Լրահոս
2025-10-21
-
ՀասարակականՍեբաստիա փողոցում ավտոմեքենա է այրվելՀոկտեմբերի 21-ին, ժամը 09։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները, «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։49-ին, մարվել՝ 10։01-ին: Աայրվել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակ և երկու նստատեղ ․տուժածներ չկան։Ավելին18:3421.10.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Բունտ՝ Բագրատաշենի անցակետի մոտ. վարորդներն ավելի կտրուկ գործողություններ են խոստանումՀայլուր 18։30 Բունտ՝ Բագրատաշենի անցակետի մոտ. վարորդներն ավելի կտրուկ գործողություններ են խոստանումԱվելին18:3021.10.25 -
ՄիջազգայինԱՄՆ փոխնախագահը ժամանել է ԻսրայելՎենսն աշխատանքային ճաշ է ունեցել Սպիտակ տան ներկայացուցիչների՝ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշների հետ։Ավելին18:1921.10.25 -
ԻրավականԿալանավորվել են Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետն ու ևս երկու անձ«Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս երկու անձանց`այդ թվում՝ գլխավոր ճարտարապետի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հայտնեցի ՔԿ-ից:Ավելին18:1021.10.25 -
ՔաղաքականՓաշինյանը մեկնել է ՎրաստանԱյսօր նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Վաղը վարչապետ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին։Ավելին18:0721.10.25 -
ԻրավականԲացահայտվել է թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքՊարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները հոկտեմբերի 20-ին Սևանի թերակղզու Ձկնորսների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր կողմից շահագործվող «Շևրոլե» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տարել Քասախ համայնքի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի:Ավելին18:0021.10.25 -
ՀասարակականՍտեփան Ասատրյանով ոստիկանությունը պետք է զբաղվի, նա խաբում է ժողովրդին. Հովնան Սրբազան«Արդեն իր խնդիրն է դա, ինքը չունի այդ հանգամանքը, որ կարողանա պատարագ անել, ինքն արդեն կարգալույծ եղած է, իր պատարագը ընդունելի չէ»,- անդրադառնալով կարգալույծ եղած Տեր Արամի՝ կիրակի օրը պատարագ անելու վերաբերյալ հայտարարությանը, «News. 5tv.am»-ի հետ զրույցում ասաց ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը. «Ինքն իր այդ քայլի համար արդեն վարձքը կստանա վերևից՝ Աստծուց: Դա ահավոր սարսափելի բան է, երբ նա կարգալույծ է, խաբում է ժողովրդին, Քրիստոսի մարմնին ու արյանն է մոտենում, դա արդեն ինքնախաբեություն է: Ինքը վաղը ծես էլ պիտի անի, չէ՞, մկրտություն պետք է անի, և իր մկրտությունը անվավեր է լինելու: Այսինքն՝ մարդկանց ճակատագրերի հետ է խաղում ինքը: Այսինքն՝ սրա մասին պետք է ոստիկանությունը մտածի, որովհետև ինքը խաբեությամբ է զբաղվում»,- ասաց Հովնան սրբազանը:Ավելին17:5621.10.25 -
ՔաղաքականՌուբենը ձերբակալվել է նրա համար, որ անտարբեր չէ իր ծննդավայր Գյումրիի, իր համաքաղաքացիների իրավունքների հանդեպ. «Մեր ձևով»Երեկ առավոտյան Ռուբենը գտնվում էր Երևանում։ Գյումրիում կատարվելիքը տեսնելուն պես իսկույն թողել է իր գործերը և շտապել հայրենի քաղաք՝ որպես իրավապաշտպան` բռնությունների ենթարկվող գյումրեցիներին իրավական աջակցություն ցույց տալու։Ավելին17:5321.10.25 -
ՀասարակականԱյո, սատարելու եմ ՀՀ վարչապետին. Ստեփան ԱսատրյանԿարգալույծ արված Տեր Արամ քահանա Ասատրյանը՝ ավազանի անունը՝ Ստեփան, հայտարարել է, որ ինքը պատրաստակամություն է հայտնել մասնակցել կարգապահական հանձնախմբի նիստին, որտեղ քննվել է իր կարգալուծության հարցը: Այս մասին նա հայտարարել է լրատվամիջոցների հետ զրույցում: «Վերջապես եթե պետքա ես դատի մասնակցեմ, կանգնեմ ատյանի առաջ, ես նախօրոք պետք է իմանամ, թե ինչի համար եմ դատվելու»,- ասել է Ստեփան Ասատրյանը՝ հավելելով՝ «դատարանը սխալվել է, ես ակնկալում եմ, որ դատարանը իրա սխալը կուղղի»: Նա հայտարարել է նաև, որ պատրաստվում է սատարել Նիկոլ Փաշինյանին. «Եթե այսօր մինչև երեկո իրենք ինչ որ գրել և ստորագրել են, չփոխեն, այո, սատարելու եմ: Սատարելու եմ: Եվ արդեն պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետը ինչ ասում է, ճիշտ է ասում, իսկ ես ճշմարտության կողքին եմ լինելու: Այո, սատարելու եմ ՀՀ վարչապետին»,- ասել է Ստեփան Ասատրյանը:Ավելին17:4521.10.25 -
ՔաղաքականԷկոպարեկային ծառայության պետ, ՔՊ-ական Վլադիմիր Կիրակոսյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում․ լրագրող«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վերջերս Գեղարքունիքի պարկային ծառայության աշխատակիցները բռնել են նրան՝ փոխարինված (կեղծ) համարանիշներով մեքենա վարելիս, ինչից հետո Կիրակոսյանին տեղախոխել են տուգանային հրապարակ եւ զրկել վարորդական իրավունքից։Ավելին17:3021.10.25 -
ՔաղաքականՁենդ կտրի, աղջիկ ջան. Ռուբեն Ռուբինյանը հունից դուրս եկավԱԺ-ում հայտարարությունների ժամ է։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթը զայրացրեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ «Ձենդ կտրի, աղջիկ ջան»,- Ռուբեն Ռուբինյանը հունից դուրս եկավ։Ավելին17:1521.10.25 -
ՔաղաքականՌուբեն Ռուբինյանը հուզվեց «նիկոլական բանդա» արտահայտությունից«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հուզվեց «նիկոլական բանդա» արտահայտությունից։Ավելին17:1021.10.25 -
ՄիջազգայինՊուտին-Թրամփ սպասվող հանդիպումը չեղարկվո՞ւմ է. թեժ է մնում իրավիճակը՝ ռազմաճակատումՀնարավոր չէ հետաձգել մի բան, որի ժամկետները դեռ հստակեցված չեն. Պուտինի խոսնակ Պեսկովն է այսպիսի հայտարարություն արել՝ արձագանքելով տարածված լուրերին, թե Ռուսաստանի արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցի ընթացքում հետաձգվել է Պուտին-Թրամփ՝ Բուդապեշտում նախատեսված հանդիպումը: Ըստ CNN-ի` այն առհասարակ կարող է չեղարկվել, քանի որ լուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում:Ավելին17:0021.10.25 -
ՀասարակականԿոտայքի մարզում տղամարդը 23-ամյա աղջկա պարանոցից քաշել, պոկել է վերջինիս վզնոցը և դիմել փախուստիԻնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Աստղիկ Թ․-ն հայտնել է, որ քիչ առաջ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իր պարանոցից անհայտ անձը քաշել պոկելով գողացել է իր ոսկյա շղթան։Ավելին16:5621.10.25 -
ԻրավականՔննարկվել են Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերըՓաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեվի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի կապակցությամբ: 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի առնչությամբ: Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը տեղեկացրել է Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանության ուղղությամբ կատարված գործողությունների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են նաև փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները: Ներկա փաստաբանները հայտնել են իրենց վրդովմունքը՝ փաստաբանի բիրտ ձերբակալության, քրեական հետապնդման և կիրառված խափանման միջոցի կապակցությամբ: Միաժամանակ, Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական թիմի հետ քննարկվել են վերջինիս պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերը:Ավելին16:4821.10.25 -
ՔաղաքականՓաշինյանի այ էդ մի հեծանիվ քշելը արդյունավետ կլինիՀայաստանի էկոնոմիկային նախարարը՝ ընդդիմադիր համանքապետերին պիտակավորելու փոխարեն եթե զբաղվի իր բուն գործերով, ապա հնարավոր կլիներ դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների խնդիրները լուծել՝ կարծում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նա առաջարկ ունի նաև հեծանիվով գործի գնացող Փաշինյանին՝ թող նստի ու հերթով հասնի հայ-վրացական սահմանակետեր, որտեղ բողոքի ակցիաներ են անում վարորդները: «Թող էդ հեծանիվը նստի, սրտիկը վերցինի միա հատ Բավրայի անցակետում, մի հատ Բագրատաշենում սրտիկ ցույց տա, անցնի մի հատ էլ Լարսով սրտիկ ցույց տա: Մի հատ գնա մարդկանց խոնարհվի սրտիկ ցույց տա: Այ էդ մի հեծանիվ քշելը արդյունավետ կլինի»,- ասաց Դանիելյանը:Ավելին16:3721.10.25 -
ԻրավականՔննչական գործողություններ՝ Գյումրու համայնքապետարանի շենքում«Թեպետ խոստացել էին պատասխանել որոշ հարցերի, հեռացան լռելյայն»,–հայտնում են Գյումրու համայնքապետարանից։Ավելին16:2521.10.25 -
ՀասարակականԿարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը կիրակի օրը հրավիրում է Սուրբ Հովհաննավանք՝ մասնակցելու պատարագիԱյսօր առավոտյան Կարգապահական հանձնախմբին եմ ներկայացրել նամակ, որով պատրաստակամություն եմ հայտնել հանդիպելու Հանձնախմբի հետ (մինչ այդ շուրջ մեկ ամիս խնդրել եմ ինձ ներկայացնել Հանձնախմբի հետ հանդիպելու նպատակը) և իմ նամակը ստանալուց հետո հրապարակվում է հայտնի «տնօրինության» որոշումը։Ավելին16:2021.10.25 -
ՀասարակականԵրևանի բնակարաններից մեկում առաջացած հրդեհի հետևանքով տղամարդ է մшhացելԱյսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր հրդեհ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ հարկի բնակարանում և հրշեջները, պատուհանից մտնելով տուն արել են կրակը, իսկ բազմոցին հայտնաբերել են անգիտակից վիճակում տղամարդու: Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ինչքան էլ փորձել է փրկել այդ տղամարդուն, ցավոք, չի հաջողվել: Բժիշկներն արձանագրել են նրա մահը: Պարզվել է, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 1956-ամյա Արթուր Ս.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը առաջացել է ծխախոտից, քանի որ մահացածի ձեռքին հայտնաբերվել է ծխախոտ:Ավելին16:1521.10.25 -
ԻրավականՁերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի նախկին գլխավոր մասնագետը և ստորաբաժանումներից մեկի ղեկավարըՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի նախկին գլխավոր մասնագետը և ստորաբաժանումներից մեկի ղեկավարը՝ խմբի կազմում կաշառք տվողի օգտին ապօրինի գործողության համար կաշառք ստանալու մեղադրանքներով, Tert.am-ին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից:Ավելին16:1021.10.25