Լրահոս
Քաղաքական
23:07
13.05.26
199

Փաշինյանը խոցելի, փխրուն և փոքր է անվանում խաղաղությունը. սուր հարցեր են տալիս քաղաքացիները՝ ՔՊ-ին

Քարոզարշավի 6-րդ օրը Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները Արագածոտնում են սկանդալի կենտրոնում հայտնվել; Կրթության, գիտության և մնացյալի նախարարությունը հաղորդագրությամբ, ըստ էության, հաստատել է՝ բազմաթիվ ահազանգեր կան, որ քաղաքացիական պայամանագրի քարոզարշավին դպրոցների մանկավարժներ, աշակերտներ են մասնկացում, այն էլ՝ դասաժամերի ընթացքում: Թեև նախարարությունը Փաշինյանի ղեկավարած ուժի անունը չի տալիս, հայտնում է, որ այսօր Ապարանում՝ Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի: