Լրահոս
2025-10-21
-
ԺամանցՀայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025»–ում կներկայացնի ԱլբերտըՀայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության հայտարարած մրցույթի արդյունքում, որին ավելի քան 80 հայտ է ներկայացվել:Ավելին21:5621.10.25 -
ՔաղաքականՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցըՏեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու բարեկամական երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսության փաստը և վստահություն հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Իրակլի Կոբախիձեն մեկ անգամ ևս շնորհավորել է այդ առիթով և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունության ապահովմանը: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման շուրջ: Ի պատիվ վարչապետ Փաշինյանի՝ Իրակլի Կոբախիձեի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:Ավելին21:5321.10.25 -
ԻրավականԳյումրիում խայտառակ պարտվան, չեն մարսե. խուզարկել են կալանավորված քաղաքապետի աշխատասենյակըՎարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է, բայց իրավապահները նորից են գործողություն արել Գյումրիի քաղաքապետարանում: Վարդան Ղուկասյանին մեղադրում են կաշառք պահանջելու համար: Քաղաքապետը այդ մեղադրանքը չի ընդունում:Ավելին21:4521.10.25 -
ՔաղաքականԱղմկոտ բացահայտում. ՔՊ փակ խմբում «Հետքի» լրագրողը պարզել է, որ իշխող ուժը վարչական ռեսուրս է կիրառել հանրահավաքներին մարդ բերելու համարԽումբն ունի 850-ից ավելի անդամ՝ վարչապետ Փաշինյանը, կուսակցության ղեկավարությունը, պատգամավորներ, նախարարներ ու ակտիվ կուսակցականներ։Ավելին21:3821.10.25 -
ՔաղաքականՆիկոլը, կարող է թեկուզ աղանդավորներով, աթեիստներով, ՔՊ-ականներով էդ մի օրը եկեղեցու դահլիճ լցնել. Սևակ Հակոբյան«Մայր Աթոռն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կարգալույց հռչակեց Արամ քահանա Ասատրյանին։ Այդ երիտասարդը որոշել է չենթարկվԱվելին21:3021.10.25 -
ՄիջազգայինԱՄՆ փոխնախագահը կոչ է արել բոլոր երկրներին ներդրում ունենալ Գազայի հետպատերազմյան վերականգնմանըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ բոլոր երկրները պետք է նպաստեն Գազայի հետպատերազմյան վերականգնմանը։Ավելին21:2521.10.25 -
ՀասարակականԼարված օր՝ Բագրատաշենի անցակետում. բողոքի աննախադեպ ակցիան նախարարի նոր խոստումից հետո ընդհատվեցՄոտ կես ժամ առաջ են բեռնատարների վարորդները բացել հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը: Կես օրից ավելի մոտ երեք կիլոմետրանոց երկկողմանի խցանում էին առաջացրել այնտեղ Հայաստանի գործադիրից հիասթափված մարդիկ:Ավելին21:1521.10.25 -
ՀասարակականԿարգալույծ եղած հոգևորականը որևէ արարողություն իրականացնելու իրավունք չունի. Տեր Եսայի. News.amՆա լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ շարունակելու է իր ծառայությունն ու կիրակի օրը պատարագ է մատուցելու։Ավելին21:1021.10.25 -
ՔաղաքականԹեժ կրքեր՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալության շուրջ. ինչո՞ւ է ՔՊ-ն գրոհում «Ադրբեջանի ոճով»ՔՊ-ականները Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի անմեղության կանխավարկածն են ոտքի տակ տվել այսօր՝ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից: «Կաշառակեր սրիկա» են անվանել Վարդան Ղուկասյանին: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հորդորել են իշխանականներին քաղաքական գործչի սոլիդարության սահմաններում մնալ՝ մարդն անմեղ է, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ:Ավելին21:0021.10.25 -
ՀասարակականՎանաձորում բшխվել են «Mercedes» և «Ford Transit» մեքենաները․ 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի 39 հասցեում՝ թիվ 17 դպրոցի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Լոռու մարզի բնակիչներ՝ 5-ամյա Արեն Թ․-ն, 9-ամյա Ավետ Թ․-ն և 12-ամյա Նարե Թ․-ն, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են։Ավելին20:4521.10.25 -
ՔաղաքականՄիրզոյանն աշխատանքային այցով մեկնում է ՖրանսիաՀոկտեմբերի 22-24-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում՝ մասնակցելու Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Փարիզում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։Ավելին20:3621.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Նոր սկանդալ. կարգալույծ քահանան հրաժարվում է լքել եկեղեցինՀայլուր 20։30 Նոր սկանդալ. կարգալույծ քահանան հրաժարվում է լքել եկեղեցինԱվելին20:3021.10.25 -
ԻրավականՄեծ թերահավատությամբ, այնուամենայնիվ, ներկայացնում եմ հաղորդում տեղի ունեցած հանցագործության մասին․ Հայկ ԴեմոյանԱյսօր Հայաստանի ճարտարապետների պալատը 172 անդամ-ճարտարապետների անունից հայտարարություն է տարածել, որտեղ խորը մասնագիտական մտահոգություն է հայտնել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ընթացիկ վերականգնման աշխատանքների կապակցությամբ, որոնք իրականացվում են սխալ ճարտարապետա-ինժեներական նախագծային լուծումներով՝ արդյունքում խաթարելով հուշարձանի ինժեներա-կառուցվածքային կայունությունը․ կորում է հեղինակային կերպարն ու արտահայտչականությունը։Ավելին20:2621.10.25 -
ՀասարակականՔարոզարշավից մեկ օր առաջ «բարեգործության» անվան տակ ՔՊ-ն կերուխում է կազմակերպել. լրագրողՎաղարշապատի ընտրությունների պաշտոնական քարոզարշավից մեկ օր առաջ Խոյ խոշորացված համայնքում «բարեգործական» միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցում են Արմավիրի մարզի իշխանական վերնախավը, այդ թվում՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու, ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը։Ավելին20:1821.10.25 -
ՄիջազգայինԱՄՆ հանրապետական սենատորները Թրամփին Նոբելյան մրցանակի կառաջադրեն COVID-19-ի պատվաստանյութի մշակման համարԱՄՆ Սենատի հանրապետական սենատորներ Ջոն Բարասոն և Բիլ Քեսիդին պատրաստվում են բանաձև ներկայացնել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու վերաբերյալ՝ համաշխարհային Covid համավարակի ընթացքում պատվաստանյութերի մշակման համար։Ավելին20:1521.10.25 -
ՔաղաքականՍա ուղիղ ապստամբություն է Հայոց Եկեղեցու դեմ, փորձ՝ ներսից խարխլելու մեր ազգային ամենահին ու կենսական ինստիտուտը․ ՍուրենյանցԱվելին՝ նա դիմել է հավատացյալներին ուղիղ կոչով՝ հրավիրելով բոլորին կիրակի օրը մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, որը մտադիր է մատուցել անձամբ ինքը՝ արդեն կարգազրկված լինելով։Ավելին20:0021.10.25 -
ՍպորտԱրթուր Ազարյանը հեռացել է ՀՖՖ-իցՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հոկտեմբերի 21-ին հրաժեշտ է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Նա աշխատանքային գործունեությունը կշարունակի ֆուտբոլի միջազգային ասպարեզում։ Արթուր Ազարյանի աշխատանքային հաջորդ փուլը ևս միտված է լինելու հայկական ֆուտբոլին աջակցելուն և այն ավելի ճանաչելի դարձնելուն։ «Շնորհակալ եմ ՀՖՖ-ին փորձի և հնարավորությունների համար։ Այն, ինչ ձեռք եմ բերել ՀՖՖ-ում, անգին է։ Դժվար է լքել այն աշխատավայրը, որտեղ 18 տարի օրուգիշեր աշխատել ես։ Այն էմոցիաները, որոնք ապրել եմ այստեղ, կմնան ինձ հետ ամբողջ կյանքում։ Միշտ կապված եմ եղել և շարունակելու եմ կապված լինել այս կառույցին։ Հնարավորություններիս սահմանում միշտ լինելու եմ ՀՖՖ-ի և հայկական ֆուտբոլի կողքին։ Հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս, քանի որ ես շարունակելու եմ ինձ համարել այս ամենի մի մասնիկը։ Հավաքականի և հայկական ֆուտբոլի հաջողությունը, ինչպես միշտ, լինելու է նաև իմը։ Շնորհակալ եմ ՀՖՖ-ի ղեկավարությանը՝ ինձ հնարավորություն տալու, և բոլոր գործընկերներիս համատեղ արդյունավետ աշխատանքի համար», – հայտարարել է Ազարյանը։ «Շնորհակալ եմ Արթուր Ազարյանին տարիների նվիրված աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար։ Մաղթում եմ նոր ձեռքբերումներ, անսահման հնարավորություններ և հաջողություն հետագա կարիերայում։ Վստահ եմ, որ հետագա գործունեության ընթացքում Արթուր Ազարյանը շարունակելու է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը և աջակցելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրականացրած ծրագրերին», – ասել է ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանը։ Արթուր Ազարյանը ՀՖՖ-ում աշխատում էր 2007 թվականից։ 2013 թվականից նա ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է: Որպես պատվիրակ սպասարկել է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ավելի քան 80 հանդիպում, այդ թվում Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլի և Չեմպիոնների լիգայի մի շարք կարևոր խաղեր։Ավելին19:5521.10.25 -
ՏարածաշրջանՎրաստանում ևս 14 ցուցարար է ձերբակալվել՝ բողոքի ցույցերի մասին նոր օրենքը խախտելու համարՎերջին երկու օրերի ընթացքում իրավապահ մարմինները Թբիլիսիում փոքր բողոքի ակցիաների ևս 14 մասնակից են ձերբակալել ճանապարհներ փակելու արգելքի մասին նոր օրենքը խախտելու համար:Ավելին19:4521.10.25 -
ՔաղաքականԱլիևի ձեռքի տակով կանցնի Հայաստանի հացը. ղազախական ցորենն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով կգա ՀայաստանՀայաստանին անհրաժեշտ հացահատկի գրեթե 29 տոկոսը ապահոված Արցախի հանձնումից 2 տարի հետո Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն է մտնելու Հայաստան: Ալիևը իբրև բարի կամքի դրսևորում վերացրել է ապրանքների տարանցման սահմանափակումները, ասել է՝ «ղազախական հացահատկի առաքումը Հայաստան լավ ցուցանիշ է, որ խաղաղությունը միայն թղթի վրա չէ, այլ նաև հողի վրա»: Ալիևի հայտարարությունից հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարարը շտապել է ազդարարել՝ «խաղաղությունը հաստատված է»:Ավելին19:3021.10.25 -
ԻրավականԴատախազությունը բողոքարկել է Միքայել սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը․ պաշտպանական թիմԴատախազությունը բողոքարկել է Միքայել սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով և Վերաքննիչ քրեական դատարանից խնդրել է նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով: «Պաշտպանական թիմի կարծիքով դատախազությունը հապշտապ կերպով բողոք ներկայացնելով փորձելու է «վերահսկել» վերաքննիչ քրեական դատարանի նախընտրելի դատավորների նշանակման գործընթացը և վերաքննիչ դատարանի կողմից գործի արագ հանգուցալուծումը»,–գրում է պաշտպանների թիմը:Ավելին19:1921.10.25