Լրահոս
2026-04-24
-
ՀասարակականԱյսօր Հայոց ցեղաuպանnւթյան 111-րդ տարելիցն է111 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1,5 միլիոն հայ է բնաջնջվել, տեղահանվել հայրենիքից: Ապրիլի 24-ը պայմանականորեն է Հայոց ցեղասպանության զոհված հայերի հիշատակ օր համարվում, քանի որ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնապոլսում ձերբակալվել է շուրջ 600 հայազգի մտավորական։Ավելին09:0924.04.26
2026-04-23
-
ՀասարակականՄանրամասներ՝ Ագարակում տեղի ունեցած ողբերգական վթարիցԱպրիլի 23-ին, ժամը 19:13-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին23:5623.04.26 -
ՀասարակականԱպրիլի 25-ին Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԺամը 08։00-ից ապրիլի 26-ը՝ ժամը 01։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները»։Ավելին23:4523.04.26 -
ՍփյուռքՀայոց ցեղասպանությունը երբեք չպետք է ստվերվի հայ ժողովրդի հավքական գիտակցության մեջ․ Արամ ԱՀայ ժողովրդի պահանջատիրությունը չպետք է նահանջի, այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ Հայոց Ցեղասպանության 111–րդ տարելիցի ոգեշնչման երեկոի իր ելույթում։ «Որքան էլ տարիները մեզ հեռացնեն 1915 թվականից, Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է ստվերվի հայ ժողովրդի հավքական գիտակցության մեջ։ Մենք պիտի շարունակենք հիշել մեր հայրերի ու մայրերի ջարդը, մահվան քարավանները, Դեր Զորի անապատների վրա չհուղարկավորված մեր նահատակներին, մեր մտավորականների սպանդը, մեր գյուղերի հրկիզումները։ Մենք պետք է հիշենք հայ ժողովրդի դեմ կատարված Ցեղասպանությունը։ Ես չեմ հավատում, որ մոլորակի վրա գեթ մեկ հայ կա, ում արյան հետ խառնված չէ, ում ինքնության հետ շաղախված չէ, գիտակցության մեջ ամրացված չէ Հայոց ցեղասպանությունը, այլապես դա ուրացում է հայ ինքնության»,-ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։Ավելին23:3023.04.26 -
ԱռողջապահականԲյուրեղավանում արձանագրված համաճարակի հետևանքով շուրջ 30 բնակիչներ ներկայումս գտնվում են ստացիոնար բուժման մեջԱյսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն այցելել են բուժկենտրոն՝ տեղում ծանոթանալու հիվանդների առողջական վիճակին։Ավելին23:1723.04.26 -
ՄիջազգայինՀնդկաստանում չեն մեկնաբանել Թրամփի վերահրապարակած հոդվածը, որտեղ երկիրն անվանվել է «դժոխային անցք»«Մենք տեսել ենք որոշ հաղորդագրություններ։ Այսքանով կսահմանափակվեմ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը՝ պատասխանելով այդ հրապարակման մասին հարցին։Ավելին23:1023.04.26 -
ՄիջազգայինԷմանուել Մակրոնը հայտարարել է, որ կհեռանա քաղաքականությունիցԻր հերթին RTL ռադիոկայանը կարծում է, որ այս կերպ Ֆրանսիայի առաջնորդը միանշանակ հայտարարել է նախագահական մանդատի ավարտից հետո քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին։ Նույն կարծիքին են նաև BFMTV հեռուստաալիքը և Le Parisien թերթը։ Ավելի ուշ, ժամանելով Այիա Նապայում ընթացող ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, Մակրոնին հարց են ուղղել նախագահական ժամկետի ավարտից հետո իր ծրագրերի մասին, սակայն նա հրաժարվել է մեկնաբանել նախկինում արված հայտարարությունը։ «Ես մտադիր չեմ մեկնաբանություններ տալ ինքս իմ մասին և չեմ խոսելու ֆրանսիական քաղաքական կյանքի մասին»,- ասել է պետության ղեկավարը։ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է 2027 թվականի ապրիլին։ Կոնկրետ ամսաթիվը դեռ որոշված չէ. այն պետք է անցկացվի Մակրոնի լիազորությունների ժամկետի ավարտից (2027թ. մայիսի 13) 20-35 օր առաջ։ Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների ավելի քան 50%-ը, ապա առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները կմասնակցեն քվեարկության երկրորդ փուլին, որն անցկացվում է երկու շաբաթ անց։ Մակրոնն իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո այլևս չի կարողանա առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում, քանի որ, ըստ սահմանադրության, նախագահի լիազորությունները սահմանափակված են երկու մանդատով։Ավելին23:0023.04.26 -
ՍփյուռքՖրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղաuպանության տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանըԱպրիլի 23-ին Փարիզի իններորդ շրջանի քաղաքապետարանում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել և ծաղկեպսակներ զետեղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը և Փարիզի իններորդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին։ Ծաղկեպսակներ են զետեղվել նաև պատգամավորների ու մի շարք կազմակերպությունների կողմից։ Արարողությանը ներկա էին նաև իններորդ շրջանի քաղաքապետի տեղակալ Ալեքսի Գովցյանը, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայ համայնքային կառույցների, ինչպես նաև ֆրանսիական տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Արարողությանը հնչել են Հայաստանի, Եվրոպայի և Ֆրանսիայի օրհներգերը: Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իններորդ շրջանի քաղաքապետարանի շենքի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը։Ավելին22:4523.04.26 -
ՀասարակականԶարոբյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Զարոբյան փողոցի թիվ 12 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։ Տեխնիկական միջոցը գործարկվելու է 2026 թվականի ապրիլի 27-ից։ ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու դրսևորել իրավահարգ վարքագիծ։Ավելին22:3923.04.26 -
ՀասարակականԱվարտվել է Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱպրիլի 23-ին ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի եղբայրական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց միասնական աղոթք և հրաժեշտի արարողություն։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատեց որպես զորակցություն հայ ժողովրդին՝ արձանագրելով, որ հոգևոր պետերի նմանօրինակ փոխայցելությունները մեծապես նպաստում են երկու Քույր Եկեղեցիների փոխհարաբերությունների առավել սերտացմանն ու արդյունավոր գործակցությանը, ինչը աշխարհի փոթորկայույզ այս ժամանակաշրջանում առավել քան կարևոր է։ Իր հերթին Ասորի Ուղղափառ Եկեղեցու Հովվապետը խորին երախտագիտություն հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ դարեր շարունակ երկու Քույր Եկեղեցիները միասին անցել են նահատակության ու փորձությունների միջով, և այսօր ևս, Մերձավոր Արևելքի ու Հայաստանի համար այս դժվարին օրերին, իրենց միասնականությունն ու աղոթքը զորակցության կենդանի վկայություն են երկու ժողովուրդների համար։ Խոսքի ավարտին Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքը աղոթք առաքեց առ Բարձրյալն Աստված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքի համար։Ավելին22:2823.04.26 -
ՀասարակականԿարելի՞ է խմել Բյուրեղավանի ջուրը. հրապարակվել է փորձաքննության արդյունքներըԵրկու օր է ստանում ենք բազմաթիվ ահազանգեր և հարցումներ՝ խմելու ջուրը կարելի՞ է օգտագործել, թե դեռ անհրաժեշտ է սպասել։ Այս մասին հայտարարություն է տարածել Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան։Ավելին22:1923.04.26 -
ՄիջազգայինԿկայանա՞ արդյոք Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը. Մոսկվայում Իրանի դեսպանի պարզաբանումըԿարգավորման շուրջ ցանկացած բանակցություն պետք է ունենա հստակ նպատակ, ընդ որում՝ Իրանը պատրաստ է ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության, հավելել է Ջալալին։ «Բանակցությունները պետք է նպատակ ունենան։ Մենք պատրաստ ենք և՛ պատերազմի, և՛ խաղաղության»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է հաջողված լինել ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը, եթե այն կայանա։Ավելին22:1423.04.26 -
ՍպորտԱննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունումՊոկում վարժությունում, սակայն, հայ մարզուհին հաջող մոտեցում չի ունեցել և չի կարողացել արդյունք ապահովել երկամարտում:Ավելին22:0823.04.26 -
Քաղաքական10-ը լավ թիվ է. «Հայաստան» դաշինքը պատգամավորի 213 թեկնածու ունի213 պատգամավորության թեկնածուների ցուցակով է Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել ԿԸՀ: Դաշինք ձևավորած Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի ու «Առաջ» կուսակցության անունից փաթեթը գործընկերների հետ ԿԸՀ տարած «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ պակաս փաստաթուղթ չկա:Ավելին22:0123.04.26 -
ՔաղաքականԵրթը ոչ միայն սգո, այլև պահանջատիրության խորհուրդ ունի. Ագնեսա ԽամոյանՋահերով երթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։Ավելին21:5623.04.26 -
ՄիջազգայինԿրակելու հրաման է տվել Թրամփը. Իրանը ԱՄՆ-ից պահանջում է հեռանալ տարածաշրջանիցՄիացյալ Նահանգների հաստատած անժամկետ հրադադարի պայմաններում Հորմուզի նեղուցում լարվածությունն աճում է: ԱՄՆ ռազմածովային ուժերին կրակելու հրաման է տվել Դոնալդ Թրամփը՝ անտեսելով Իրանի՝ տարածաշրջանից հեռանալու պահանջը:Ավելին21:4823.04.26 -
ՀասարակականՋահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ առաջնորդում են հոգևորականներըՄեկնարկել է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։Ավելին21:4523.04.26 -
ՀասարակականՄահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը՝ Աննա Աբաջյանը․ 168.amՎերջինս 52 տարեկան էր։Ավելին21:3923.04.26 -
Քաղաքական«Հայաստան» դաշինքի պատգամավորները մասնակցում են ավանդական ջահերով երթինԱյս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։Ավելին21:3023.04.26 -
ՔաղաքականՀանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշըՋահերով երթից առաջ մասնակիցները հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը։Ավելին21:1323.04.26