Լրահոս
Միջազգային
16:30
06.04.26
147

Իրանում զոհված երեխաների մարմիններն անճանաչելի են. կործանարար պատասխան է խոստանում Թեհրանը

Թեհրանը պատրաստ է պատասխանել հակամարտության կարգավորման Վաշինգտոնի առաջարկին, թե ինչպես, կհայտարարի ավելի ուշ. այս մասին հայտնել է Իրանի արտգործախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: Ավելի վաղ Axios-ը գրել էր, որ Վաշինգտոնը միջնորդների միջոցով Թեհրանի հետ քննարկում է 45-օրյա հրադադարի պայմանները: Վաշինգտոնի խաղաղության առաջարկի մասին լուրերը տարածվում են Թրամփի հերթական սպառնալիքների և նրա դաշնակից Իսրայելի մահաբեր հարվածների ֆոնին: