Լրահոս
2026-04-21
-
ԻրավականՊետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել էՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է մի շարք ընկերությունների կողմից անապրանք գործարքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործությունների արդյունքում ընկերություններից մեկի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 326 մլն ՀՀ դրամի վնասը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին15:4921.04.26 -
ՏարածաշրջանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ TasnimԱվելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկա-իրանական բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 22-ի առավոտյան։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ Իրանի պատվիրակությունից որևէ մեկն այս պահին չի ժամանել և նույնիսկ չի մեկնել Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։Ավելին15:4221.04.26 -
ՀասարակականԿասեցվել է «Սիլ-Մաազա»-ին պատկանող երկու արտադրատեսակի արտադրությունըԸստ փորձաքննության արդյունքների՝ «ՍԻԼ ՉԻՊՈ» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք տանձի համով» (արտադրված՝ 18․03․2026 թվականին) և «գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» (արտադրված՝ 12․02․2026 թվականին) արտադրատեսակների նմուշները՝ մեզոֆիլ աէրոբ և անաէրոբ մանրէներ և «խմորասունկ/բորբոսասունկ գումարային» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։Ավելին15:3721.04.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Իրանի կապիտուլյացիան է պահանջում ԱՄՆ-ն. դեռ անորոշություն է բանակցությունների շուրջՀայլուր 15։30 Իրանի կապիտուլյացիան է պահանջում ԱՄՆ-ն. դեռ անորոշություն է բանակցությունների շուրջԱվելին15:3021.04.26 -
ՀասարակականՉարենցի փողոցում բախվել են «BMW»-ն և «Honda Fit»-ը․ կան վիրավորներԵրեկ՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Չարենցի փողոցում՝ «Մելլաթ բանկ»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 18-ամյա Արթուր Վ․-ի վարած «BMW» մակնիշի և 66-ամյա Գրիգոր Ս․-ի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ի անվահեծաններից մեկը կոտրվել է ու շպրտվել։Ավելին15:1521.04.26 -
ՔաղաքականՓաշինյանը և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Վարչապետը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունն ու սերտ երկխոսությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Վարչապետ Փաշինյանը խոսել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին և ընդգծել միջազգային գործընկերների հետ հետևողական համագործակցության կարևորությունը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրի, առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ։ Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։Ավելին15:0021.04.26 -
ՔաղաքականՀայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Իսրայելի կառավարությանը և ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։Ավելին14:4521.04.26 -
ՀասարակականՀարբած տղամարդը դանակով հարվածել է ավտոբուսի վարորդինՄայրաքաղաքում չի դադարում աղմուկը՝ ավտոբուսներից մեկի վարորդի դանակահարությունից հետո: Երկուշաբթի երեկոյան՝ ավտոբուսներից մեկում սկսված վեճն է վարորդի դանակահարությամբ ավարտվել:Ավելին14:3521.04.26 -
ՄիջազգայինԵՄ-ն Կիևին 90 մլրդ եվրոյով ֆինանսավորելու կարևոր որոշումներ կընդունի․ ԿալասԱվելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ, չնայած ընտրություններում իր պարտությանը, Բուդապեշտի դիրքորոշումը չի փոխվել. 90 միլիարդ եվրոն չի ապաարգելափակվի, քանի դեռ Հունգարիան չի սկսել ռուսական նավթ ստանալ «Դրուժբա» նավթամուղով։Ավելին14:3021.04.26 -
ՀասարակականՍպասվում է անձրև և ամպրոպՔամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:Ավելին14:2521.04.26 -
ՀասարակականՓարաքարում անձրևից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջըՔաղաքացիներից մեկը գրկած ավտոմեքենայից դուրս է բերում կնոջը և հասցնում չոր հատված։ Դեպքը տեղի է ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի գերեզմաններ տանող ճանապարհին։ Քաղաքացին հարակից գյուղի բնակիչ է և ավտոմեքենայով փորձել են անցնել այդ հատվածով։Ավելին14:2121.04.26 -
ԻրավականԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինԳլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Թատերական փողոց թիվ 18/2 հասցեում գտնվող՝ 0․0012 հա մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 24-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Իջևանի Թատերական փողոց 18/2 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը: Հակակոռուպցիոն դատարանի վճիռը ստացել է օրինական ուժ: Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2026 թվականի ապրիլի 21-ին դադարեցրել է հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին:Ավելին14:1521.04.26 -
ՔաղաքականՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում, հաղթանակը չի՛ ուշանալու. «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանին թույլատրվել է հրապարակային ելույթներ ունենալ և հարցազրույցներ տալ: 5 ժամ տևած դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը պնդել է, թե Կարապետյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը և իր դիրքն օգտագործելով ազդել մարդկանց վրա։ «Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է հայտարարել, որ հենց Կարապետյանն է իրենց վարչապետի թեկնածուն։ Ինքը՝ Կարապետյանը, նախորդ դատական նիստին ասել է, որ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց է սկսել։ Նա բարձր է գնահատում իր ղեկավարած քաղաքական ուժի հնարավորություններն Ազգային Ժողովի ընտրություններում։Ավելին14:0321.04.26 -
ԻրավականՓաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան«Հիմա էլ վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ պնդելով, որ 75-ամյա Ալբերտ Առստամյանը խախտել է համակեցության կանոնները և ստորացրել Հայաստանի վարչապետին»,- գրել է նա։Ավելին13:5021.04.26 -
ՄիջազգայինՆեթանյահուն պնդում է, որ Իսրայելը վերացրել է Իրանի կողմից սպառնացող «միջուկային Հոլոքոստի» վտանգը«Իրանում այաթոլլաների վարչակարգը ծրագրում էր ևս մեկ Հոլոքոստ։ Նա մտադիր էր մեզ ոչնչացնել միջուկային զենքով։ Ռումբեր և հազարավոր բալիստիկ հրթիռներ։ Եթե մենք չգործեինք էկզիստենցիալ սպառնալիքի դեմ, եթե մենք չգործեինք վճռականությամբ և քաջությամբ, ապա մահվան վայրերի անունները՝ Նաթանզը, Ֆորդոն, Սպահանը (Իրանի քաղաքներ, որտեղ գտնվում են միջուկային օբյեկտները - խմբ․), կարող էին կանգնել Հոլոքոստի մահվան ճամբարների անվանումների կողքին՝ Օսվենցիմ, Մայդանեկ, Տրեբլինկա», - պնդել է Նեթանյահուն։Ավելին13:4521.04.26 -
Արտաքին քաղաքականությունԷմանուել Մակրոնը կժամանի ՀայաստանՄայիսի 4-ին Երևանում կմեկնարկի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը։Ավելին13:3921.04.26 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը կմեկնի ՂազախստանԱշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումները Ղազախստանի և գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։Ավելին13:3521.04.26 -
ՀասարակականՎթար՝ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. վիրավոր կաԱյսօր՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «MAN» մակնիշի բեռնատարն ու «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։Ավելին13:2421.04.26 -
ՔաղաքականՉէինք պատկերացնում, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել ցեղասպանությունից ու Արցախից. Գագիկ ԾառուկյանԱյս մասին «Հայոց Ցեղասպանության և փոփոխվող տարածաշրջանը» խորհրդաժողովի ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:Ավելին13:1821.04.26 -
ՍպորտՉեմպիոնական տիտղոսը Հայաստան է բերել բռնցքամարտիկ Յուրի ՍաքունցըՈւժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBՕ վարկածով եվրոպական գոտին: Նորընծա չեմպիոնին գիշերը մեծ շուքով դիմավորել են «Զվարթնոց» օդակայանում:Ավելին13:1521.04.26