Լրահոս
Քաղաքական
15:00
16.04.26
522

Իշխանության քարոզարշավի «մեխը» ծռվել է, բովանդակային քննարկում չկա․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հերթական փոդքասթի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային սրացումներին՝ նշելով, որ Իրանը զգացել է իր ուժը, իր հնարավորությունը, և ցույց է տվել, որ այո, ինքը պատրաստ է իր պետականության համար պայքարել։

Խոսելով իշխանությունների քարոզչական թեզերի մասին՝ երկրորդ նախագահը նկատել է, որ նրանց հիմնական հաղթաթուղթը՝ «Թրիփը», այլևս շատ մեծ հարցականի տակ է.

«Այդ մեխը ծռվել է։ Ես հետևում եմ քարոզարշավին, որը իրենք վարում են: Դուք որևէ տեղ բովանդակային քննարկում լսե՞լ եք, տեսե՞լ եք, չկա»։