Լրահոս
Միջազգային
14:36
09.03.19
530

Մանվել Գրիգորյանը համաձայն է դիմել ՄԻԵԴ

Img default alt hy

Առողջական վիճակի վատթարացման արդյունքում Մանվել Գրիգորյանը համաձայնել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին 5 TV-ի հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Փաստաբանի խոսքով, իրենք այժմ պատրաստում են փաթեթը: Ինչպես գիտեք, Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ հրաժարվում էր դիմել ՄԻԵԴ՝ ասելով, թե «Հայաստանին դատի չի տա»:

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հետ զրույցում 5 TV-ին նաեւ ասաց, որ իր պաշտպանյալը երբեք որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի քրեական գործով քննության շրջանակներում փորձել է հարցաքննել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին, ով սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց։ Արսեն Մկրտչյանը չմեկնաբանեց այս տեղեկությունը, բայց բացառեց, որ Գրիգորյանը ցուցմունք տա որևէ մեկի դեմ: