Լրահոս
Իրավական
20:54
10.04.26
158

Իրավական քաոս. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժվել է

Դատարանն այսօր մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ կարճել վարույթը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբացված գործի շրջանակներում: Ըստ փաստաբան Արամ Օրբելյանի՝ քրեական գործը հարուցված է եղել նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, որը հակասահմանադրական է ճանաչվել, դրանից հետո դատարանում քննության ժամանակ դատարանը մեղադրողին թույլ է տվել փոփոխել անձանց մեղսագրվող արարքի իրավական գնահատականը։ Արամ Օբելյանի համոզմամբ՝ ոչ թե իրավական գնահատականն է փոխվել, այլ ներկայացվել է լրիվ այլ՝ նոր մեղադրանք: