Լրահոս
Տնտեսական
10:34
16.04.26
982

Ադրբեջանը Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանքներ

Img default alt hy

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից։

Նշվում է, որ այս տարվա մարտին Ադրբեջանը Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանքներ։

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալը կազմել է 5 մլն 757 հազար դոլար, որից միայն 1 մլն 537 հազարը բաժին է ընկել մարտ ամսին։