Լրահոս
2026-04-22
-
Մամուլի տեսությունՓաշինյանը շարունակում է եկեղեցու դեմ արշավը․ նա չի հանգստանում․ «Հրապարակ»ՔԿՀ-ներին կցված հոգեւոր սպասավորներն անվճար հիմունքներով երկար տարիներ ծառայություն են իրականացնում, ընտրվել են կաթողիկոսի որոշմամբ, Մայր Աթոռում ՔԿՀ-ները սպասարկող բաժին կա։ Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ գործը եկեղեցու ձեռքից առնել` կաթողիկոսին զրկելով եւս մի լծակից։Ավելին09:4322.04.26 -
Մամուլի տեսությունԱնձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. «Ժողովուրդ»Առավել մտահոգիչ է 2025 թվականի պատկերը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն նախորդ տարվա ընթացքում նախաքննական մարմինները դատարաններ են ներկայացրել արդեն 6662 միջնորդություն, որոնցից 4571-ը բավարարվել է։ Այս թվերը ոչ միայն բազմակի գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշները, այլև փաստում են, որ անձնական նամակագրության և հաղորդակցության գաղտնիության ոլորտում միջամտությունների ծավալը կտրուկ աճել է։Ավելին09:3822.04.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանը որոշել է կոտրել Գյումրու դիմադրությունը․ «Հրապարակ»Մեզ ասացին, որ կայցելի նաեւ որոշ համայնքներ, որտեղ նախապես ծրագրված ջերմ ընդունելություն կբեմադրեն, որ «ջրեն» նախորդ անգամվա տխուր տպավորությունը։Ավելին09:3422.04.26 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3022.04.26 -
Մամուլի տեսությունԻնչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ»Այս ամբողջ գործընթացը, ըստ կանխատեսումների, կարող է տևել ևս մի քանի ամիս։ Այդ ընթացքում ՀԷՑ-ի կառավարումը կշարունակի իրականացնել Ռոմանոս Պետրոսյանը, իսկ վերջնական փուլում կնշանակվի նոր կառավարիչ։ Ահա Տաշիր ընկերությունից ՀԷՑ-ը խլելու օպերացիայի ճանապարհային քարտեզը:Ավելին09:2522.04.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՔԿԾ պետի հրահանգով կալանավայրերը սպասարկող հոգեւորականների, մասնավորապես` Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մուտքն արգելել են ՔԿՀ, նա 10 տարուց ավելի այցելել է ցմահ դատապարտյալներին։Ավելին09:2022.04.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Լյուդվիգ Գյուլնազարյանը վերջին տարիներին ակտիվ դերակատարում է ունեցել Փարաքար համայնքի կառավարման համակարգում՝ անցնելով ավագանու անդամից մինչև համայնքի ղեկավարի պաշտոն։ «Ժողովուրդ օրաթերթ»-ը նաև գրել էր, որ նրա քաղաքական ուղին ուղեկցվել է ոչ միայն առաջխաղացմամբ, այլև աղմկահարույց միջադեպերով։ Մասնավորապես, «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ 2024 թվականին Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնից՝ քրեական միջադեպից հետո։ Ըստ հրապարակումների՝ նա գտնվել է կրակոցների վայրում, ստացել է հրազենային վնասվածք, սակայն պնդել է, որ դեպքին մասնակցություն չի ունեցել և հրաժարական է տվել՝ նախաքննությանը չխանգարելու համար։ Ավելի ուշ նա կրկին վերադարձել է քաղաքականություն․ «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ Գյուլնազարյանը հաղթել է ՔՊ փրայմըրիզում՝ ստանալով 594 ձայն և զգալի առավելություն ունենալով մյուս թեկնածուների նկատմամբ։ Սակայն 2025 թվականի մարտին կայացած արտահերթ ընտրություններում պատկերը փոխվեց։ Փարաքարում հաղթեց ընդդիմադիր թեկնածու Վալոդյա Գրիգորյանը, իսկ ՔՊ-ն ստացավ 1459 ձայն՝ զիջելով «Միասնություն» դաշինքին, որը հավաքել էր 2102 ձայն։ «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ համայնքում ընտրական պայքարը բավական լարված է եղել։ Հետագայում, նույն տարվա սեպտեմբերին, Վալոդյա Գրիգորյանը սպանվեց իր տան բակում, ինչն էլ նոր լարվածություններ առաջացրեց համայնքում։Ավելին09:1522.04.26
2026-04-21
-
ՏարածաշրջանԻրանը չեղարկել է ապրիլի 22-ի հանդիպումը Վաշինգտոնի հետԻրանական բանակցային թիմը պակիստանցի միջնորդի միջոցով տեղեկացրել է ամերիկյան կողմին, որ չորեքշաբթի օրը չի ներկայանա Իսլամաբադ, և ներկայումս բանակցություններին մասնակցելու որևէ հեռանկար չկա։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալության թղթակիցը։ Պատճառն ԱՄՆ-ի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումն է. Վաշինգտոնը չի ապահովել հրադադար Լիբանանում, բանակցությունների առաջին փուլում ներկայացրել է չափազանց մեծ պահանջներ և շարունակել է ծովային շրջափակումը նույնիսկ այն բանից հետո, երբ Իրանը բացել է Հորմուզի նեղուցը։ Իրանը հետագա մասնակցությունը համարում է «ժամանակի անպտուղ վատնում»։Ավելին23:5821.04.26 -
ԱրցախԴատապարտում ենք Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis ArmeniaՄիաժամանակ դատապարտում ենք պաշտոնական Երևանի մեղսակից լռությունը, իրավական քայլեր չձեռնարկելու անհեռատես քաղաքականությունը՝ Ադրբեջանի հանցագործությունները թաքցնելու և ներհասարակական խոսույթն ապազգայնացնելու առումով։Ավելին23:5621.04.26 -
Միջազգային«Ավելի մեծ և արդյունավետ». Նիդերլանդների հետախուզությունը՝ ՌԴ բանակի մասինՌուսաստանը, չնայած Արևմուտքի լայնածավալ պատժամիջոցային ճնշումներին, Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում կարողացել է զգալիորեն ամրապնդել իր բանակի ներուժը։ Այս մասին նշված է Նիդերլանդների ռազմական հետախուզության և անվտանգության ծառայության (MIVD) 2025 թվականի զեկույցում։ «MIVD-ի գնահատմամբ՝ ռուսական զինված ուժերը դրսևորում են հարմարվողականության բարձր կարողություն։ Ռուսական բանակը ոչ միայն մեծացել է թվակազմով, այլև դարձել է ավելի արդյունավետ, քան մինչև Ուկրաինայի պատերազմը», - նշվում է փաստաթղթում։ Գերատեսչությունն արձանագրել է, որ Ռուսաստանը 2025 թվականին «ակտիվորեն ավելացրել է անձնակազմի թիվը, ընդլայնել ու խորացրել է զինվորական կադրերի պատրաստումը, մեծացրել է ծանր սպառազինության արտադրությունը և ստեղծել է զինամթերքի հզոր ռազմավարական պաշարներ»։ Փաստաթղթում առանձնահատուկ ընդգծվում է, որ ռուսական պաշտպանական արդյունաբերությունը պահպանել է «քանակական և որակական կայունությունը», ինչպես նաև սպառազինության զանգվածային արտադրության կարողությունը՝ չնայած բաղադրիչների և հումքի մատակարարումները սահմանափակելու Արևմուտքի փորձերին։ Հունվարին ռուսական զինված ուժերը Global Firepower-ի վարկանիշով դասվել են 2026 թվականի սկզբի դրությամբ աշխարհի երեք հզորագույն բանակների շարքում։ Ռազմական հզորության ինդեքսով, որի հաշվարկման համար օգտագործվում է ավելի քան 60 գործոն, ՌԴ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը 145 պետությունների շարքում։ 2025 թվականի վերջին հրապարակված վարկանիշում Ռուսաստանը նույնպես զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը։Ավելին23:4521.04.26 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանը 15,000,000 դոլար է փոխանցել հայ ուսանողների կրթաթոշակների համար․ Նարեկ ԿարապետյանՄենք տեսնում ենք, որ մարդկանց մեծ մասը ընդդիմադիր հայացքների տեր է, բայց նրանց մի մասը հավատը կորցրել է, հավատացել է Փաշինյանին և հավատը կորցրել է, բայց ուզում եմ հիշեցնել մեր հայրենակիցներին, որ մենք նոր ենք մտել քաղաքականություն, մենք քաղաքական որևէ ժառանգության համար պատասխանատվություն չենք կրում, չի եղել ինչ-որ բան, որ Սամվել Կարապետյանը ասի և չանի։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա նշել է, որ Սամվել Կարապետյանը 15,000,000 դոլար է փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար։Ավելին23:3021.04.26 -
ՔաղաքականՀայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր ԽաչատրյանՀյուրանոցի դիմացի մայթին Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին էր։ Կարելի է ասել՝ աչքիս առաջ կառուցվեց։ Շինարարությունը բավականին երկար տևեց։ Մի որոշ ժամանակ նույնիսկ ընդմիջվել էր, կամ շատ դանդաղ էր առաջ գնում։ 2018/19 թթ Նոր տարուն ընտանիքով էլի Արցախում էինք։ Շինարարությունը եռում էր։Ավելին23:1521.04.26 -
ՔաղաքականԱնվճար և որակյալ կրթությունը հասանելի կլինի բոլորի համար. Աննա ԳրիգորյանԱյս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։Ավելին23:0021.04.26 -
Քաղաքական«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը հայտնի է. նոր ուժեր են միացել դաշինքին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը այսօրվա համագումարում վերջնականացրել է ընտրական ցուցակը: Նարեկ Կարապետյանն է ցուցակը գլխավորում: Համագումարին նաև հայտարարվել է, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու Երկիր» կուսակցությունը նույնպես դաշինքի կազմում է:Ավելին22:4821.04.26 -
ՍպորտԾանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 71 կգ քաշային Գոռ Սահակյանն արծաթե մեդալ է նվաճել երկամարտի 330 կգ արդյունքով: Պոկում վարժությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գլխավերևում պահել է 150 կգ կշռող ծանրաձողը և փոքր ոսկե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել՝ բարձրացնելով 180 կգ-ն: Այս վարժությունում նա երրորդն էր: Հայաստանի հավաքականի կազմում ավելի վաղ երկամարտի արծաթե մեդալ էին նվաճել նաև Գառնիկ Չոլաքյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը:Ավելին22:3821.04.26 -
ԻրավականՍուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հայտնի է․ News.amՆրա խոսքով՝ Դավիթը բժիշկների հսկողության տակ է՝ հետազոտությունների փուլում։Ավելին22:3021.04.26 -
ՔաղաքականՇուշիի հանձնման մասին Սեյրան Օհանյանի սկանդալային հայտարարությունը նոր աժիոտաժ է առաջացրելՆախորդ շաբաթ խորհրդարանի ամբիոնից էր «Հայաստան» խմբակցության ղեկավարը խոսել 44-օրյա պատերազմում Արցախի պաշտպանության բանակի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններից՝ կրկին թեժացնելով պատերազմի մասին ամենացավոտ հարցերից մեկը՝ ինչպե՞ս է թշնամին կարողացել ճեղքել պաշտպանության այն հատվածը, որի պատասխանատվությունը եղել է Հայաստանի իշխանության վրա։Ավելին22:1521.04.26 -
ՄիջազգայինՎենսի այցը Պակիստան հետաձգվել է Իրանի պատասխանի բացակայության պատճառով. NYTԵրեքշաբթի օրը Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ։ Որոշման բացակայությունը նա բացատրել է ամերիկյան կողմի հակասական ուղերձներով, վարքագծով և «անընդունելի» գործողություններով։ «ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի դիվանագիտական ուղևորությունը Իսլամաբադ, որտեղ ակնկալվում էր նրա հանդիպումը իրանցի բանագնացների հետ՝ միջուկային գործարքը քննարկելու նպատակով, հետաձգվել է այն բանից հետո, երբ Թեհրանը չի արձագանքել ամերիկյան բանակցային դիրքորոշումներին», -ասված է հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ, պարբերականի տեղեկություններով, չնայած այն հանգամանքին, որ առանց Թեհրանի պատասխանի դիվանագիտական գործընթացը փաստացի դադարի մեջ է, Վենսի ուղևորությունն ինքնին դեռևս չի չեղարկվել։ «Ուղևորությունը կարող է վերսկսվել ցանկացած պահի, եթե իրանցի բանագնացներն արձագանքեն այնպես, ինչը նախագահ (ԱՄՆ Դոնալդ) Թրամփը կհամարի ընդունելի։ Ամերիկացի պաշտոնյաները նաև ակնկալում են հստակ ազդանշան առ այն, որ իրանցի բանակցողներն օժտված են համաձայնագիր կնքելու բոլոր լիազորություններով», -նշվում է հրապարակման մեջ։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչի հետևանքով ավելի քան 3 հազար մարդ զոհվեց։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին ապարդյուն. թեև մարտական գործողությունների վերսկսման մասին չհաղորդվեց, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։Ավելին22:0821.04.26 -
ՍպորտԸմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոնՄալխաս Ամոյանը շարունակում է իր փայլուն հաղթարշավը միջազգային գորգում։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի իր 5-րդ ոսկե մեդալը։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնն ուժերը չափեց վրացի Ռամազ Զոիձեի հետ և վստահ հաղթանակ տոնեց։ Կիսաեզրափակիչ փուլում Ամոյանը 3:1 հաշվով պարտության էր մատնել Մոլդովան ներկայացնող Ալեքսանդր Գուտուին։Ավելին21:5521.04.26 -
ՄիջազգայինԵվրահանձնաժողովը պարզաբանել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունները Թուրքիայի վերաբերյալԹուրքիայի հիշատակումը եղել է նրա աշխարհաքաղաքական ազդեցության, մասշտաբների և հավակնությունների ընդունում, այդ թվում՝ Արևմտյան Բալկաններում, և նպատակ չի ունեցել համեմատել այն որևէ այլ երկրի հետ: ԵՄ-ն միանշանակ դիտարկում է Թուրքիան որպես «կարևոր գործընկեր՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով», հատկապես տրանսպորտային կապի և միգրացիայի հարցերում: Թուրքիան նաև հանդիսանում է «ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից և ԵՄ անդամության թեկնածու երկիր», ինչը նրան դարձնում է երկխոսության առանցքային գործընկեր: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է ավարտին հասցնի եվրոպական տարածքի ձևավորումն այնպես, որ այն չգտնվի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ:Ավելին21:4521.04.26