Լրահոս
Միջազգային
10:02
16.04.26
97

Լոնդոնում ձերբակալվել են սինագոգը հրկիզելու փորձ կատարած անձինք

Img default alt hy

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է երկու հոգու՝ քաղաքի հյուսիսային մասում՝ Ֆինչլի թաղամասում, սինագոգը հրկիզելու փորձի կասկածանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 15-ին և դիտարկվում է որպես հակասեմական ատելության հողի վրա կատարված հանցագործություն։ 

Ոստիկանության տվյալներով՝ Ուոթֆորդ քաղաքում ձերբակալվել են 46-ամյա տղամարդ և 47-ամյա կին՝ «կյանքին սպառնացող հրկիզման» կասկածանքով։

Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարձակումը «բացահայտում է այն դաժան իրականությունը, որին բախվում են հրեաները Բրիտանիայում», և կոչ է արել բրիտանական իշխանություններին ուժեղացնել պայքարը հակասեմականության դեմ՝ ընդգծելով, որ նման արարքները «չի կարելի հանդուրժել և նորմալացնել»։