Լրահոս
Քաղաքական
20:13
13.05.26
135

Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտուր. Երևանն ու Անկարան վերացնում են երկկողմ առևտրի արգելքները

Հայ տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքներ ներմուծել առանց միջնորդների: Այսպիսի տեղեկություն է հրապարակել պետեկամուտների կոմիտեն: Թուրքիայում ուժի մեջ մտած նոր կանոնակարգով այսուհետ Թուրքիայից արտահանվող ապրանքների համար որպես վերջնական նպատակակետ կարող է նշվել Հայաստանը։ Նախկինում ապրանքները Հայաստան էին հասնում երրորդ երկրների, օրինակ՝ Վրաստանի միջնորդությամբ՝ վերաարտահանման ձևակերպմամբ։