Լրահոս

2025-10-07
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    21:08
    07.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Թող իրանցից մեկն իր երեխու ձայնը չլսի.խուլիգանության համար անհետ կորածների հարազատներին են մեղադրում
    Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, մեկ ամսով կալանավորվել է: Տեղեկությունը «Հայլուր»-ին հաստատել է Քննչական կոմիտեի խոսնակը: Նրա պարզաբանման համաձայն՝ քրեական հետապնդում է հարուցվել 2 մարդու նկատմամբ՝ խուլիգանության ու պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու մեղադրանքով:
    20:54
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գուտերեշը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել առանց նախապայմանների վերադարձնել իսրայելցի պատանդներին
    «Ազատ արձակեք պատանդներին՝ առանց որևէ պայմանի և անմիջապես։ Վերջ դրեք բոլորի տառապանքներին։ Սա հումանիտար աղետ է, որի մասշտաբներն աներևակայելի են։ Անհապաղ դադարեցրեք ռազմական գործողությունները Գազայում, Իսրայելում և տարածաշրջանում։ Դադարեցրեք խաղաղ բնակչությանը ստիպել, որ նրանք վճարեն իրենց կյանքով և ապագայով», - գրել է նա՝ դատապարտելով 2023 թ. հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։ 
    20:45
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ալիևին շախումատ կարելի էր անել Վաշինգտոնում. Քոչարյանը կոտրում է Փաշինյանի թեզերը
    Հայլուր 20։30 Ալիևին շախումատ կարելի էր անել Վաշինգտոնում. Քոչարյանը կոտրում է Փաշինյանի թեզերը
    20:30
    07.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Միջանցքի շուրջ ստերը պայթում են՝ քարտեզին նայելիս. կարևոր դիտարկումներ է անում երկրորդ նախագահը
    Ռոբերտ Քոչարյանն այսօր քարտեզով է ցույց տվել՝ ինչ վտանգավոր թուղթ է ստորագրել Փաշինյանը: Նա բացատրել է, որ միֆ է Հայաստանը խաղաղության խաչմերուկ դարձնելու Փաշինյանի հայտարարությունը, որովհետև տարածաշրջանի բոլոր պետությունները հնարավորություն ունեն Հայաստանը շրջանցելով մեկը մյուսին կապվելու:
    20:20
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները տղամարդուն բռնել են գողության պահին
    Հոկտեմբերի 6-ի գիշերը` ժամը 4.50-ին, Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Շիրակի փողոցում գործող հանրային սննդի կետից գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել մի տղամարդու։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Սննդի կետի պատուհանը բաց էր, իսկ տղամարդը ներսի սեղանին դրված մետաղյա դրամարկղից հանում և իր գրպանն է լցնում մետաղադրամներ: Տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ տղամարդը դեպքի վայրում է թողնում իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դիմում փախուստի, սակայն, ոստիկանները նրան ձերբակալում և տեղափոխում են բաժին։ Մայրաքաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է 6350 դրամի մետաղադրամ և «Մերսեդեսի» բանալին։ Պարզվել է, որ Պրոբացիայի ծառայության կողմից նա գտնվում էր վարչական հսկողության տակ։ Սննդի կետի տիրոջից գողության վերաբերյալ ընդունվել է հաղորդում: 32-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։
    20:15
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Վթարի հետևանքով տուժած զինծառայողներ չկան. ՊՆ
    Այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած զինծառայողներ չկան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: «Մեկ զինծառայող աննշան քերծվածքներ ունի: Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
    20:08
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը չի պլանավորում ռազմաբազաներ տեղակայել Աֆղանստանում
    «(ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ) Լավրովն ասել է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս երրորդ երկրների ռազմական բազաների տեղակայմանը ինչպես Աֆղանստանի, այնպես էլ սահմանակից պետությունների տարածքում։ Ռուսաստանն ինքը նման պլաններ կամ մտադրություններ չունի և չի էլ ունեցել», - լրագրողներին ասել է Քաբուլովը՝ ամփոփելով Աֆղանստանին նվիրված մոսկովյան ձևաչափով նիստի արդյունքները։
    20:00
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ-ին պատկանող «ՈՒԱԶ»-ը վթարի է ենթարկվել. 6 զինվոր և բուժքույրը տուժել են․ Oragir.news
    Մեղրի-Սիսիան ավտոճանապարհին այսօր վթար է տեղի ունեցել: Հոսպիտալի ճանապարհին վթարի է ենթարկվել ՊՆ-ին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, որի մեջ զինվորներ և բուժքույր են եղել: Oragir.News-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 7 հոգի տուժած կա, որից 6-ը՝ զինվոր, 1-ը՝ բուժքույր, ամենածանրը զինվորներից մեկի վիճակն է, որը հոսպիտալացվել է այտոսկրի կոտրվածքով և գլխի լուրջ վնասվածքով: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:
    19:49
    07.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գյումրիի ցնցող տոնը չեն մարսում ՔՊ-ականները. ոչ մի շնորհավորանք չի ստացել երկրորդ քաղաքը
    Հանրապետության երկրորդ քաղաքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ չեն հղել Փաշինյանն ու բարձրաստիճան թիմակիցները: «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի կարծիքով՝ ՔՊ-ականները նեղացել են, որովհետև կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ է կայացել Գյումրիի՝ շաբաթօրյա տոնը:
    19:45
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արմինե Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բաբաջանյան 112/5) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա սննդամթերքից՝ տեղում պատրաստվող մայոնեզից և շաուրմայի պատրաստման համար նախատեսված խոզի կտրատված մսից:
    19:30
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պուտինն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր
    «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր»։
    19:21
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հռոմի պապը կայցելի Թուրքիա և Լիբանան
    Խոսնակը նշել է, որ Թուրքիա կատարվող ուղևորությունը կներառի ուխտագնացություն դեպի Իզնիկ՝ Նիկեայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի կապակցությամբ։ Լիբանան ուղևորության մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։ 
    19:15
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգը խափանվել է. ՊԵԿ
    «2025 թվականի հոկտեմբերի 7-ին «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-Invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով։
    19:00
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնի կուսակցությունը նրա հրաժարականի կոչերն «անիմաստ» է անվանել
    France24 պարբերականը նշում է, որ կուսակցության այս արձագանքից առաջ Մակրոնի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպն առաջարկել էր, որ նա արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպի։
    18:45
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Քոչարյանը հաստատում է ընտրարշավին մասնակցելու վճռականությունը. 3 ժամ՝ կարևորի մասին
    Հայլուր 18։30 Քոչարյանը հաստատում է ընտրարշավին մասնակցելու վճռականությունը. 3 ժամ՝ կարևորի մասին
    18:30
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացրածները տուգանվել են
    Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացրածները տուգանվել են 80 հազար դրամով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի խոսնակ Նաիրա Աղաբաբյանը։ «Քաղաքացին վարչական պատասխանատվության է ենթարկվել բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար, որը 80 հազար դրամ է»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» է իրականացրել՝ ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործելով սննդային հավելում համարվող գունանյութ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել, Շաքիի ջրվեժը գունավորած անձը հայտնաբերվել է և վարչական պատասխանատվության ենթարկվել բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնասը։
    18:24
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեները այլ անձանց հետ հափշտակել է 20 մլն 710 հզր դրամ
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին գլխավոր ինժեներն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: Մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի և այլ անձանց միջև 2021 թվականի ապրիլի 30-ին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ տվյալ անձինք Մետրոպոլիտենի հավաքակայանում պետք է իրականացնեին վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներ: Հիշյալ աշխատանքների կատարման համար ութ անձի փոխանցվել է ընդհանուր՝ 20 մլն 710 հզր ՀՀ դրամ գումար: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ութ անձից կազմված խումբը ձևավորվել է Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների կողմից, ինչպես նաև վերջիններս չեն հանդիսացել Մետրոպոլիտենի աշխատակիցներ և նախկինում որևէ առնչություն չեն ունեցել վագոնների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների հետ: Վերոգրյալի պայմաններում, նախկին գլխավոր ինժեները տվյալ անձանց կողմից վագոնների վերանորոգման աշխատանքների չկատարումը քողարկելու նպատակով՝ հավաստիացրել է Մետրոպոլիտենի պատասխանատու կազմին, թե իբրև հիշյալ անձինք հավաքակայան պետք է այցելեն և աշխատանքները կատարեն Մետրոպոլիտենի հիմնական աշխատողների աշխատանքային ժամի ավարտից՝ ժամը 18:00-ից հետո: Մինչդեռ, նշված անձինք չեն եկել և որևէ աշխատանք չեն կատարել, սակայն ստացել են ծառայությունների մատուցման հիշյալ պայմանագրով նախատեսված գումարները: Այսպիսով, Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեներն օգտագործելով ՓԲԸ-ում ունեցած իր դիրքն ու հեղինակությունը, ութ անձի հետ նախնական համաձայնությամբ Մետրոպոլիտենից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 20 մլն 710 հզր ՀՀ դրամ գումար: Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), իսկ ութ անձի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կատարված խարդախությունը): Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 5 մլն 47 հզր ՀՀ դրամը, իսկ վեց անձանց գույքերի վրա վերջիններիս մեղսագրվող արարքով պատճառված վնասի չափով արգելանք է դրվել: Վեց անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    18:15
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաղաղության թվացյալ միտումների մասին ամբողջական պատկերը ստանալու համար Ալիևի հայտարարությունները համեմատեք հայկական իշխանությունների խոսույթի հետ. ադրբեջանագետ
    «Մենք երբեք չենք մոռանա Հայաստանի կողմից օկուպացիան։ Մենք հավերժ կպահենք մեր նահատակների հիշատակը մեր սրտերում։ Մենք վրեժ լուծեցինք նրանց արյան համար մարտի դաշտում։ Մենք վտարեցինք օկուպանտներին մեր պապենական հողերից, հասանք փայլուն հաղթանակի և ապահովեցինք արդար խաղաղություն...»։ Հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը այսօր Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Ադրբեջանի Գաբալա քաղաքում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Թե որքանով է այս խոսքը համապատասխանում խաղաղության ու բարիդրացիության թվացյալ միտումներին, դատեք ինքներդ։ Ամբողջական պատկերը ստանալու համար կարող եք նաև համեմատել հայկական իշխանությունների խոսույթի հետ. այն իշխանությունների, որոնք հայ զինվորի հիշատակի ու մահվան օրը չեն զլանում տոնակատարություն կազմակերպել ու միմյանց պետական պարգևներ շնորհել»,- գրել է նա:
    18:00
    07.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանությանը կարգադրագիր կտրամադրի Ջալալ Հարությունյանին կալանավորելու համար. Armlur
    Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտնել է, որ «ՀՀ Վճռաբեկ դատարանի 26.09.2025 թ․ որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, և դատավճիռը ստացել է օրինական ուժ։ Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում»։
    17:49
    07.10.25
    Ավելին