Լրահոս
2025-10-07
-
ՀասարակականԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական առանձին գործառույթը կասեցվել էՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արմինե Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բաբաջանյան 112/5) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա սննդամթերքից՝ տեղում պատրաստվող մայոնեզից և շաուրմայի պատրաստման համար նախատեսված խոզի կտրատված մսից:Ավելին19:3007.10.25 -
ՏարածաշրջանՊուտինն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր»։Ավելին19:2107.10.25 -
ՄիջազգայինՀռոմի պապը կայցելի Թուրքիա և ԼիբանանԽոսնակը նշել է, որ Թուրքիա կատարվող ուղևորությունը կներառի ուխտագնացություն դեպի Իզնիկ՝ Նիկեայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի կապակցությամբ։ Լիբանան ուղևորության մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։Ավելին19:1507.10.25 -
Հասարակական«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգը խափանվել է. ՊԵԿ«2025 թվականի հոկտեմբերի 7-ին «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-Invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով։Ավելին19:0007.10.25 -
ՄիջազգայինՄակրոնի կուսակցությունը նրա հրաժարականի կոչերն «անիմաստ» է անվանելFrance24 պարբերականը նշում է, որ կուսակցության այս արձագանքից առաջ Մակրոնի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպն առաջարկել էր, որ նա արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպի։Ավելին18:4507.10.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Քոչարյանը հաստատում է ընտրարշավին մասնակցելու վճռականությունը. 3 ժամ՝ կարևորի մասինՀայլուր 18։30 Քոչարյանը հաստատում է ընտրարշավին մասնակցելու վճռականությունը. 3 ժամ՝ կարևորի մասինԱվելին18:3007.10.25 -
ԻրավականՇաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացրածները տուգանվել ենՇաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացրածները տուգանվել են 80 հազար դրամով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի խոսնակ Նաիրա Աղաբաբյանը։ «Քաղաքացին վարչական պատասխանատվության է ենթարկվել բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար, որը 80 հազար դրամ է»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» է իրականացրել՝ ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործելով սննդային հավելում համարվող գունանյութ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել, Շաքիի ջրվեժը գունավորած անձը հայտնաբերվել է և վարչական պատասխանատվության ենթարկվել բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնասը։Ավելին18:2407.10.25 -
ԻրավականՄետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեները այլ անձանց հետ հափշտակել է 20 մլն 710 հզր դրամՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին գլխավոր ինժեներն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: Մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի և այլ անձանց միջև 2021 թվականի ապրիլի 30-ին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ տվյալ անձինք Մետրոպոլիտենի հավաքակայանում պետք է իրականացնեին վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներ: Հիշյալ աշխատանքների կատարման համար ութ անձի փոխանցվել է ընդհանուր՝ 20 մլն 710 հզր ՀՀ դրամ գումար: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ութ անձից կազմված խումբը ձևավորվել է Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների կողմից, ինչպես նաև վերջիններս չեն հանդիսացել Մետրոպոլիտենի աշխատակիցներ և նախկինում որևէ առնչություն չեն ունեցել վագոնների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների հետ: Վերոգրյալի պայմաններում, նախկին գլխավոր ինժեները տվյալ անձանց կողմից վագոնների վերանորոգման աշխատանքների չկատարումը քողարկելու նպատակով՝ հավաստիացրել է Մետրոպոլիտենի պատասխանատու կազմին, թե իբրև հիշյալ անձինք հավաքակայան պետք է այցելեն և աշխատանքները կատարեն Մետրոպոլիտենի հիմնական աշխատողների աշխատանքային ժամի ավարտից՝ ժամը 18:00-ից հետո: Մինչդեռ, նշված անձինք չեն եկել և որևէ աշխատանք չեն կատարել, սակայն ստացել են ծառայությունների մատուցման հիշյալ պայմանագրով նախատեսված գումարները: Այսպիսով, Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեներն օգտագործելով ՓԲԸ-ում ունեցած իր դիրքն ու հեղինակությունը, ութ անձի հետ նախնական համաձայնությամբ Մետրոպոլիտենից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 20 մլն 710 հզր ՀՀ դրամ գումար: Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), իսկ ութ անձի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կատարված խարդախությունը): Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 5 մլն 47 հզր ՀՀ դրամը, իսկ վեց անձանց գույքերի վրա վերջիններիս մեղսագրվող արարքով պատճառված վնասի չափով արգելանք է դրվել: Վեց անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին18:1507.10.25 -
ՔաղաքականԽաղաղության թվացյալ միտումների մասին ամբողջական պատկերը ստանալու համար Ալիևի հայտարարությունները համեմատեք հայկական իշխանությունների խոսույթի հետ. ադրբեջանագետ«Մենք երբեք չենք մոռանա Հայաստանի կողմից օկուպացիան։ Մենք հավերժ կպահենք մեր նահատակների հիշատակը մեր սրտերում։ Մենք վրեժ լուծեցինք նրանց արյան համար մարտի դաշտում։ Մենք վտարեցինք օկուպանտներին մեր պապենական հողերից, հասանք փայլուն հաղթանակի և ապահովեցինք արդար խաղաղություն...»։ Հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը այսօր Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Ադրբեջանի Գաբալա քաղաքում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Թե որքանով է այս խոսքը համապատասխանում խաղաղության ու բարիդրացիության թվացյալ միտումներին, դատեք ինքներդ։ Ամբողջական պատկերը ստանալու համար կարող եք նաև համեմատել հայկական իշխանությունների խոսույթի հետ. այն իշխանությունների, որոնք հայ զինվորի հիշատակի ու մահվան օրը չեն զլանում տոնակատարություն կազմակերպել ու միմյանց պետական պարգևներ շնորհել»,- գրել է նա:Ավելին18:0007.10.25 -
ԻրավականՈստիկանությանը կարգադրագիր կտրամադրի Ջալալ Հարությունյանին կալանավորելու համար. ArmlurՓաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտնել է, որ «ՀՀ Վճռաբեկ դատարանի 26.09.2025 թ․ որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, և դատավճիռը ստացել է օրինական ուժ։ Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում»։Ավելին17:4907.10.25 -
ՔաղաքականԵվրոպական Միության կողմից ներդրվում է նոր մուտքի/ելքի համակարգԵվրոպական Միության կողմից ներդրվում է նոր Մուտքի/ելքի համակարգ (Entry/Exit System – EES), որը կսկսի գործել 2025թ. հոկտեմբերի 12-ից։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:Ավելին17:4507.10.25 -
Քաղաքական«Պրիվե՛տ, Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել. Ռոբերտ ՔոչարյանԵրկրորդ նախագահն այսօր առաջին անգամ դետալներ է պատմել Պողոս Պողոսյանի սպանության օրվա մասին: Դեպքից 24 տարի անց Հայաստանի դատախազությունը առաջարկում է արտաշիրիմում անել և կրկնակի դատաբշժկական փորձաքննությամբ ստանալ հարցի պատասխանը՝ Պողոսյանին դիտավորյա՞լ են սպանել, թե՞ նա վայր է ընկել քաշքշուկի ժամանակ:Ավելին17:3007.10.25 -
ՔաղաքականՓաշինյանը հեռախոսազրույցը է ունեցել Պուտինի հետՏեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը` վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում ՌԴ նախագահի անձնական ներդրումը։Ավելին17:1507.10.25 -
Քաղաքական«Իմ թիմը մասնակցելու է 2026թ. ընտրություններին». Ռոբերտ Քոչարյան«Պատկերացրեք, եթե 2021 թվականին ես էլ չմասնակցեի ընտրություններին։ Ունենք 2018 թվականի դեկտեմբերյան ընտրությունների օրինակը։ Հիշո՞ւմ եք։ Նայեք՝ ինչ արդյունքներ են եղել։ Ավելի լավ խորհրդարան ունեինք, թե՞ ավելի վատ։ Իմ մասնակցության ձայները բավարար էին, չէ՞։ Ոչ, բավարար չեն։ Կուզենայի՞նք, որ ստեղծվեն նոր ուժեր, որոնց հետ համագործակցությունը կբերի իրավիճակի փոփոխություն։ Այո՛, ցանկանում ենք։ Եվ այդ մասին արտահայտվում ենք շատ պարզ ու հասկանալի ձևով։ Ինչ վերաբերում է ինձ՝ իմ թիմը մասնակցելու է», — նշել է Քոչարյանը։Ավելին17:0807.10.25 -
ԻրավականՏեղ գյուղի բնակչի տան նկուղում թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 6-ին համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Տեղ գյուղի 51-ամյա բնակիչը նկուղում պահում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը պատրաստել է տնամերձ այգում աճեցրած կանեփի թփերից: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Գորիսի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 51-ամյա տղամարդու նկուղում հայտնաբերվել է 2096 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Կատարվում է նախաքննություն։Ավելին17:0007.10.25 -
ՔաղաքականՁեր նշած բանավեճի օրակարգը պարզապես աբսուրդ է. Քոչարյանը՝ Փաշինյանի հետ բանավիճելու մասին«Ընդդիմության համար կոնկրետ Փաշինյանի հետ բանավիճելը որոշակի տոքսիկ գործոն ունի», — ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով 24news-ի լրագրողի հարցին, թե ինչու նա չի համաձայնում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ։ «Բանավեճի վերաբերյալ, կարծում եմ, իմ գրասենյակի ղեկավարը արդեն շատ հստակ արտահայտվել է։ Իրապես ավելացնելու բան չունեմ։ Բայց հիշո՞ւմ եք, թե ինչից է սկսվել այդ թեման։ Բանավեճի առարկան եղել է հետևյալը՝ Ղարաբաղը 1991 թվականից հանձնվա՞ծ էր, թե՞ ոչ։ Դուք կարծում եք, որ որևէ մեկը առանց համապատասխան փաստաթղթերի պատրաստ է նստել և բանավիճել այդ հարցի շուրջ։ Հիմա նստենք ու բանավիճենք՝ երկրագունդը կլոր է, թե ոչ։ Դուք պատրա՞ստ եք։ Ես, օրինակ, պատրաստ չեմ։ Ընդհանրապես, կան մարդիկ, որոնց հետ բանավիճելը դառնում է տոքսիկ։ Տվյալ դեպքում ընդդիմության համար կոնկրետ Փաշինյանի հետ բանավիճելը հենց այդպիսի տոքսիկ գործոն է։ Իսկ ձեր նշած բանավեճի օրակարգը պարզապես աբսուրդ է։ Ոչ մի ողջամիտ մարդ դրան չի գնալու։ Եվ հենց այդ պատճառով էլ երեք նախագահներն արձագանքել են համապատասխան ձևով», — ընդգծել է Քոչարյանը։Ավելին16:5307.10.25 -
ՏարածաշրջանՎրաստանի դատարանը կալանավորել է նախագահական նստավայրի վրա գրոհի կազմակերպիչներին«Ռուսթավելի պողոտա» հասարակական շարժման առաջնորդները՝ օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն, նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան, ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն, ընդդիմադիր «Ագմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Պաատա Մանջղալաձեն, և պաշտոնաթող գնդապետ Լաշա Բերիձեն մեղադրվում են ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտները զավթելու և շրջափակելու փորձի, խմբային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական կարգը փոխելու և պետական իշխանությունը տապալելու կոչեր անելու մեջ։ Մեղադրյալներին սպառնում է մինչև ինը տարվա ազատազրկում։Ավելին16:4507.10.25 -
Արտաքին քաղաքականություն«Թրամփի ուղու» իրականացումը լուրջ կասկածներ է հարուցում. Վլադիմիր ՋաբարովԲազմաթիվ հարցեր են առաջանում, հատկապես հաշվի առնելով, որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու է: Այստեղ կա Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Ուստի այդ ճանապարհը պետք է լինի խաղաղության, համագործակցության ճանապարհ, ձեռնտու բոլոր կողմերին, Հայաստանին ու Ադրբեջանին։Ավելին16:3007.10.25 -
ՔաղաքականԱլիևի կամքից կախված զինադադարի փոխարեն խաղաղություն՝ հուսալի վերահսկողությամբ. Քոչարյանի առաջարկը2026-ին սպասվող ընտրություններին ընդառաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոտրում է Նիկոլ Փաշինյանի թեզը, թե հայ ժողովուրդը պետք է ընտրի խաղաղության ու պատերազմի միջև: Փաշինյանի խոստացած խաղաղությունը անարժանապատիվ է անվանում Քոչարյանն ու խոստանում վերահսկման իրական մեխանիզմներով, պատասխանատու երաշխավորներով խաղաղություն:Ավելին16:2407.10.25 -
ՀասարակականՍկսվել է գլխացավերով, թուլությամբ, հետո վերածվել ցնցումների․ վանաձորցի 16-ամյա տղայի վիճակի վատացման պատճառը հայտնի չէ․ News.am«Ընդունվել է հոկտեմբերի 6-ին, մոտավորապես ժամը 9-ի սահմաններում, ծանր վիճակով, ունեցել է ցնցումներ, գիտակցությունը մթագնած։ Այստեղ որոշակի հետազոտությունների արդյունքում նախնական ախտորոշում է տրվել՝ ուղեղի սուբդուրալ արյունազեղում և սինուստրոմբոզ։ Նյարդաբան-նեոնատոլոգի հետ քննարկվել է վիճակը, խորհրդակցվել է Երևանի համապատասխան մասնագետների հետ, որոշվել է շտապ տեղափոխվել Երևան մասնագիտական բուժկենտրոն։ Սանավիացիա է հրավիրվել ու տեղափոխվել է»,- ասաց Խաչատրյանը։Ավելին16:1507.10.25