Լրահոս

2026-04-21
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ-ն 28 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան․ Բեյրութում բարձր են գնահատել Մոսկվայի աջակցությունը
    Մասնակցելով Բեյրութի օդանավակայան Իլ-76 ինքնաթիռով ժամանած բեռի փոխանցման արարողությանը՝ նա շնորհակալություն է հայտնել «Ռուսաստանի կառավարությանը և Լիբանանում դեսպանին՝ ՌԴ ԱԻՆ-ի ձեռնարկած նախաձեռնության համար, որը հաստատում է Ռուսաստանի անսասան աջակցությունը Լիբանանին, հատկապես դժվարին ժամանակներում», հայտնում է NNA գործակալությունը։ Խրեյշի խոսքով՝ «այս օգնությունն արտացոլում է երկու երկրների միջև համերաշխության ոգին ճգնաժամերի հաղթահարման գործում»։ Գեներալը նաև հույս է հայտնել, որ «Լիբանանում տառապանքները կավարտվեն, և երկիր կվերադառնան անվտանգությունն ու կայունությունը»։
    13:00
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2121»-ում․ այն վերածվել է մետաղե ջարդոնի․ կա վիրավոր
    Երեկ՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում ավտոմեքենա է այրվում։
    12:52
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ
    Հաշվի առնելով բազմաթիվ հարցադրումները 2026 թ. ապրիլի 15-ից բնականոն մաշվածության արդյունքում շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ՝ ԿԲ-ից հայտնում են, որ այս որոշումը վերաբերում է միայն նշված թղթադրամներին և չի տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա։ «ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ շրջանառության մեջ և պահպանել իրենց՝ որպես օրինական վճարամիջոցի կարգավիճակը։ Քաղաքացիները կարող են ազատորեն օգտագործել դրանք առօրյա վճարումների համար՝ առանց որևէ սահմանափակման։ Շրջանառությունից դուրս եկող թղթադրամների վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
    12:41
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուզում էի խոսել տիկին Հայկ Մարությանի մասին. ավագանու անդամ
    Այս մասին հայտարարեց Երևանի ավագանու «Հանրապետություն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը։
    12:35
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ավտոբուսի վարորդի դանակահարության գործով ձերբակալված չկա. նոր մանրամասներ
    Հայլուր 12։30 Ավտոբուսի վարորդի դանակահարության գործով ձերբակալված չկա. նոր մանրամասներ
    12:30
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայտնի է «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 10 համարը
    «Բոլորին դեմ եմ» կուսակցության բաց նախընտրության արդյունքում ձևավորվել է ցուցակի առաջին 10 համարը։ Հայտնում են կուսակցությունից։ «Ընտրությանը մասնակցել է մոտ 200 հոգի և 46 թեկնածու։ 1․ Սպարտակ Կյուրեղյան 2․ Իշխան Գևորգյան 3․ Նինա Կարապետյանց 4․ Արամ Քոչարյան 5․ Միքայել Նահապետյան 6․ Տաթևիկ Քամալյան 7․ Հայկ Մանասյան 8․ Հովսեփ Ղազարյան 9․ Լիլիթ Մուրադյան 10․ Արամայիս Պետրոսյան «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը դեռ վարչապետի թեկնածու չի հայտարարել, Վարչապետի թեկնածուն ընտրվելու է առանձին ներքին ընտրություններով»։
    12:19
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավագանու անդամն առաջարկում է փոխել Ամիրյան փողոցի անունը
    Այս մասին հայտարարել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։
    12:15
    21.04.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 21.04.2026
    Մամուլի տեսություն 21.04.2026
    12:00
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դա քաղաքապետարանի կողմից հարգանքի տուրք էր Ախուրյանցի Անոյին. Մանուկ Սուքիասյան
    Նիստի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
    11:53
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Ջորջ Բուշ» ավիակիրն ուղղվում է դեպի Մերձավոր Արևելք
    Այն պետք է միանա արդեն իսկ այդ տարածաշրջանում գործող ամերիկյան երկու ավիակիրներին՝ «Աբրահամ Լինքոլնին», որը գտնվում է Հորմուզի նեղուցի մոտ, և «Ջերալդ Ֆորդին», որը գործում է Կարմիր ծովում։ «Ջորջ Բուշն» ի վիճակի է փոխարինել «Ֆորդին», որն անդադար գործում է արդեն շուրջ 300 օր։ Արդյունքում, տվյալ տարածաշրջանում միաժամանակ կգտնվեն երեք ավիակիրներ։
    11:48
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին
    «Սա պարզապես եկեղեցու քանդում չէ։ Սա նույն քաղաքականության շարունակությունն է, որը մեկ դար առաջ հանգեցրեց Հայոց ցեղասպանությանը։ Այսօր այն դրսևորվում է նոր ձևերով՝ որպես մշակութային ցեղասպանություն և հայրենիքի ջնջման ծրագրված գործընթաց, որի նպատակն է Արցախում հայկական պատմական հիշողության, մշակույթի և հոգևոր ներկայության վերջնական վերացումը։ Քանդվում են ոչ միայն շենքեր, այլև ժողովրդի ինքնությունը, անցյալը և ապագայի իրավունքը։
    11:40
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ եք քաղաքացիներին կռվացնում միմյանց հետ. Արշակ Սարգսյանը՝ ՔՊ-ականներին
    Այս մասին հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։
    11:36
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այ էդպես կմղկատաք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
    Նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
    11:32
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում երթուղայինի վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
    Երևանում 8 համարի երթուղայինի վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Նախնական տեղեկություններով՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
    11:28
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ում աչք են փակում Սանդուի կողմից Մոլդովայում իրականացվող չարաշահումների վրա․ Ֆիլատ
    Եվրամիության ղեկավարությունն աչք է փակում Մոլդովայում նախագահ Մայա Սանդուի և նրա «Գործողություն և համերաշխություն» իշխող կուսակցության կողմից իրականացվող չարաշահումների վրա։ Այս մասին հայտարարել է արևմտամետ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, որի կառավարությունը 2014 թվականին ստորագրել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։ «Ցավոք, 2026 թվականին Եվրոպան այլևս այն չէ, ինչ նախկինում էր։ Մենք չենք կարող համաձայնել եվրոպական ինստիտուտների կողմից վարվող որոշակի քաղաքականության հետ, որը, մեր կարծիքով, աչք է փակում Մոլդովայում տեղի ունեցող չարաշահումների վրա։ Որքան հաճախ են ասում, թե մենք մոտ ենք Եվրամիությանը, այնքան ավելի է թվում, որ մենք հեռանում ենք այդ արժեքներից։ Արդարադատությունն ավելի ու ավելի է ենթարկվում քաղաքականությանը, իսկ արտահայտվելու ազատությունը խիստ սահմանափակվում է», - ասել է Ֆիլատը ֆրանսիական Omerta հրատարակությանը տված հարցազրույցում։ Նա կարծիք է հայտնել, որ Եվրոպան պետք է վերադառնա իր արժեքներին։ «Այսօր բացակայում է արտաքին քաղաքականության և տնտեսության վերաբերյալ համոզիչ ընդհանուր դիրքորոշումը։ Եվրոպան տուժել է նաև տնտեսական տեսանկյունից, հատկապես էներգետիկ խնդիրների պատճառով», - նշել է քաղաքական գործիչը։ Մոլդովան ծանր տնտեսական ճգնաժամ է ապրում Սանդուի և նրա կուսակցության իշխանության գալուց հետո, որոնք որդեգրել են Ռուսաստանի ու ԱՊՀ-ի հետ հարաբերությունների խզման և ԵՄ-ին ինտեգրվելու կուրս։ Երկրում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ՝ Սանդուի և նրա կառավարության հրաժարականի պահանջով, որոնց մասնակիցները իշխանություններին պատասխանատու են համարում գների բազմապատիկ աճի և աղքատության մակարդակի բարձրացման, կոռուպցիայի ու, ի հեճուկս սահմանադրությամբ ամրագրված չեզոքության, երկրի ռազմականացման համար։ Ի պատասխան՝ Սանդուն մեղադրել է ընդդիմությանը պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ, ոստիկանությունը դաժանորեն ցրել է բողոքի ցույցերը, իսկ իշխանությունները որոշում են կայացրել փակել տասնյակ լրատվամիջոցներ, որոնք խոսքի իրավունք էին տրամադրում ընդդիմադիրներին։ Նախագահի նախաձեռնությամբ ստեղծվել է Ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը՝ «Պատրիոտ» անվանումով, որի աշխատանքը, ըստ Սանդուի, ուղղված է Ռուսաստանի դեմ պայքարին (որին հանրապետության իշխանությունները մեղադրում են տեղեկատվական գրոհների մեջ), ինչպես նաև այն «հայրենիքի դավաճանների» դեմ, որոնք հանդես են գալիս իշխանությունների՝ եվրոինտեգրման կուրսի դեմ։ Երկրում քրեական գործեր են հարուցվել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների նկատմամբ, որոնցից մի քանիսն արգելվել են, ձերբակալվել են տասնյակ ակտիվիստներ։
    11:24
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվել «պետականացված» Սուրբ Հաղորդությունից
    Զինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, պետականացնելուց հետո հերթը հասավ քրեակատարողական հիմնարկներին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այլևս զրկված է իր հոգևոր ներկայացուցիչներն ունենալու իրավունքից, իսկ հոգևոր ծառայության նշանակվում են աշխատավարձ նախատեսող պետական մարմինների հետ պայմանագիր կնքած այն սակավաթիվ հոգևորականները, որոնք միացել են հակաեկեղեցական արշավին։ Այս մասին գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։
    11:18
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանում գետնի տակից ուրանի դուրսբերման գործընթացը երկար կտևի. Թրամփ
    ««Կեսգիշերային մուրճ» գործողությունը (խմբ.՝ հարվածներ իրանական միջուկային օբյեկտներին 2025թ. հունիսին) դարձավ Իրանում միջուկային փոշու օբյեկտների լիակատար և ամբողջական ոչնչացում։ Հետևաբար, դրանց պեղումը կլինի երկարատև և դժվարին գործընթաց», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Երկուշաբթի օրը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի պլանավորում հարստացված ուրանը դուրս բերել ո՛չ ԱՄՆ, ո՛չ էլ որևէ այլ երկիր։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ դարձան ավելի քան երեք հազար մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին անարդյունք։ Մարտական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։
    11:10
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:03
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոջթաբա Խամենեին թույլատրել է իրանական թիմին բանակցել ԱՄՆ-ի հետ․ Axios
    Պարբերականի տվյալներով՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ապրիլի 21-ի առավոտյան կմեկնի Իսլամաբադ՝ Իրանի հետ պատերազմի ավարտի հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար։
    10:55
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․92 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5․02 դրամ:
    10:50
    21.04.26
    Ավելին