Լրահոս
Քաղաքական
21:42
13.05.26
190

Վճռական են տրամադրված Արթիկում, չեն հանդուրժելու «չարիքի» իշխանությունը. «Հայաստանի» քարոզարշավը

Արթիկում են եղել «Հայաստան» դաշինքի անդամները: Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին արթիկցիներն ասել են, որ սպասում են նրա հաղթանակին: «Միշտ հաղթած ես եղել, այս անգամ էլ պիտի հաղթես հանուն մեր ժողովրդի»,- ասել են նրան: Քոչարյանը վստահեցրել է, որ հետ չի կանգնելու պայքարից, իր կարծիքով՝ եթե Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն» է ու մեծ հարցական է՝ Սյունիքը հայկական կմնա՞, թե՞ չէ: