Լրահոս
2026-04-22
-
Արցախ«Արցախ Միությունը» պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ Ստեփանակերտի Մայր տաճարի ավերման համարԱդրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ներկայության հետևողական ջնջման և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության գագաթնակետը։ Արցախ Միությունը շեշտում է, որ այս նորանոր հանցագործությունները նախորդող ակտերի անպատժելիության, միջազգային հանրության բացարձակ լռության և Հայաստանի իշխանությունների կողմից հնչող փաստացի խրախուսական հայտարարությունների ու անգործության ուղղակի հետևանքն են։ Այս մասին ասված է Արցախ Միության տարածած հայտարարության մեջ:Ավելին14:2022.04.26 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։Ավելին14:1022.04.26 -
ՔաղաքականԿԸՀ-ն բավարարել է դիմումը․ դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան»ԿԸՀ–ից հայտնում են, որ պարզաբանումը վերաբերելի է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերջին փոփոխություններին, ինչպես նաև կուսակցության ստացած օգտահաշվի անվան վերաբերյալ հարցադրումներին։Ավելին14:0022.04.26 -
ՍփյուռքՍտամբուլում այս տարի ևս արգելվեցին Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներըՆախկինում Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հիշատակի միջոցառումներ անցկացնող «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմը» դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ այս տարի ևս հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն մերժում է ստացել։ Ինչպես տեղեկացնում է պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթը, նախորդ 4 տարիներին ևս նահանգապետարանը թույլտվություն չէր տվել։ Դեպքի առնչությամբ «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի 24-ի հիշատակը ժողովրդավարական իրավունք է… 2010 թվականից մինչև համավարակը մենք Ստամբուլում, ինչպես նաև մի շարք այլ քաղաքներում, կազմակերպում էինք Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներ։ Համավարակի սկսվելուց հետո դրանք սկսեցին արգելվել։ Այս տարի ևս Ստամբուլի նահանգապետարանին ներկայացրեցինք Ցեղասպանության հիշատակի վերաբերյալ մեր դիմումը և սկսեցինք աշխատանքները՝ 1915 թվականին կյանքից զրկվածների հիշատակը հարգելու և առերեսման կոչեր հնչեցնելու նպատակով կազմակերպվող միջոցառման համար։ Նահանգապետարանն այս տարի ևս արգելեց մեր հիշատակի միջոցառումը։ Մենք չենք դադարելու պնդել մեր իրավունքը։ Չորս-հինգ տարի առաջ հրապարակներում անցկացվող հիշատակի միջոցառումների առանց որևէ բացատրության արգելումը որևէ հիմնավորում չունի։ Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումները մի կողմից հարգանքի տուրք են հարյուր հազարավոր զոհվածներին՝ ցույց տալու, որ չենք մոռացել նրանց, ովքեր ընտանիքներից, ընկերներից, աշխատանքից ու շրջապատից կտրվելով սպանվեցին, իսկ մյուս կողմից՝ ուղերձ են այսօրվա հասարակությանը։ Ժողովրդավարության զարգացման, համակեցության մշակույթի ձևավորման, բռնության և ատելության խոսքի նվազեցման համար կարևորագույն քայլ է Ապրիլի 24-ին մեր կորուստները՝ մարդկանց, կենդանիներին, մշակույթը և ավանդույթները հիշելը, ցույց տալը, որ չենք մոռացել, և առերեսվելը։ Մենք բողոքում ենք հիշատակի միջոցառման արգելման դեմ և կոչ ենք անում որոշում կայացնողներին վերանայել իրենց դիրքորոշումը»։Ավելին13:4522.04.26 -
ՀասարակականԿասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Կարինե Աբովյանին պատկանող ալրային հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք․ Վանաձոր): Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Մասնավորապես՝ արտադրական շինությունների այն մասերում, որտեղ արտադրվում է սննդամթերք՝ • պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, • առաստաղին եղել են անցանկալի բորբոսների հետքեր և մասնիկների թափվելու վտանգ, • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը՝ սեղանը, եղել է անհարթ, ունեցել է ճեղքեր, որոնք հեշտությամբ մաքրելու և ախտահանելու խոչընդոտներ են։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։Ավելին13:3822.04.26 -
ՄիջազգայինԹրամփի երկարաձգած հրադադարը չի ճանաչում Իրանը և դեռ քննարկում է բանակցություններին մասնակցելու հարցըՄերձավորարևելյան օդային մարտերը կարող են վերսկսվել: Այսօր է ավարտվել հաստատված երկշաբաթյա հրադադարն ու, չնայած Թրամփը հայտարարել է այն երկարաձգելու մասին՝ Թեհրանը չի ճանաչում այդ որոշումը և դեռ քննարկում է բանակցություններին մասնակցելու հարցը: Ըստ իրանական կողմի՝ ամերիկյան ուժերը իրականացնում են Իրանի ծովային շրջափակում, իսկ դա ոչ այլ ինչ է, քան հրադադարի պայմանավորվածությունների խախտում: Գայանե Մովսիսյանն է հետևում զարգացումներին:Ավելին13:2722.04.26 -
ՔաղաքականՔաղաքական մերկության վերջին կնիքը դրվեց. Նարեկ ՄանթաշյանՄիշիկի ռեսուրսը մնացել է մի քանի գրչակ, որոնք թեպետ շարունակում են ծառայել Միշին, բայց ներքուստ գիտակցում են, որ քաղաքական թրաֆիքինգի գերությունից ազատվելու իրենց միակ շանսը՝Ավելին13:1522.04.26 -
ՀասարակականԲյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են բուժհաստատություններԲժիշկներին դիմած բոլոր տուժածները հայտնել են, որ իրենք ոչ գազից, ոչ էլ սննդից են թունավորվել, քանի որ բնակարաններում գազի արտահոսք տեղի չի ունեցել և կասկածելի սնունդ չեն օգտագործել։Ավելին13:0022.04.26 -
ՀասարակականԻսակովն ասֆալտապատեցին ու լճակ բացեցին. Մեսրոպ ՄանուկյանՇուրջ 10 օր փակեցին Իսակովի պողոտայի մի կողմը՝ ենթադրաբար «ասֆալտ փռելու» համար, փողերը «մսխեցին», արդյո՞ւնքը. Եկեք շնորհավորենք ՔՊ-ին Երևանում առաջին լճակի բացման կապակցությամբ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։Ավելին12:4922.04.26 -
ՄիջազգայինԲրիտանական հատուկ ծառայությունները մտահոգված են. շուրջ 100 երկիր կարող է կիբերհարձակում գործել Թագավորության վրա«Մեծ Բրիտանիայի հետախուզությունը պարզել է, որ աշխարհի երկրների կեսից ավելին, ենթադրաբար, ձեռք է բերել տեխնոլոգիաներ, որոնք կարող են կոտրել Բրիտանիայի ենթակառուցվածքները, ընկերությունները և մասնավոր ցանցերը: Բրիտանիայի Կիբերանվտանգության ազգային կենտրոնը, որը մտնում է Կառավարական կապի կենտրոնի կազմի մեջ, գտնում է, որ շուրջ 100 երկիր ձեռք է բերել ծրագրային ապահովում՝ կիբերներխուժումների համար», - հայտնում է հրատարակությունը:Ավելին12:4522.04.26 -
ԻրավականԲացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք․ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արարատյան փողոցի 36-ամյա բնակիչը ապօրինի թմրանյութ է ձեռք բերում, պահում և իրացնում։ Տեղեկությունն իրացնելիս ապրիլի 9-ին՝ ժամը 11:30-ին, մայրաքաղաքի Շիրակի փողոցում իրավապահները կանգնեցրել են նրա վարած մեքենան, ձերբակալել նրան ու ուղևորին և տեղափոխել Շենգավիթի բաժին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածներով երկու փաթեթ ու ծալովի դանակ, իսկ ուղևորի մոտ՝ ծալովի դանակ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է 36-ամյա տղամարդու բնակության վայրը։ Մարիխուանայից, կանեփի սերմերից և թմրանյութ օգտագործելու համար հարմարեցված առարկաներից բացի հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, ատրճանակ ու ծալովի դանակ։ 36-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։Ավելին12:3622.04.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Աննախադեպ իրավիճակ Հորմուզում. պատերազմը Մերձավոր Արևելքում կարող է վերսկսվելՀայլուր 12։30 Աննախադեպ իրավիճակ Հորմուզում. պատերազմը Մերձավոր Արևելքում կարող է վերսկսվելԱվելին12:3022.04.26 -
ՔաղաքականՍրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Գևորգ ԴանիելյանՆա նշել է, որ այս եղկելի երևույթը կանխատեսել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հստակ հնչեցրել աշխարհի շուրջ 400 բարձրաստիճան եկեղեցականների մասնակցությամբ մեկ տարի առաջ՝ 2025թ. ապրիլի 10-ին Շվեյցարիայում հրավիրված «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը ԼՂ-ում» խորագրով համաժողովում:Ավելին12:1522.04.26 -
ՔաղաքականՓաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ ԳաբրելյանովԵթե ընտրողների 55 կամ ավելի տոկոսը մասնակցի, Փաշինյանը կպարտվի աղետալիորեն։ Եթե մասնակցի 35-40 տոկոսը, Փաշինյանը կարող է հույս դնել երկրորդ փուլի վրա՝ ընդդեմ Կարապետյանի։ Այնտեղ Նիկոլը վճռականորեն կպարտվի։ Այսպիսով, վարչապետն ունի միայն մեկ տարբերակ՝ չեղարկել ընտրությունները ցանկացած պատրվակով։Ավելին12:0622.04.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:Ավելին12:0022.04.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 22.04.2026Մամուլի տեսություն 22.04.2026Ավելին11:5722.04.26 -
ՀասարակականԿասեցվել է «Յուրա Հայրապետյան Արսենի» ԱՁ-ին պատկանող լցակայանի բենզինի վաճառքըՍտուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանում բենզինի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։Ավելին11:5322.04.26 -
ՀասարակականՊնդում եմ, որ իրենց հայտարարությունները հիմնազուրկ են. Մեսրոպ ՄեսրոպյանՊնդում եմ, որ իրենց հայտարարությունները հիմնազուրկ են։ Լրագրողների հետ զրույցում ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։Ավելին11:4222.04.26 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն ու Տաջիկստանի նախագահը քննարկել են տարածաշրջանի նոր հնարավորություններըՆախագահները գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են կայուն և դրական դինամիկայով՝ ընդգրկելով փոխգործակցության տարբեր ուղղություններ։ Միաժամանակ երկուստեք շեշտվել է, որ առկա է զգալի, դեռևս ամբողջությամբ չիրացված ներուժ, որի լիարժեք օգտագործումը պահանջում է նպատակային և հետևողական քայլեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների ընդլայնում։Ավելին11:3022.04.26 -
ՔաղաքականՀազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք»Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի վերջին տասնօրյակում այցելել են Վրաստան ու Ղազախստան: Նրանց տեղափոխել է գործարար պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերության բիզնես դասի ինքնաթիռը (բիզնես ջեթը): Այս մասին գրում է «Հետք»-ը։ Միայն փոխվարչապետ Գրիգորյանի պատվիրակությանը Ղազախստան տանելու եւ հետ բերելու համար Սուքիասյանների «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն ՀՀ պետբյուջեից 28.600.000 դրամ է ստացել (հարկերը ներառյալ): Կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով այս գումարը հավասար է մոտ 77 հազ. դոլարի: Թե որքան է վաստակել ավիաընկերությունը Վ. Խաչատուրյանին Վրաստան տանել-հետ բերելու համար, նախագահի աշխատակազմը չի ասում: Երեւան-Թբիլիսի-Երեւան՝ ոչ թե պետական, այլ մասնավոր ինքնաթիռով Մարտի 22-ին Վ. Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երեւանից թռել է Թբիլիսի՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողությանը: Նախագահի պաշտոնական կայքի տարածած լուսանկարներում տեսնում ենք, որ Խաչատուրյանին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Հուղարկավորությանը մասնակցելուց բացի՝ Թբիլիսիում Վ. Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես՝ նախագահին ու վարչապետին, սպասարկում է ՀՀ կառավարական բորտը՝ Airbus A319 ACJ տիպի ինքնաթիռը, որը VIP օդանավ է: 1998 թ. արտադրության այս ինքնաթիռը ՀՀ սեփականությունն է եւ մեր երկրում շահագործվում է 2007-ից: Պետական բորտի այն չվերթերը, որոնք սպասարկում են վարչապետին, ներկայում համարակալվում են FIE4001, նախագահի պարագայում՝ FIE4002, մյուս պաշտոնյաների համար (օրինակ՝ ԱԺ նախագահ, ԱԳ նախարար)՝ FIE4003 (FIE-ն 2023-ի սեպտեմբերից պետական ինքնաթիռը շահագործող «Ֆլայուան Արմենիայի» կոդն է, իսկ թիվը բնորոշում է թռիչքի շահառու պաշտոնյային): Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին11:2222.04.26