Լրահոս
Հասարակական
22:20
09.11.25
3 348

Ջրի տակ «ապրող» Սուրբ Հռիփսիմեն օրեր անց կրկին «կսուզվի» (Տեսանյութ)

Img default alt hy

Սյունիքի մարզի Տոլորս գյուղում բացառիկ հուշարձան կա՝ եկեղեցի, որը տարվա մեծ մասը ջրի տակ է «ապրում»։      

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ավելի քան կես դար է՝ ջրասույզ է։ Տոլորսի ջրամբարի տակ ապրող վանքը տարվա մեջ մի քանի ամիս ամբողջությամբ ջրով ծածկված է լինում, մի քանի ամիս եկեղեցուն հնարավոր է մոտենալ նավակով, իսկ որոշ օրերի՝ հնարավոր է նույնիսկ ոտքով խոնարհված եկեղեցի մտնել։

Ջրամբարը կառուցելիս Հին Տոլորս գյուղը 1970-ականներից մնացել է ջրամբարի տակ, բնակիչների համար մոտակայքում հիմնել են նոր բնակատեղիներ, տարածքում կանգուն է մնացել միայն Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: 

Ըստ մասնագետների՝ եկեղեցին դեռևս դիմակայում է ջրին, քանի որ պատերը ձվով են ծեփված: Չնայած եկեղեցու կառուցումը թվագրվում է 1860-ական թվականներին, սակայն գյուղացիները պնդում են, որ այն կառուցվել է ավելի վաղ, 1860-ականներին միայն վերանորոգվել է: