Լրահոս
Հասարակական
17:04
15.04.26
1 000

Մայիսի 3-ից 5-ը արգելվում է ՀՀ օդային տարածքում ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

Img default alt hy

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են․

«Հաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ

գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ տեղեկացնում ենք, որ 2026թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով

անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների

իրականացումը»։