Լրահոս

2026-04-21
  • Քաղաքական
    Փաշինյանի սուտը ջախջախող բացահայտում. Եղեռնի զոհերի հուշակոթողն առաջին անգամ չի հիմնանորոգվում
    «Ուղիղ 60 տարի ոչ մեկ չի նորոգել»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին վերաբերող Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը փաստերով հերքում է «Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանը: Նախորդ շաբաթ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ էր Փաշինյանը արել այդ հայտարարությունը՝ ԿԳՄՍ նախարարի ու հուշարձանի համահեղինակ Սաշուր Քալաշյանի ներկայությամբ:
    21:39
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Չհանձնվող առաջնորդ, ով կբերի փոփոխություն». Գոհար Ղումաշյանը հանդիպել է Սամվել Կարապետյանին
    Հայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս։ Այս տասը ամիսների ընթացքում քաղաքական ռեպրեսիաների մեքենան աշխատեց ողջ ուժով՝ բռնաճնշումներ, տնային կալանք, սուտ լուրեր, հոգեբանական ճնշում և մանիպուլյացիաներ։ Պատկերացրեք, թե որքան մանրախնդիր է փոքրիկ խմբակը, որ թույլ չի տալիս Սամվել Կարապետյանին այցելել հայրական շիրիմին։ Սա դասագրքային հոգեբանական տեռոր է։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը: «Բայց այսքանից հետո ես տեսա նույն Սամվել Կարապետյանին՝ ներողամիտ, մեծահոգի ու լավատես։ Ոչինչ չի փոխվել։ Նա շարունակում է մնալ նվիրված իր հայրենիքին, հավասարակշիռ ու սթափ հայացքով է գնահատում իրականությունը։ Ավելին՝ կիսվեց բազմաթիվ նոր գաղափարներով և Հայաստանը զարգացնող նոր նախագծերի տեսլականով։ Օրեր անց մեր երկիրը կառաջնորդի այսպիսի ուժեղ, հավասարակշիռ ու չհանձնվող առաջնորդ, ով կբերի փոփոխություն։ Օրեր անց մենք կսկսենք կառուցել ամուր և ուժեղ Հայաստան ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,-գրել է նա։
    21:28
    21.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ստամբուլից Բաքվի հասցեին Սիմոնյանի բողոքը դիվանագիտական մուրացկանություն է համարում ընդդիմությունը
    Խորհրդարանի ՔՊ-ական պատվիրակության այցը Ստամբուլ ավարտվել է և առաջ բերել առնվազն երկու տարօրինակ հարց. նախ՝ ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը բողոքում Բաքվից՝ թուրքերի առաջ և ինչո՞ւ է դժգոհում Անկարայից՝ տեղի հայկական մամուլի հետ զրույցում: «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը նկատում է՝ այս հարցերից խոսելիս Սիմոնյանը թվարկել է բոլոր այն զիջումները, որոնց ՔՊ-ական իշխանությունը գնացել է՝ Թուրքիայի հետ բաց սահման ունենալու համար:
    21:22
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դեկտեմբերից մինչև մարտ պետությունը հոգալու է միայնակ թոշակառուների գազի և այլ կոմունալ բոլոր վճարումները. Գառնիկ Դանիելյան
    Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
    21:11
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները․ Ռոբերտ Ամստերդամ
    Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը: Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
    21:00
    21.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Իրանն ու ԱՄՆ-ն դեռ չեն վերադարձել բանակցային սեղանի շուրջ. երկշաբաթյա հրադադարը ուժը կկորցնի վաղը
    Հորմուզի նեղուցի բաց լինելու կարևորությունն է ընդգծել Չինաստանի նախագահը՝ հիմնավորելով, թե դա «տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության ընդհանուր շահերից է բխում»: Թրամփը, որ իր երկրի նավահանգիստների ապաշրջափակում է պահանջում, հայտարարել է, որ «դեմ է Իրանի հետ հրադադարի երկարաձգմանը»՝ պարզաբանելով, թե Վաշինգտոնը «այդքան ժամանակ չունի»:
    20:45
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ապրիլի 23-ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ
    ԿԸՀ-ն այսօր ևս առաջադրման հայտ չի ստացել:
    20:35
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ցնցող խոստովանություն է Ստամբուլում արել հայ պաշտոնյան. դիվանագիտական մուրացկանություն
    Հայլուր 20։30 Ցնցող խոստովանություն է Ստամբուլում արել հայ պաշտոնյան. դիվանագիտական մուրացկանություն
    20:30
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքական տեռnրը, խուզարկությունները «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ շարունակվում են. Ռուբեն Վելիցյան
    Խուզարկության են ենթարկվել նաև իմ նախկին գործընկերների տները: Հարցը, ոնց հասկացա, եղել է այն, որ իբր, դեռևս իմ պաշտոնավարման ժամանակ, իմ գործընկերներին, իմ ենթականներին հրահրել եմ մասնակցել մեր հավաքներին, ինչն աբսուրդի ժանրից է:
    20:15
    21.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Հունիսի 7-ը կյանքի ու մահվան հարց՝ ՔՊ-ի համար. վարչական ռեսուրսի մոբիլիզացումից դժգո՞հ է Փաշինյանը
    Նիկոլ Փաշինյանի՝ կիրակնօրյա ֆիասկոն Գյումրիում, ըստ վերլուծաբանների, ծանր է նստել տեղի ՔՊ-ականների վրա: Նախընտրական թեժացող շրջանում Գյումրիում ջերմ ընդունելության տեսարանը չստացած ՔՊ-ականների առաջնրոդը, ըստ թերթերի հրապարակումների, մեղադրել է շիրակցի կուսակիցներին: Վերլուծաբանները համոզված են՝ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը դեռ փորձելու են «սիրո ու բուռն աջակցության» տեսարաններ ստանալ Գյումրիում՝ երբեմնի հեղափոխական քաղաքում, որտեղ արդեն հերթական մերժում են ստանում ընտրողներից:
    20:02
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն ջնջում են հայկական հետքը մեր պատմական հայրենիքից․ Հայր Գրիգոր
    Այն, ինչ այս տարիներին տեղի է ունենում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության շուրջ, չի կարելի որակել այլ կերպ, քան քաղաքակրթական ոճիր։ Մինչ միջազգային հանրությունը շարունակում է իր «հավասարակշռված» լռությունը, կարծես ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, առավել ցնցող է ներհայաստանյան այսօրվա քաղաքական մեծամասնության կեցվածքը։ Այս մասին գրում է Գրիգոր աբեղա Մինասյանը։ «Երբ իշխանությունը, տեսնելով հանդերձ Արցախում հայկական եկեղեցիների պղծումն ու բնաջնջումը, շեղելու համար հանրության ուշադրությունը փորձում է ձևավորել եկեղեցու հարկման կեղծ օրակարգ, ինչը, ըստ էության էժանագին հնարք է։ Սա ոչ թե տնտեսական արդարության ձգտում է, այլ հոգևոր և ազգային արժեքների դեմ իրականացվող արշավ, որն այս ամիսների ընթացքում ավելի հստակ դարձրեց իշխանությունների համահունչ լինելը թշնամական օրակարգերին։ «Խաղաղության դարաշրջանի» մարդահաճո լոզունգների ներքո իրականացվող այս քաղաքականությունը հաճախ սահմանակցում է ինքնանվաստացման հետ։ Լռել մշակութային ցեղասպանության մասին՝ հանուն հնարավոր հանդուրժողականության, նշանակում է խրախուսել ոճրագործին։ Երբ սեփական իշխանությունը «չի նկատում» եկեղեցիների ոչնչացումը, բայց խոշորացույցով փնտրում է ներքին «թերացումներ», դա վկայում է պետականամետ մտածողության ու խորացող ճգնաժամի մասին։ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն ջնջում են հայկական հետքը մեր պատմական հայրենիքից։ Այս համատեքստում Հայաստանի աստվածամերժ իշխանության հակաեկեղեցական հռետորաբանությունը ոչ այլ ինչ է, քան սկուտեղի վրա դրված նվեր հակառակորդի քարոզչամեքենային։ Թուլացնելով ազգային ներքին համախմբման միակ համազգային հաստատությունը՝ Եկեղեցին, իշխանությունը գիտակցված կերպով դառնում է այն գործիքը, որով իրականացվում է թշնամու վաղեմի երազանքը՝ հայաթափել ոչ միայն հողը, այլև հայի հոգին։ Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ նման են նրանց, ովքեր հաչս ամենեցուն խորանների առջև մոմ են վառում, տեսախցիկների առաջ սաղմոսներ արտասանում, սակայն կուլիսների ետևում հող են նախապատրաստում Եկեղեցու կազմաքանդման համար։ Այդ տեսակը զուրկ է որևէ սրբությունից։ Սա քաղաքական աճպարարություն է, որտեղ «խաղաղության» անվան տակ վաճառվում է ազգային արժանապատվությունը, իսկ հանրությանը փորձում են կերակրել ներքին թշնամու կերպարով՝ ուշադրությունը շեղելով Արցախի մշակութային ցեղասպանությունից և Հայոց ցեղասպանության արդար պահանջատիրությունից։ Այսօր առավել քան արդիական է հնչում Տիրոջ զգուշացումը. Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ, որ նման եք սպիտակեցրած գերեզմանների, որոնք արտաքնապես գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։ Դուք նույնպես փորձում եք արտաքինից մարդկանց արդար երևալ, այնինչ ներսից լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։ Պատմությունը դաժան է լինելու նրանց հանդեպ, ովքեր «բարեպաշտության» դիմակի տակ վաճառում են հայ ժողովրդի սրբությունները և լռությամբ գրում են սեփական մշակույթի մահախոսականը։ Հայրենասեր պետական գործիչը պարտավոր է պաշտպանել այն, ինչը դարերով պահել է ազգը, այլ ոչ թե դառնալ այդ արժեքների դահիճը՝ հանուն ժամանակավոր քաղաքական նեղ շահերի»։
    19:51
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
    Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 125 կմ հատվածում, «Պոլկովնիկ» ռեստորանի հարևանությամբ բախվել են «Mazda», «Rivian» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
    19:45
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր երկրի առաջնորդը սոցցանցերի մեմ է. Նարեկ Կարապետյան
    Երևանում մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը:
    19:39
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք մեր ընդդիմադիր գործընկներին հարգում ենք, հասկանում ենք, թե որքան դժվար է Հայաստանում ընդդիմություն լինելը. Նարեկ Կարապետյան
    Հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Ավելին՝ տեսանյութում։
    19:31
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Կարապետյանի թիմը ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան» անունով
    Երևանում ապրիլի 21-ին մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը: Ապրիլի 8-ի համագումարում կուսակցությունը միաձայն որոշում էր ընդունել մասնակցել խորհրդարանական ընտրություններին և ներկայացրել էր համամասնական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները:
    19:27
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է մայիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը
    Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվում է յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրվանից: Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։ Հետևաբար սպասվում է, որ 2026 թվականի մայիս ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կմեկնարկի ամսի 5-ից։
    19:21
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հրապարակվեց «Ուժեղ Հայաստանի» ամբողջական նախընտրական ցուցակը
    Տեղի է ունենում Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։
    19:17
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է մեզ. Նարեկ Կարապետյան
    Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
    19:09
    21.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    «Ղարաբաղյան շարժմանը վերադարձ չկա»-ն Փաշինյանը ցանկանում է ամրապնդել մայր օրենքով
    Նոր Սահմանադրությունում հղում չի լինի Անկախության հռչակագրին. այսօր վերահաստատել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ եթե դա կա, ուրեմն շարունակվում է Ղարաբաղյան շարժումը և ուրեմն վտանգվում խաղաղության օրակարգը: Սա «բավականին հմուտ մանիպուլյացիա» է անվանում քաղաքագետ Հակոբ Բադալյանը:
    19:06
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբեն Վարդանյանի թիմը միացել է Սամվել Կարապետյանին
    Տեղի է ունենում գործարար, բարերար, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։
    18:52
    21.04.26
    Ավելին