Լրահոս
Միջազգային
17:42
15.04.26
109

Իրանը հերքել է հրադադարի երկարաձգման շուրջ տեղեկատվությունը

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե Թեհրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության է եկել հրադադարի երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

«Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերին և ենթադրություններին, ապա դրանցից և ոչ մեկը ներկա պահին չի հաստատվում: Այժմ շարունակվում են բանակցությունները պակիստանցի միջնորդի միջոցով. պետք է տեսնել, թե հակառակ կողմն իրականում որքանո՞վ է լրջորեն տրամադրված դիվանագիտությանը: ԱՄՆ-ը պետք է ապացուցի իր լուրջ մոտեցումը»,- հայտարարել է Ի. Բաղային:

Ավելի վաղ «Associated Press» գործակալությունը, հղում անելով անանուն պաշտոնյաներին, հայտնել էր, թե ԱՄՆ-ը և Իրանը «ընդհանուր առմամբ համաձայնություն են տվել» կրակի դադարեցման ռեժիմի երկարաձգմանը։