Լրահոս
Քաղաքական
19:06
07.04.26
119

Մարդկանց անուններից վախենո՞ւմ է ՔՊ-ն. աղմկոտ նախագիծ է հայտնվել խորհրդարանում

Ընտրություններից երկու ամիս առաջ ՔՊ-ն փոխում է խաղի կանոնները: Կուսակցությունները և դաշինքները պետք է չլինեն անձնանուներով: Սկանդալային այդ նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է  66 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: 

Նիստը արտահերթ է եղել և  ընդդիմադիրները նկատել են՝ շտապողականության պատճառն այն է, որ մարտի 31-ին Սամվել Կարապետյանի թիմը հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցելու են՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով: