Լրահոս
2026-05-13
-
ՀասարակականԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 5-11-ը։Ավելին23:4513.05.26 -
ՍպորտԱլեքսան Շալջյանը դարձավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության արծաթե մեդալակիրԱլեքսան Շալջյանը (92 կգ) դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԵԱ - U17-ի արծաթե մեդալակիր։Ավելին23:3013.05.26 -
ՀասարակականԼոռու մարզում սելավաջրերը լցվել են անասնագոմերից մեկը․ խոճկորների մի մասը չի գտնվելԱյսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջիլիզա գյուղում տեղացած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով սելավաջրերը լցվել են 2-րդ փողոցի 1-ին փակուղում գտնվող անասնագոմ։Ավելին23:1513.05.26 -
ՔաղաքականՓաշինյանը խոցելի, փխրուն և փոքր է անվանում խաղաղությունը. սուր հարցեր են տալիս քաղաքացիները՝ ՔՊ-ինՔարոզարշավի 6-րդ օրը Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները Արագածոտնում են սկանդալի կենտրոնում հայտնվել; Կրթության, գիտության և մնացյալի նախարարությունը հաղորդագրությամբ, ըստ էության, հաստատել է՝ բազմաթիվ ահազանգեր կան, որ քաղաքացիական պայամանագրի քարոզարշավին դպրոցների մանկավարժներ, աշակերտներ են մասնկացում, այն էլ՝ դասաժամերի ընթացքում: Թեև նախարարությունը Փաշինյանի ղեկավարած ուժի անունը չի տալիս, հայտնում է, որ այսօր Ապարանում՝ Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի:Ավելին23:0713.05.26 -
Քաղաքական«Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, վաղը 18:30-ին Աջանյակում կլինիՄայիսի 14-ին, ժամը 18։30-ին, Աջափնյակ վարչական շրջանում՝ Շիրազի 7/7 հասցեում «Հայաստան» դաշինքը հրավիրում է հանդիպման: Ընտրի´ր Հայաստանը, Ընտրի´ր N17:Ավելին23:0013.05.26 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանը գիտի աշխատատեղեր ստեղծել, Փաշինյանը չգիտի. Տավուշում է «Ուժեղ Հայաստանը»Տավուշում են «Ուժեղ Հայաստան» դաշիքնի անդամները: Նոյեմբերյանում վստահեցրել են, որ իրենց դաշիքնի առաջնորդ Սամվել Կարապետյանը կարող է հարստացնել Հայաստանը, նա վերջին 15 տարում ամենաշատ բարեգործություն արած հայն է:Ավելին22:5713.05.26 -
ՀասարակականՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Համբարձման տոնըՄայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։Ավելին22:4513.05.26 -
ՀասարակականՀայկավանում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին․ 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում Հայկավան-Նորապատ ավտոճանապարհին, Հայկավան գյուղի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ղ․-ն իր վարած «Lexus GX460» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին։Ավելին22:2713.05.26 -
ՔաղաքականՄիասին ապահովենք հասարակության համախմբումը. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուներից Արամ Վարդևանյանն ազդարարում է՝ փոփոխությունները գալիս են.Ավելին22:1213.05.26 -
ՔաղաքականՓողից չպետք է նեղվի սահմանին կանգնած գյուղացին. Ծառուկյանը խոստանում է՝ «անհնարին ոչինչ չկա»«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Աչաջուրում դհոլ-զուռայով են դիմավորել: Տավուշում նա հայտարարել է, որ «գյուղացին անտեր է», ընտրվելու դեպքում խոստացել է գյուղնախարարություն բացել, թեթևացնել մարդկանց հարկեր-տուրքերը, առողջապահությունն անվճար դարձնել մեր երկրում:Ավելին22:0013.05.26 -
Հասարակականroadpolice.am կայքում վարորդական իրավունքի վկայականի և այլ գործողությունների շրջանակում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի ենՄայիսի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, roadpolice.am կայքում վարորդական իրավունքի վկայականի կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների շրջանակում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:Ավելին21:5613.05.26 -
ՔաղաքականՎճռական են տրամադրված Արթիկում, չեն հանդուրժելու «չարիքի» իշխանությունը. «Հայաստանի» քարոզարշավըԱրթիկում են եղել «Հայաստան» դաշինքի անդամները: Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին արթիկցիներն ասել են, որ սպասում են նրա հաղթանակին: «Միշտ հաղթած ես եղել, այս անգամ էլ պիտի հաղթես հանուն մեր ժողովրդի»,- ասել են նրան: Քոչարյանը վստահեցրել է, որ հետ չի կանգնելու պայքարից, իր կարծիքով՝ եթե Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն» է ու մեծ հարցական է՝ Սյունիքը հայկական կմնա՞, թե՞ չէ:Ավելին21:4213.05.26 -
ՀասարակականՊՆ-ի ավտոբուսը բախվել է գնացքինԺամը 11։20-ի սահմաններում Այվազովսկի 4/14 հասցեի մոտ բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսն ու «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը պատկանող գնացքը։Ավելին21:3013.05.26 -
ՔաղաքականՀայկական մեծ հիասթափություն՝ Եվրոպա տանող ճանապարհին. Շենգեն վիզաների մերժումների աննախադեպ աճՇենգեն վիզաների մերժումների աննախադեպ աճի ֆոնին՝ դեսպանատների հերթերում վիզայի հույսով սպասող հպարտ քաղաքացիներին ներքին գործերի նախարարությունն ուզում է համոզել, թե միակ պետությունն ենք աշխարհում, որի հետ Եվրամիությունը ակտիվ երկխոսում է վիզաների ազատականացման հարցով:Ավելին21:1613.05.26 -
ՔաղաքականՈչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը. «Հայաստան» խմբակցությունԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը, որը մայիսի 11-12-ը երկօրյա այցով գտնվում էր Երևանում, տարածել է միջանկյալ հայտարարություն։Ավելին21:1113.05.26 -
ԻրավականԼևոն Քոչարյանը քարոզարշավ անելու իր իրավունքի խախտման մասին է հայտարարում. վկայի են լսել դատարանում«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանի գործով դատական նիստ է եղել: Քարոզարշավ անելու իր իրավունքը խախտվում է, դատարանում հայտարարել է Լևոն Քոչարյանը:Ավելին20:5913.05.26 -
ՔաղաքականՔՊ-ի մոլդովական պատրանքները․ Վահե ԴավթյանՔաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է․ «Հայաստանի ու Մոլդվովայի միջև զուգահեռների անցկացումն ավելի ինստիտուցիոնալ բնույթ է ստանում: Դրանք անց են կացվում ոչ միայն մեդիա ու փորձագիտական դաշտում, այլ նաև պաշտոնատար անձանց կողմից: ՔՊ-ն մոլդովական մոդելը փորձում է ներկայացնել որպես հաջողված օրինակ՝ «ռուսական ազդեցությունից ազատվելու» և «արևմտյան ինտեգրման» տեսանկյունից։ Բայց իրականում խոսքը ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ նոր կախվածության ձևավորման մասին է։ Իսկ հիմա ամենահետաքրքիրը: Օրերս հայտնի դարձավ, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դադարեցրել է Մոլդովայի ֆինանսավորումը՝ վստահության պակասի պատճառով։ ԱՄՀ-ն դադարեցրել է ֆինանսական միջոցների տրամադրումը Մոլդովային՝ կառավարության կողմից հարկաբյուջետային ոլորտում ստանձնած պայմանները չկատարելու, ռեֆորմների փաստացի տապալման պատճառով։ Քաղաքականության մեջ ամենավտանգավոր սխալներից է պետական շահը արտաքին կենտրոնների սպասարկմանը ենթարկելը։ Մոլդովայի օրինակը՝ դրան ապացույց։ Մայա Սանդույին խոստացան աջակցություն՝ Ռուսաստանի հետ կապերը խզելու դիմաց։ Երբ խնդիրը մեծ հաշվով լուծվեց, պարզվեց, որ Արևմուտքի համար «քաղաքական հավատարմությունը» բավարար չէ։ ԱՄՀ-ի որոշումը դրա ամենացայտուն ինդիկատորն է։ Սանդույին չեն օգնում նույնիսկ Ռումինիայի հետ միավորվելու ու դրանով իսկ եվրաինտեգրման ուղին հարթելու մասին նրա խիստ հակապետական հայտարարությունները: Պատճառը պարզ է՝ Արևմուտքը գործում է բացառապես պրագմատիկ տրամաբանությամբ։ Քանի դեռ օգտակար ես՝ քեզ աջակցում են, հովանավորում։ Երբ դադարում ես լինել արդյունավետ կամ վերածվում ես բեռի՝ պարզապես մի կողմ են նետում։ Առանց սենտիմենտների, առանց «արժեհամակարգային եղբայրության» մասին հեքիաթների։ Ու նման քաղաքականության գինը վճարում է շարքային մոլդովացին՝ գնաճով, սոցիալական ճնշմամբ, պետական պարտքի աճով ու տնտեսական անորոշությամբ։ Հայաստանն այսօր շարժվում է նույն ճանապարհով։ Այնպես որ բավական է պարզապես փոխել որոշ անուններ ու աշխարհագրական անվանումներ։ Մնացածը գրեթե նույնն է»։Ավելին20:4913.05.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Աղմկոտ դժգոհություն՝ Շենգեն վիզաների տրամադրման շուրջ՝ իշխանական խանդավառության ֆոնինՀայլուր 20։30 Աղմկոտ դժգոհություն՝ Շենգեն վիզաների տրամադրման շուրջ՝ իշխանական խանդավառության ֆոնինԱվելին20:3013.05.26 -
ՀասարակականԵրևանում ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրաԱյսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։25-ի սահմաններում Խորենացի փողոցի 47 հասցեի մոտ դարն ապրած, ամբողջությամբ փտած հաստաբուն ծառը արմատից պոկվել ու տապալվել է։Ավելին20:2213.05.26 -
ՔաղաքականՀայաստան-Թուրքիա ուղիղ առևտուր. Երևանն ու Անկարան վերացնում են երկկողմ առևտրի արգելքներըՀայ տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքներ ներմուծել առանց միջնորդների: Այսպիսի տեղեկություն է հրապարակել պետեկամուտների կոմիտեն: Թուրքիայում ուժի մեջ մտած նոր կանոնակարգով այսուհետ Թուրքիայից արտահանվող ապրանքների համար որպես վերջնական նպատակակետ կարող է նշվել Հայաստանը։ Նախկինում ապրանքները Հայաստան էին հասնում երրորդ երկրների, օրինակ՝ Վրաստանի միջնորդությամբ՝ վերաարտահանման ձևակերպմամբ։Ավելին20:1313.05.26