված աշխատավարձերը որակել է որպես ընտրակաշառք, մինչդեռ փաստաբանն ընդգծում է, որ դրանք եղել են կատարված աշխատանքի դիմաց օրինական վճարումներ։