Լրահոս

2025-10-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին փորձում է ճնշում գործադրել Գարեգին Բ կաթողիկոսի վրա՝ ստիպելով նրան հրաժարական տալ, այդպիսով խախտելով Հայաստանի Սահմանադրությունը, որն արգելում է պետական պաշտոնյաներին միջամտել Եկեղեցու ներքին գործերին։
    11:53
    22.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը
    Վաղարշապատ խոշորացված համայնքում այսօր՝ հոկտեմբերի 22-ին պաշտոնապես մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 24։00-ն։
    11:45
    22.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    11:30
    22.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատրաստ ենք այսօրվանից ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ․ Փաշինյան
    Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքը արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով, Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում ասել է Փաշինյանը։
    11:14
    22.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վստահ եմ, որ խայտառակության ավելի մեծ շոու են կազմակերպելու իշխանությունները. Արա Զոհրաբյան
    «Մեր իրականության մեջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նոր աղետ են բերելու մեր տանջված երկրի վրա»,- նշում է փաստաբան, Միքայել Սրբազանի, Մկրտիչ Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։ Նա գրում է. «Մի քանի պնդումներ կներկայացնեմ, որոնք հուսով եմ օգտակար կլինեն իշխանության թեզերը մասամբ կամ ամբողջությամբ ճիշտ համարող հայրենակիցների համար: ՊՆԴՈՒՄ 1․ ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԱՌԱՋԻՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ Հակաեկեղեցական (այդ թվում՝ ազգային ինքնության, ընտանիքի դեմ ուղղված) շարժումը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է 2018 թվականից սկսած: Այն ժամանակ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները դեռևս լավ հարաբերությունների մեջ էին իշխանության ներկայացուցիչների հետ: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փորձը, Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումը, Հայ Եկեղեցու պատմության առարկայի դուրս բերումը կրթական ծրագրից, Ն․Փաշինյանի ինքնանույնացումը Պապ թագավորի հետ, Եկեղեցու նկատմամբ հարկային արտոնությունների վերացման փորձը, որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Վեհափառ Հայրապետի նկատմամբ բացահայտ վիրավորական արտահայտությունները սկսվել են վաղուց: ՊՆԴՈՒՄ 2․ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԽԱՌՆՎԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ․ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ իր նվիրապետության սահմաններում: «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17֊րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆՋԱՏՎԱԾ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը`.․. չի միջամտում եկեղեցու …` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն: Այս նորմերից հետևում է, որ պետությունը չի կարող խառնվել Եկեղեցու ներքին գործերին, այդ թվում՝ Կաթողիկոսին փոխելու հարց բարձրացնել: ՊՆԴՈՒՄ 3․ ՔԱՀԱՆԱՅԻՆ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՆԵԼՈԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՎԻՃԱՐԿՎԵԼ Պնդում 2-ում ներկայացված պատճառաբանությամբ պետության կողմից դատական վերահսկողությունը ներքին հարցերին ուղղակիորեն կխախտի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման սկզբունքը: Պատկերացնենք մի պահ, որ որևէ քահանայի հեռացրել են դավանաբանական սխալ թույլ տալու պատճառով: Արդյոք այս դեպքում քահանան կարող է դատարանի միջոցով ապացուցել, որ իր դավանաբանական դիրքորոշումն ավելի ճիշտ է, քան Առաքելահիմն Եկեղեցու դիրքորոշումը: Այս մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի որոշումներ: Գործերից մեկով կաթոլիկ քահանան բողոքել է կաթոլիկ կրոնի և բարոյագիտության ուսուցչի իր պայմանագիրը երկարաձգելու մերժման դեմ՝ հղում անելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածին: Չերկարաձգումը հիմնված էր եպիսկոպոսի կողմից պաշտոնից ժամանակավորապես հեռացման վրա: Այս դեպքում նույնպես ՄԻԵԴ֊ը որոշում է կայացրել Եկեղեցու ինքնավարության օգտին և չի հայտնաբերել Կոնվենցիայի խախտում, այդ թվում՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում: Նմանապես, ՄԻԵԴ֊ը պաշտպանել է հունգարական դատարանների որոշումը, որոնք որոշել են, որ իրենք իրավասություն չունեն քննելու հովվի բողոքը Եկեղեցու կողմից պաշտոնից անօրինական կերպով ժամանակավորապես հեռացման վերաբերյալ: Քանի որ, ներպետական օրենսդրության համաձայն, հովիվը չէր կարող որևէ «իրավունք» վկայակոչել, եթե Դատարանը հայտնաբերեր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, այն կստեղծեր նոր իրավունք՝ հակասելով իր սեփական հաստատված նախադեպային իրավունքին: Հետևաբար, Դատարանը բողոքը հայտարարել է անընդունելի: ՊՆԴՈՒՄ 4․ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԸ ԲԱՐԻ ՀՈՎԻՎԸ ՉԷ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում, ինչպես ցանկացած այլ կազմակերպությունում, որտեղ գործում են մարդիկ, չեն կարող սխալներ չլինել: Այդ սխալները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեպքում, պետք է վերացվեն ներքին ընթացակարգերով՝ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ, որպեսզի հավատացյալների համար ավելի մեծ գայթակղության պատճառ չդառնան: (Հիշենք Նոյի պատմությունը Ծննդոց 9:20-25 ֊ 20 Նոյը՝ հողագործ այդ մարդը, առաջինն էր, որ հող մշակեց եւ այգի տնկեց: 21 Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացաւ իր տան մէջ: 22 Քամը՝ Քանանի հայրը, տեսաւ իր հօր մերկութիւնն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին: 23 Սէմն ու Յաբէթը, երկուսն էլ, հագուստներ առան իրենց ուսերին եւ, յետ-յետ գնալով, ծածկեցին իրենց հօր մերկութիւնը: Նրանք մէջքով էին կանգնած, այնպէս որ իրենց հօր մերկութիւնը չտեսան: 24 Նոյը սթափուելով գինովութիւնից՝ իմացաւ, թէ ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին, 25 եւ ասաց. «Անիծեալ լինի ստրուկ Քանանը եւ իր եղբայրների ծառան թող լինի»:): Մի շատ կարևոր հարց է ծագում․ ով է ցանկանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խնդիրները լուծել: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, որոնց մեծ մասը աչքի են ընկել իրենց աթեիստական, հակաեկեղեցական կեցվածքով: Պարզ չէ, որ Նիկոլ Փաշինյանը այն բարի հովիվը չէ, որն ուզում է իրականում խնդիրները լուծել: Եվ ինչ մեթոդներով է Նիկոլ Փաշինյանը փորձում «լուծել» այդ խնդիրները: Եկեղեցականներին վարկաբեկելով ու ահաբեկելով: Վստահ եմ, որ խայտառակության ավելի մեծ շոու են կազմակերպելու իշխանությունները: Ամբողջ Արագածոտնի մարզի հոգևոր կյանքը մի ամբողջ օր պարալիզացվել էր: 54 քննիչներից կազմված խումբ էր ստեղծվել, բազմաթիվ ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ են ներգրավել ընդդեմ եկեղեցականների իրականացվող այդ ամոթալի օպերացիային, փոխանակ այդ ուժերն ուղղեն իրական հանցագործությունների կանխմանն ու բացահայտմանը: Իրեն քրիստոնյա հավատացյալ մարդ համարելով նույն Փաշինյանը արդյո՞ք չի գիտակցում, որ Աստծու օծյալի դեմ չի կարելի ձեռք բարձրացնել (հիշենք Դավիթ ֊ Սավուղ պատմությունը): Վեհափառ Հայրապետն Աստծու օծյալ է: Նիկոլ Փաշինյանը և իր թիմը Վեհափառ Հայրապետի հոգևոր կարգավիճակը վարկաբեկելու համար կոչում են իբրև ավազանի անունով՝ Կտրիճ, մինչդեռ Վեհափառ Հայրապետի անունը ԱՆՁՆԱԳՐՈՎ Գարեգին Բ է: Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը խոնարհվում է կաթոլիկ հոգևոր իշխանության առջև, վնասելով և վարկաբեկելով իր սեփական երկրի հոգևոր իշխանությանը: ՊՆԴՈՒՄ 5․ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Ստեփան Ասատրյանը (կարգալույծ եղած նախկին տ․ Արամը) չի կարող 26.10.2025 թվականին պատարագ մատուցել Հովհաննավանքում: Իրեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ կամ հետևորդ համարող որևէ քրիստոնյա չի կարող ընդունել անվավեր պատարագը: ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը քրեական հանցագործություն է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավասու քահանայի կողմից 26.10.2025 թվականին Հովհաննավանքում պատարագ մատուցելուն խոչընդոտելը համարվելու է հանցագործություն: Հ․Գ․ Իշխանությունը գնում է արկածախնդրության ճանապարհով, իսկ Եկեղեցու դեմ այս մաստշաբի հարձակման, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վնասելու համար հատուցելու է ազգը»։
    10:54
    22.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանը 3 տարի է տալիս՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. Հայաստանը բացականչում է՝ TRIPP
    2028 թվականի վերջին կարող է բացվել «Զանգեզուրի միջանցքը»: Ալիևը ցնծում է ու, վերլուծաբանների համոզմամբ, ամեն բան անում՝ մոտեցնելու միջանցքից առաջին տնտեսական օգուտը քաղելու պահը: Չնայած Բաքուն և Անկարան արդեն օգտագործում են իրենց սփյուռքը՝ «Զանգեզուրի միջանցքի» լոբբինգի համար, ակնհայտ է, որ Երևանը անգամ դիմադրել չի փորձում՝ օգտագործելով հայկական սփյուռքի ներուժը:
    10:46
    22.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. կան վիրավորներ
    Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «Mazda» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:
    10:37
    22.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Ակադեմիական քաղաք» ֆորումի համար 420 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկվանից Երեւանում մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» միջոցառումը, որի կարեւորությունը, ըստ ամենայնի, հասկանում է միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաեւ Վրաստանի եւ մի շարք այլ երկրների կրթության ու գիտության ոլորտների նախարարներ։
    10:24
    22.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Մեզ հետևում է «մեծ եղբայրը». վախեցնելու համար գաղտնալսում են՝ օդից, ջրից և ցամաքից
    Իսկ դուք բարևու՞մ եք Ձեզ գաղտնալսող կապիտանին՝ ամեն հառախոսազրույցից առաջ: Փաշինյանի ընդդիմախոսները խորհուրդ են տալիս այդպես անել: Նոր Հայաստանում շատ ժողովրդավարական դրոններով գաղտնալսում են անգամ քամին: Հոգեբանները խորհուրդ են տալիս անգամ կենցաղային զրույցներում զգույշ լինել: Բազմաթիվ քրեական գործեր կան կարված, որոնց հիմքում, ըստ փաստաբանների, մոնտաժված ձայնագրություններ են:
    10:19
    22.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    36 թեկնածուն էլ կտրվել է քննությունից, այդ թվում Գալյանի խորհրդականն ու Ալենի օգնականը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին Բարձրագույն դատական խորհրդում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն, որին մասնակցել է 36 անձ։ Քննությանը մասնակցած երկու թեկնածուի մասին «Հրապարակ»-ը գրել էր․ մեկը Ներսես Զեյնալյանն է` արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խորհրդականը, մյուսը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը։
    10:15
    22.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վաղարշապատում Նիկոլի սրտի թեկնածուն ամենևին էլ Արգիշտին չէ․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շշուկներ են պտտվում, որ Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ն իր քաղաքապետի թեկնածուին՝ Արգիշտի Մեխակյանին դարձնելու է, պարզապես, քավության նոխազ: Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, որն ագրեսիվ ելույթներով է հանդես գալիս ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ հոգեւորականության:
    10:07
    22.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանության ֆանատները եկեղեցի են այցելել և փորձել են սադրել Տեր Արամին փոխարինող նշանակված Տեր Մանուկին․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռը երեկ կարգալույծ հռչակեց մատնիչ Տ․ Արամ քահանա Ասատրյանին: Դրա համար հիմք էին ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին:
    09:59
    22.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ն, աշխատանքի փոխարեն, հարկատուների հաշվին վայելում է աշխարհը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին սոցիալական ցանցերում նոր «թրենդ» է առաջացել. իշխանական պատգամավորները հերթով ցուցադրում են իրենց «աշխատանքային» գործուղումները՝ մի քիչ Ժնեւում, մի քիչ Փարիզում, մի քիչ էլ սպասվող հանգստի հաջորդ վայրերում։ Իսկ նրանց վայելքների գլխավոր հովանավորը ՀՀ հպարտ հարկատուն է:
    09:51
    22.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին ամիսներին ոստիկանության համակարգում նկատվում են ներքին լուրջ լարվածություններ եւ դժգոհություններ։
    09:45
    22.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ռուբինյանը Ալենի աթոռի վրա աչք ունի․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի վերջին օրերի գերակտիվությունը բուռն քննարկումների տեղիք է տվել նաեւ իշխանական թիմում։ Ասում են՝ արդուկը միացնում ես, Ռուբինյանն է խոսում՝ ամենատարբեր թեմաներով։
    09:41
    22.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորչի, Բանյո, Տիգրան Մեծի և Շիրակացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
    09:30
    22.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի հետ։
    09:25
    22.10.25
    Ավելին
2025-10-21