Լրահոս
Միջազգային
23:30
07.04.26
425

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Իրանի քաղաքակրթությունը ոչնչացնելու վերաբերյալ Թրամփի սպառնալիքներով

Img default alt hy

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Իրանի քաղաքակրթությունը ոչնչացնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներով և կոչ է անում անցնել դիվանագիտության. այս մասին հայտնել է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Երեքշաբթի օրը ամերիկյան առաջնորդը, Իրանին ներկայացրած իր վերջնագրի ժամկետի լրանալու և Հորմուզի նեղուցի բացման ֆոնին, ընդգծել է, որ իրանական քաղաքակրթությունը կարող է անդառնալիորեն դադարեցնել իր գոյությունն այս գիշեր՝ հավելելով, որ ինքը չէր ցանկանա դա:

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է այն հայտարարություններով, որոնք ենթադրում են, թե ամբողջական քաղաքացիական բնակչությունը կամ քաղաքակրթությունները կարող են կրել քաղաքական և ռազմական որոշումների հետևանքները: Գոյություն չունի ռազմական այնպիսի նպատակ, որը կարդարացներ հասարակության ենթակառուցվածքների լիակատար ոչնչացումը կամ քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ տառապանքներ պատճառելը»,- լրագրողների համար անցկացված ճեպազրույցի ժամանակ ասել է Դյուժարիկը:

Գուտերեշը, ինչպես նշել է նրա ներկայացուցիչը, համոզված է, որ «հակամարտություններն ավարտվում են այն ժամանակ, երբ առաջնորդները կործանման փոխարեն ընտրում են երկխոսությունը»:

«Նա կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ խաղաղ լուծում գտնելու համար»,- ընդգծել է Դյուժարիկը: