Լրահոս
Միջազգային
13:49
16.04.26
273

Լեհաստանը երեք տարում 250 անգամ ավելացրել է ԱԹՍ-ների արտադրության և գնման ծախսերը

Img default alt hy

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը վերջին երեք տարում 250 անգամ ավելացրել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և հակաանօդաչու համակարգերի արտադրության ու գնման ծախսերը։ Այս մասին Պոզնանում հայտարարել է հանրապետության պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։

«2023 թվականին Լեհաստանն անօդաչու համակարգերի վրա ծախսել է մոտ 100 մլն զլոտի (շուրջ 27,7 մլն դոլար), սակայն արդեն 2026 թվականին, նաև SAFE ծրագրի միջոցների շնորհիվ, մենք 25 մլրդ զլոտիի (շուրջ 6,9 մլրդ դոլար) պայմանագրեր ենք կնքում մեր երկրի համար ԱԹՍ-ների և հակաանօդաչու համակարգերի ձեռքբերման նպատակով», - Տոմչիկի խոսքերն է մեջբերում Defence24 ինտերնետային պորտալը։

Փոխնախարարը պարզաբանել է, որ հակաանօդաչու համակարգերը նախատեսվում է տեղակայել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին, իսկ հարվածային ու հետախուզական անօդաչուները զանգվածաբար գնվում են լեհական բանակի համար։

2025 թվականի դեկտեմբերին Լեհական զարգացման հիմնադրամի (PFR) հաղորդագրության մեջ նշվում էր, որ ներկայում լեհական արդյունաբերությունն ի վիճակի է արտադրել ամսական ոչ ավելի, քան 1,6 հազար ԱԹՍ, և անօդաչուների զանգվածային արտադրություն ծավալելու համար Լեհաստանից կպահանջվի «մի քանի ամսից մինչև մի քանի տարի»։