Լրահոս
Հասարակական
17:18
10.04.26
128

Կնոջ մարմին են գտել երևանյան բնակարանում. նոր մանրամասներ՝ ողբերգության վայրից

Վերջին երեք օրում երկրորդ սպանությունն է եղել Հայաստանում: Շենիկի սպանությունից 3 օր անց Երևանի Ֆրունզեի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում են կնոջ դի գտել: Ըստ նրա հարևանների՝ նա 72 տարեկան էր, միայնակ էր ապրում: Կնոջը մահացած են գտել այն բանից հետո, երբ մի քանի ժամ չի պատասխանել հարազտների հեռախոսազանգերին: