Լրահոս
2026-04-16
-
ՀայաստանԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ավարտին են մոտենում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները: Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետները և կապալառու շինարարական կազմակերպության անդամները ներկայացրել են աշխատանքների ավարտական փուլի մանրամասները: Ժաննա Անդրեասյանը կարևորել է սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։Ավելին12:4616.04.26 -
ԻրավականԲերմшն ենթшրկվшծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի․ փաստաբան«Անչափահաս երեխաների մորը առաջադրվել է մեղադրանք, այս պահին քննվում է նրա խափանման միջոցի հարցը»:Ավելին12:3816.04.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ցնցող թիվ՝ Ադրբեջանից. 960 դոլարի հայկական ապրանք է ներմուծել ԲաքունՀայլուր 12։30 Ցնցող թիվ՝ Ադրբեջանից. 960 դոլարի հայկական ապրանք է ներմուծել ԲաքունԱվելին12:3016.04.26 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանը, ի տարբերություն իրենց առաջնորդի, ժողովրդին չթողեց-փախավ. Դավիթ ՂազինյանԼրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։Ավելին12:2016.04.26 -
Քաղաքական«Ուժեղ Հայաստան» կուսակցության 15 ներկայացուցիչ բերման է ենթարկվել, մեկ անձի մեղադրանք է ներկայացվել. Մարիաննա ՂահրամանյանԱյս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։Ավելին12:1516.04.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 16.04.2026Մամուլի տեսություն 16.04.2026Ավելին12:0516.04.26 -
ՔաղաքականԱմեն օր փողոցային արտահայտություններ ենք լսում, լավ, սա ի՞նչ մակարդակ է. Արմեն ՌուստամյանԱյս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին11:5816.04.26 -
ՔաղաքականՄենք երբևէ ունեցե՞լ ենք վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով խոսի, արդեն զզվել ենք. Արմեն ՌուստամյանՃեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։Ավելին11:5016.04.26 -
ԻրավականԲերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ, ընտրական ցուցակի կին թեկնածու. Գոհար Մելոյան«Առավոտվանից խոչընդոտում են փաստաբանների մուտքը։Ավելին11:4716.04.26 -
ԱրցախԱդրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցինԱդրբեջանական կողմը քանդել է 2007 թ. Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում կառուցված սուրբ Հակոբ եկեղեցին: Դատելով տարածված լուսանկարից՝ քանդվել է ոչ միայն եկեղեցին, այլ նաև հողին է հավասարեցվել եկեղեցու ամբողջ շրջակա տարածքը: Ըստ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքի, սա նշանակում է, որ ոչնչացվել են նաև եկեղեցու տարածքում գտնվող խաչքարերը և կոթողները: Հատկապես աչքի էր ընկնում քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի կողմից կերտված խաչքարը: Եկեղեցու ավերմանը «արձագանքել» են ադրբեջանական լրատվականները, որոնք եկեղեցին որակել են որպես «անօրինական և ապամոնտաժմանը ենթակա» ։ «Մեր արձագանքը Ստեփանակերտի սուրբ Հակոբ եկեղեցու կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Եկեղեցուն հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը նաև ցեղասպանական գործողություն է, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում (ICC, Policy on Cultural Heritage, para. 88)։ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս (ICC, Policy on Cultural Heritage, para. 78) Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լուրջ հոգեկան վնաս պատճառել մարդկանց՝ ուժեղացնելով ցեղասպանական գործողությունների ծանրությունն ու լրջությունը համաձայն Հռոմի կանոնադրության 6 (բ) հոդվածի։ Ֆիզիկական վնասներից բացի, սուրբ Հակոբ եկեղեցու ավերումը խոր զգացմունքային և մշակութային հետևանքներ է թողնում տուժած համայնքի համար՝ համարվելով արցախահայերի և ողջ հայության մշակույթի իրավունքի իրացման կոպիտ խախտում։ Մշակույթի իրավունքների համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագիրն իր 27-րդ հոդվածով սահմանում է․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք»: Բացի այդ, «Մշակութային բազմազանության մասին համընդհանուր» հռչակագրի 4-րդ հոդվածում և «Մարդու իրավունքների խորհրդի 10/23 բանաձևի» 4-րդ պարբերությունում նշվում է, որ ոչ ոք կարող ոտնահարել միջազգային իրավունքով երաշխավորված մարդու իրավունքները, ոչ էլ սահմանափակելու դրանց շրջանակը»,- գրել է կայքը։Ավելին11:3716.04.26 -
ՔաղաքականԻ՞նչ էր անում իշխանությունը, երբ 100 հազար արցախցի անօթևան էր. Նարեկ Կարապետյան«Ամեն 3-4-րդում հայրը մեքենայում չէր, նկարն էին բերում։ Գալիս էին մայրը, երեխաները, ամուսնու մայրը, ամեն 3-4-րդ ընտանիքն անհայր էր գալիս։ Դա իմ կյանքի ամենածանր օրերն էին, չեմ կարող մոռանալ այդ ամենը»,-նշել է Նարեկ Կարապետյանը։Ավելին11:2516.04.26 -
ՄիջազգայինԼիբանանը չի հաստատել Իսրայելի հետ շփումները. AFPԼիբանանի իշխանությունները «տեղյակ չեն» Իսրայելի հետ հնարավոր շփումների մասին, որոնց մասին ավելի վաղ հայտարարել էր Թրամփը։ Բեյրութում պաշտոնական ուղիներով համապատասխան տեղեկատվություն չեն ստացել։Ավելին11:1816.04.26 -
ՀասարակականԲախվել են «Mercedes-Benz»-ը և «BMW»-ն․ 5 քաղաքացի հոսպիտալացվել էԱպրիլի 15-ին, ժամը 18։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արտաշավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին11:1016.04.26 -
ՀասարակականՈստիկանությունը պետության ողնաշարն է․ ՆԳ նախարարի ուղերձըԱյս առաքելությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլև բարձր արժեքներ, սկզբունքայնություն և անձնական պատասխանատվություն։ Հենց այս համադրությունն է, որ ապահովում է հանրային վստահության շարունակական աճը և անվստահության մակարդակի նվազումը։Ավելին11:0116.04.26 -
ՔաղաքականՄեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ ևս 2 հանգամանք կա. Գոհար ՄելոյանԱյդպես էլ ի հայտ չեկան երբեմնի ֆեմինիստները, կանանց իրավունքների պաշտպանները։ Ֆեյքային գրոհների հիմնական թեզերը՝ կա’մ կոնկրետ սեռով պայմանավորված վիրավորանքներն էին, կա՛մ կնոջ դերի նվաստացումը։Ավելին10:4816.04.26 -
Հասարակական18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ պարզվել է, որ ոսկին կեղծ էԱպրիլի 8-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է դիմել Երևանի բնակիչ 62-ամյա Լևոն Մ․-ն և հայտնել, որ մարտի 2-ին «Հայ Էկոնոմ» բանկի Իսահակյան փողոց 12 հասցեում գտնվող մասնաճյուղում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Արտաշես Ա․-ն ձևակերպել է ոսկու գրավով վարկ։Ավելին10:4016.04.26 -
ՏնտեսականԱդրբեջանը Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանքներՄիևնույն ժամանակ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալը կազմել է 5 մլն 757 հազար դոլար, որից միայն 1 մլն 537 հազարը բաժին է ընկել մարտ ամսին։Ավելին10:3416.04.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:2316.04.26 -
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդների բանակցությունները կկայանան այսօրԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները բանակցություններ կանցկացնեն ապրիլի 16-ին։ «Երկար ժամանակ է անցել այն պահից, երբ այս երկու երկրների առաջնորդները վերջին անգամ խոսել են միմյանց հետ, ավելի ստույգ՝ 34 տարի։ Դա տեղի կունենա վաղը։ Հիանալի է»,- գրել է նա Truth Social-ում։Ավելին10:1816.04.26